Խոշոր վթար Երևանում, Mazda-ն կոտրել է էլեկտրասյուն ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում

Երեկ՝ հուլիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Կարեն Ե.-ն իր վարած «Mazda» մակնիշի էլեկտրական ավտոմեքենայով Մոնթե Մելքոնյան փողոցով դեպքի Իսակովի պողոտա ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել բաժանարար հատվածում տեղադրված երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան:  Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում:  Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: