Oragir.news-ը գրում է․ Հայաստանում առաջին անգամ անցկացվել է Յութուբյան ալիքների մրցանակաբաշխությունը։ «Տարվա լավագույն բլոգեր» անվանակարգում հաղթել է Արուսիկ Տիգրանյանը։
Սակայն մրցանակից հետո բլոգերը հայտնվել է ակտիվ քննարկումների կենտրոնում, քանի որ իր շնորհակալական խոսքում անսպասելիորեն անդրադարձել է մազահեռացման թեմային, ինչը շատերի մոտ տարակուսանք է առաջացրել։
Դեպքին արձագանքել է նաև բլոգեր Լևոն Բադալյանը․ նա իր ինստագրամյան սթորիներում քննադատել է Արուսիկի խոսքը և հավելել, որ մրցանակին, իր կարծիքով, ավելի արժանի էր Ռուբեն Եսայանը։
Բացի այդ, Արուսիկ Տիգրանյանը հոլովակ էր հրապարակել հաղորդավարուհի Ամալյա Հովհաննիսյանի հետ։ Զրույցի պահին նրանց է մոտենում Ավետ Բարսեղյանը՝ ջերմորեն շնորհավորելով Ամալյային մրցանակի կապակցությամբ։
Այդ պահին Արուսիկը զարմացած հարցնում է՝ «Իրար հե՞տ եք», ինչին Ամալյան պատասխանել է, որ ոչ, քանի որ Ավետը ամուսնացած է։
