Chevrolet-ը վրաերթի է ենթարկել վթարի վայրում աշխատող պարեկին

Chevrolet-ը վրաերթի է ենթարկել վթարի վայրում աշխատող պարեկին

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Vectra և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Տեղում տարածքը սահմանազատել են պարեկները, և պարեկը վթարն էր ձևակերպում, երբ Chevrolet Cruze մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկում պարեկին, ապա բախվում վթարի մեջ հայտնված Opel-ներից մեկին, ապա առաջ ընթանալով բախվում Volkswagen-ին:  

Վթար-վրաերթի հետևանքով Chevrolet -ի վարորդն ու վրաերթի ենթարկված պարեկը շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են «էրեբունի» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: