StarNews-ը գրում է․
«Թիվ թվաբանություն» հաղորդաշարին հյուրընկալվել էր երգչուհի Գայա Արզումանյանը։
Երգչուհու վատագույն հիշողությունը կապված է լուսահոգի Վարդուհի Վարդանյանի հետ. տարիներ առաջ ունեցած կոնֆլիկտը Գայան հիմա ժպիտով է հիշում.
«Վատ հիշողություն կա, բայց ես Վարդուհուն շատ սիրել եմ։ Մի փոքր պատմություն է եղել 2005 թվականին։ Ես երգում էի Արթուր Գրիգորյանի «Снимите маски, госпада» երգը, Վարդուհի Վարդանյանը նստած էր ժյուրիի կազմում։
Մենք մի փոքր կոնֆլիկտ ունեցանք , հենց ետնաբեմում։ Դրա մասին շատ քչերը գիտեն։ Ինքը ինձ ասեց, որ շատ լավ ձայն ունեմ, շատ տաղանդավոր եմ , բայց այս երգը ինձ համար չէ և որ ես դեռ չեմ աճել էս երգի համար»։ Երբ դու արդեն մեծանում ես, հասկանում ես այդ մարդու խոսքերը, որ ինքը քեզ ասել է, սակայն այդ ժամանակ մի փոքր կոնֆլիկտ ստացվեց՝ Վարդուհի Վարդանյանի հետ։ Արթուր Գրիգորյանն ինձ էր պաշտպանում ասեց ՝ «ինքը էնպիսի երգչուհի է… դու վաղը չէ միյուս օր իր անունը կլսես»։
Վարդուհի Վարդանյանն ասեց ՝ «ես դրա մասին չեմ խոսում, բառերի , հասկացողության…»
և իրականում ինքը ճիշտ էր։ Ես տարիներ անց հասկացա՝ ճիշտ էր, պիտի աճես, որ հասկանաս երգի ոչ միայն երաժշտությունը, այլ բառերը, որ կարողանաս փոխանցել»։