Հաջորդ գիրքը, որ կկարդամ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «A Fairer World is Possible» գիրքն է. Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում մանրամասնել է՝ թե վերջին շրջանում ինչ գրքեր է ընթերցում և, թե ինչու է կրթվելը նորաձև:

«Ավարտեցի Մել Ռոբինսի «The Let Them Theory»-ն, որը թարգմանվել է աշխարհի 50 լեզուներով եւ վեց ամսում, վաճառվելով շուրջ 6 միլիոն օրինակ, դարձել է 2025 թվականի բեսթսելլերը։

Այսօր սկսեցի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի «The Governance of China» գիրքը։

Կարծում եմ` ավելի դանդաղ կկարդամ, քան «The Let Them Theory»-ն։ Բայց իմ առջև նպատակ եմ դրել այն ավարտել մինչեւ օգոստոսի վերջ։

Վերջին 2-3 տարվա ընթացքում ընթերցել եմ քաղաքական գործիչների կամ մերձքաղաքական հեղինակների մի շարք գրքեր, օրինակ՝

1. Էմմանուել Մակրոնի «Հեղափոխություն»
2. Ջասթին Տրյուդոյի «Ընդհանուր հայտարար»
3. Միշել Օբամայի «Becoming. Իմ պատմությունը»
4. Յան-Վերներ Մյուլլերի «Ինչ է պոպուլիզմը»
5. Փոլ Ռ. Իգնեշիուսի «Հիմա մասամբ գիտեմ»

Հաջորդ գիրքը, որ կկարդամ Սի Ծինփինինը ավարտալելուց հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանի «A Fairer World is Possible» գիրքն է։