Այվազովսկի – Social Blog

Ստեփանակերտում Այվազովսկու հուշարձանի քանդումն Ադրբեջանի կողմից պետական մակարդակով խրախուսվող և հրահրվող վանդшլիզմի օրինակ է. Զատուլին
Ստեփանակերտում ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանի քանդումն Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով խրախուսվող և հրահրվող վանդալիզմի օրինակ է. այս մասին Lenta.ru-ին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի իշխանությունները Այվազովսկու ծննդյան օրը ապամոնտաժել են նրա հուշարձանը։

«Բացի այն փաստից, որ սա բարբարոսական արարք է, այն, ինչպես շատ բարբարոսություններ, անկեղծ ասած՝ հիմարություն է և անխելքություն։ Այվազովսկին գեղանկարչության համընդհանուր ճանաչված հանճար է, որը գնահատվել է ոչ միայն մեր Ռուսական կայսրությունում, այլև ամբողջ աշխարհում։ Հայկական մշակութային ազդեցության դեմ պայքարող այդ «փառահեղ» մարտիկները, որոնք այսօր իշխում են նախկին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, ըստ էության, չեն սահմանափակվել միայն Այվազովսկու հուշարձանի քանդմամբ։ Այս պահին նրանք արդեն հասցրել էին պղծել ծնունդով Չարդախլու հայկական գյուղից խորհրդային հայտնի զինվորական առաջնորդների հուշարձանները, և բռնել են կրոնական հուշարձանների քանդման կուրս՝ ոչնչացնելով մեծ թվով խաչքարեր», – ասել է պատգամավորը։

Զատուլինն ընդգծել է, որ այսօր Ադրբեջանում պաշտոնական մակարդակով մշակվում է տեսություն Ղարաբաղի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների իբրև թե ոչ հայկական ծագման մասին. խոսքը 6-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ դարերի վանքերի մասին է, մանրամասնել է նա։

«Երկրի ղեկավարությունը կա՛մ աչք է փակում, կա՛մ ուղղակիորեն խրախուսում է այդ բարբարոսական գործողությունները», – եզրափակել է Զատուլինը։

The post Ստեփանակերտում Այվազովսկու հուշարձանի քանդումն Ադրբեջանի կողմից պետական մակարդակով խրախուսվող և հրահրվող վանդшլիզմի օրինակ է. Զատուլին appeared first on Social Blog.