ալերգիա – Social Blog

Ինչո՞ւ չի հաջողվում ազատվել ալերգիայից
Մարդկանց մի մեծ մաս ստիպված է անընդհատ դեղեր ընդունել, հրաժարվել մի շարք սննդատեսակներից, գարնանը այգում զբոսնելուց, տնային կենդանի ունենալուց… Եվ այս ամենն այն պատճառով, որ արցունքահոսությունն ու փռշտոցներն այնքան էլ հաճելի չեն:

Ալերգիայի դեմ պայքարելը դժվար է, երբ բոլոր գաղտնիքները չգիտես ու չես հետևում բժշկի ցուցումներին: Ի՞նչն է իրականում տհաճ ախտանիշերից ազատվել չկարողանալու պատճառը:

Ինքնաախտորոշում

Շատերն իրենք են իրենց հիվանդությունն ախտորոշում: Ինֆորմացիա են հավաքում ինտերնետից, հարցնում են ծանոթներին և եզրակացություններ կատարում: Իհարկե հաճախ ամեն ինչ ավարտվում է դեղատուն այցով և հակաալերգիկ դեղամիջոցներ գնելով: Սակայն անհրաժեշտէ հասկանալ, որ այդ դեղերի մեծամասնությունը մի շարք կողմնակի ազդեցություններ ունի: Բուժվելու փոխարեն հավելյալ խնդիրներ կունենաք: Կարող է պարզվել, որ արցունքներն ու քթահոսությունը հասարակ մրսածության արդյունք էին: Ախտորոշումն ու բուժումը թողեք բժիշկներին:

Դեղերի ոչ ճիշտ ընդունում

Հակահիստամինային միջոցներն անհրաժեշտ է ընդունել պարբերաբար, այլապես դրանք արդյունավետ չեն լինի: Սակայն հիվանդները հաճախ դեղն ընդունում են անկանոն: Փորձեք պարտաճանաչ կերպով հետևել բժշկի ցուցումներին:

Ուղեկցող հիվանդություններ

Սրանք խոչընդոտում դեղերի առավել արդյունավետ կիրառմանը: Նրանք կարող են վատթարացնել ախահարված օրգանի վիճակը: Նույնը վերաբերում է նաև դեղերին, որոնք նշանակվում են այլ հիվանդությունների բուժման համար և կարող են վատթարացնել ալերիգիակի դրսևորումնեևրը: Այսպիսով, հակաալերգիկ միջոց ընդունելուց առաջ հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ:

Ալերգենների աղբյուրից ազատվելը

Շատ կարևոր է պարզել ալերգիայի պատճառը, քանի որ ալերգիա կարող են առաջացնել կենդանիների մորթին, բույսերը, կենցաղային քիմիան, սննդամթերքը: Եթե գիտեք ինչն է առաջացնում ալերգիկ ռեակցիան, ցանկալի է խուսափել շփումից: Սակայն շատերը դժվարությամբ են բաժանվում սիրելի կենդանուց, պանրով բուտերբրոդներից, այգում զբոսնելուց, սենյակային բույսերից: Նրանք նախընտրում են դիմանալ ու դեղեր ընդունել:

The post Ինչո՞ւ չի հաջողվում ազատվել ալերգիայից appeared first on Social Blog.