«BMW» մակնիշի ավտոմեքենան Սարդարապատ գյուղում բախվել է ծառին․ վարորդը տեղում մահացել է
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Սարդարապատ գյուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգու էլ օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերում, և հնարավոր է նրան տեղափոխեն «Արմավիր» բժշկական կենտրոն:
Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, քանի որ վթարից հետո մեծ թվով հետաքրքրասեր վարորդներ ավտոմեքենաները կայանել էին ու ստեղծել էին մի քանի հարյուր մետր երկարությամբ երկկողմանի խցանում, սակայն պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը կարգավորվեց:
Ոստիկաններն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներից մի քանիսը նշում էին, որ վթարի ենթարկվելուց հետո «BMW»-ի միջից քաղաքացին շպրտվել է և նրա վրայով ավտոմեքենա է անցել, և մատնացույց էին անում ինչ-որ ավտոմեքենա, սակայն դրա վարորդը հերքում է, ասելով, որ դա իրականությունից հեռու է: Այդ տեղեկությունը ոստիկանությունն ու քննչական վարչությունը նույնպես պարզում են:
Քննիչի հանձնարարականով՝ «BMW»-ն և ենթադրյալ՝ քաղաքացու վրայով անցնող ավտոմեքենան տեղափոխվում են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք: