SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Սյունիքի մարզային քրեական վարչության ծառայողները զարհուրելի և դաժան հանցագործություն են բացահայտել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սյունիքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ 2014 թվականի նոյեմբերին Հայաստանի մարզերից մեկում բնակվող 59-ամյա տղամարդը իր 35-ամյա կնոջ հետ կատարել են այդ զարհուրելի արարքը։
Այդ տղամարդը իր մայրիկին՝ Արցախի Հանրապետության 76-ամյա բնակչին, ով առողջական խնդիրներ ու հաշմադնության կարգ է ունեցել, խնամելու պարտականությունից ազատվելու նպատակով կնոջ հետ բարձով խեղդելու եղանակով սպանել են, ապա 4 օր անց թաղել են գյուղին հարակից դաշտում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդը քրեական ոստիկանների կողմից հայտնաբերվել, ներկայացվել է քննչական վարչություն, որտեղից էլ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան և դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը ու կասկածյալի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացրել։
Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ այս պահին չենք հայտնում։