Ծնվել է Բեն Ավետիսյանի որդին

ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել դերասան Բեն Ավետիսյանի և կնոջ՝ Դիանա Տոնոյանի երկրորդ երեխան։ Զույգը որդի է ունեցել։

Այդ մասին ինստագրամյան հրապարակում է արել դերասանի կինը՝ նախ տեղադրելով հոլովակ այն մասին, որ ինքն արդեն ծննդատանն է։

Ավելի ուշ հրապարակում է արել նաև Դիանայի մայրիկը՝ հայտնելով թոռնիկի լույս աշխարհ գալու մասին։