Վթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին, բախվել են ԳԱԶ 2410 և Mazda

Այսօր՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 45-ամյա Շամս Վ․-ի վարած «ԳԱԶ 2410» մակնիշի և 24-ամյա Ռուբեն Մ․-ի վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզում փաստաթղթեր են ձևակերպվում։