Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը երեկ իր սոցիալական էջերում ուրախալի լուր է հայտնել։
Ծնվել է Արսեն Հարությունյանի երկրորդ երեխան՝ որդին։
«Աստված ինձ նորից օրհնեց՝ պարգևելով կյանքի ամենամեծ բախտը։
Երկրորդ անգամ դարձա հայր… Տղա ունեցա։
Կյանքում շատ հաղթանակներ եմ ունեցել, շատ երջանիկ պահեր եմ ապրել, բայց ոչ մեկը չի կարող համեմատվել այս զգացողության հետ։
Անկեղծ երախտագիտությունս՝
Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ որդի պարգևեց,
Շնորհակալ եմ իմ սիրուն կնոջը, որ երկրորդ անգամ ինձ նման երջանկություն պարգևեց,
Շնորհակալ եմ կյանքին՝ որ ապրեցնում է նման պահեր».- գրել էր ըմբիշը։
