Արցախից բռնի տեղահանված – Social Blog

Հայրենիքի կորստին զուգահեռ՝ Աննան ևս 3 հարված ստացավ
Հայրենիքի կորստին զուգահեռ՝ Աննան ևս 3  հարված ստացավ

MediaHub-ի հետ զրույցում Աննան պատմեց, որ տանը «նեղ օրվա համար պահած» վառելիք կար, բայց այդ օրը շրջադարձային էր։ Հայրենիքի  կորստին զուգահեռ, երիտասարդ տարիքում միանգամից 3 հարված ստացավ։

Անդրեյի ու Աննայի ընտանիքը՝ 2  զավակներով ապրում էին Ստեփանակերտում։ Սովորական արցախցու համեստ կենցաղ էին վարում։ Երջանիկ էին ունեցածով։

Արցախի պաշարման ժամանակ ինչպես բոլորը, ամուսինները ևս հաղթահարել են բազում դժվարություններ, բոլորի պես մտածել, որ շուտով ճանապարհը կբացվի, Հայաստանի ու աշխարհի հետ կապը կվերականգնվի։ Բայց անսպասելին տեղի ունեցավ։

Համակերպվել հայրենիքը լքելու, տարիների ստեղծածը կորցնելու հետ՝ հնարավոր չէր, բայց փրկվել էր պետք։ Ընտանիքը երջանիկ էր մինչև այն պահը, երբ Ստեփանակերտի մերձակայքում՝ վառելիքի պահեստում պայթյուն տեղի ունեցավ։

«Սարսափելի օր էր սեպտեմբերի 25-ը, դատարկվող քաղաքի ֆոնին պայթյունը շատ երիտասարդների կյանքեր խլեց, փշրեց նաև մեր սրտերը։ Մինչ այսօր Անդրեյից որևէ տեղեկություն չունեմ, միայն գիտեմ, որ մեզ համար չէր հայտնվել այդ աղետի վայրում։

Ե ՛վ Ստեփանակերտում, և՛ այստեղ Հայաստանում հրաշքի սպասումով նայել ենք բոլոր հիվանդանոցները, ԴՆԹ թեստ ենք հանձնել, Անդրեյի ու եղբորս մասով առայժմ  պատասխան չկա։ Ամեն դեպքում հույսս չեմ կորցնում, սպասում եմ, որ հիմա դուռը կբացվի, կգան։ Այդ օրը կրակի բաժին դարձավ նաև քրոջս ամուսինը՝ Սերգեյը, նրա մահն արձանագրվել է հիվանդանոցում։ Շատ ծանր բան է հարազատ կորցնելը։ Հիմա մնացել եմ առանց հենարանի, առանց թևերի»,- պատմում է Աննա Աղայանը։

Ամենադժվարն Աննայի համար երեխաների հարցերին պատասխանելն է։ Փոքր չեն, շատ բան են հասկանում կյանքից, բայց միևնույն է հարցնում են՝ որտե՞ղ է պապան։ Հանուն երեխաների Աննան չի թուլանում։ Երեխաներին տեղավորել է Երևանի դպրոցներից մեկում, ինքը ևս ընդունվել աշխատանքի։ Բայց, ամուսնուն սպասելու մտքերը հանգիստ չեն տալիս։

«Ոչ ոք չի պատկերացնի, թե ինչպես անցանք Ստեփանակերտից Երևան դժոխային ճանապարհը։ Այդ ժամանակ գոնե հույս ունեի, որ Անդրեյը, եղբայրս ու քրոջս ամուսինը դեռ կգտնվեն։ Օր օրի մարում են և՛ Անդրեյի, և՛ եղբորս ողջ մնալու սպասումները, փոխարենը քաղցրանում է մեր միասին ապրած լավ ու վատ օրերի հիշողությունը»,- պատմում է Աննան։

«Ի՞նչու փոխվեց իմ կյանքը, էս ի՞նչ ճակատագիր բաժին հասավ ինձ». այս հարցերը հաճախ է ինքն իրեն տալիս Աննան, հիշում, որ ընդամենը ամիս ու կես առաջ հայրենի քաղաքում էր, շրջապատված ընտանեկան սիրով ու ջերմությամբ, կարևորը՝ բացականեր քիչ կային, ինքն էլ գոհ էր իրեն բաժին հասած ճակատագրից…

The post Հայրենիքի կորստին զուգահեռ՝ Աննան ևս 3  հարված ստացավ appeared first on Social Blog.

Ալեքսանդրայի սիրտը դադարեց բաբախել հիվանդանոցում
Ալեքսանդրայի սիրտը դադարեց բաբախել հիվանդանոցում

Սեպտեմբերի 27-ին Զաքարյանների ընտանիքը բոլորի պես ևս պատրաստվում էր բռնել գաղթի ճանապարհը։

Արփինեն MediaHub-ին պատմում է, որ սեպտեմբերի 25-ին ՊԲ ՎՔՆ պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժել են նաև ամուսնու՝ Արթուրի քրոջ տղաները։

Ընտանիքը սպասել է մինչև տուժածներին ուղղաթիռներով տեղափոխել են Հայաստան, հաջորդ օրն իրենց հերթն էր։

«Հավաքել էինք անհրաժեշտ իրերը, երեխաների համար պատրաստել ճանապարհի սնունդը, սպասում էինք` մինչև երեխաներն արթնանան ու մենք էլ դուրս գանք տնից, մանավանդ, որ գնալով քաղաքը դատարկվում էր։ Ներքին անհանգստություն կար, իսկ պայթյունից հետո նաև խուճապ։

Ալեքսանդրան արթնացավ ու քնաթաթախ առաջ եկավ ուղիղ այնտեղ, որտեղ մեր հարազատներից մեկը տարայի մեջ եռման ջուր էր դրել, ոտքը ոլորվեց ընկավ այդ տարայի մեջ»,- հիշում է երիտասարդ մայրը, նշում, որ ինքն ու Արթուրը Ալեքսանդրայի ծնունդին սովորականից ավելի երկար են սպասել․ 7 տարի։

Ծնողներն իրենց չեն կորցրել, հանել են երեխայի հագուստը, ճեղքելով քաղաքի խցանումները՝ շտապել մանկական բուժմիավորում, որ փրկեն փոքրիկի կյանքը։ «Մանկական հիվանդանոցում բժիշկ չկար։ Պայթյունից այրվածքներ ստացած բուժառուներին Հայաստան ճանապարհելուց հետո, իրենք էլ դուրս էին եկել։ Այդտեղից առանց ժամանակ կորցնելու գնացել ենք հանրապետական բժշկական կենտրոն։

Ապրումներս ահավոր ծանր էին, երեխաս ցավերի մեջ։ Այստեղ բժիշկները առաջին օգնություն են ցուցաբերում, սրսկում Ալեքսանդրային, վստահեցնում, որ անհանգստանալու բան չկա և որ կարող եք տանել։ Այդ ընթացքում Ալեքսանդրան անընդհատ ասում էր «մամ ուզում եմ քնեմ», բժիշկներն ասացին` «թող քնի, այդպես ցավերը շատ չի զգա»։ Ալեքսանդրան փակեց աչքերը ու այլևս չբացեց․ սրտի կանգ գրանցվեց»,- արտասվում է երիտասարդ կինը։

Մոր խոսքով` Ալեքսանդրան, չնայած 3 տարեկան 3 ամսական էր, կյանքով լեցուն, շարժվող, աշխույժ երեխա էր։ Թաղամասում մեծից փոքր իրենց որպես Ալեքսանդրայի ծնողներ էին ճանաչում։

«Նույնիսկ անծանոթներին էր խոսացնում, ծանոթանում բոլորի հետ, ընկերություն անում, ականջ ծակող ծիծաղ ուներ, շատ ուրախ երեխա․․․։ Նա բոլորի սիրելին էր, սիրտս ցավում է աղջկաս մասին խոսելիս, սրտի ցավն ուրիշ է»։

Հետո եկան դժվարությունները։ Ալեքսանդրային ընտանիքը ևս պետք է տեղափոխեր Հայաստան։ Ծնողները որոշեցին, որ եթե անգամ այլ մեքենա չլինի, նրան գրկած կտանեն։ Արթուրի ընկերների օգնությամբ աղջկա մարմինն այլ մեքենայով հասցնում են Հայաստան։ Ծնողները նրան հուղարկավորել են Մասիսի շրջանում։

Զաքարյանների ընտանիքում տեղահանության օրը կատարվածը՝ ողբերգություն էր։ Երիտասարդ ամուսինները ևս մեկ տղա ունեն։ Արտյոմը, որ շատ կապված էր քրոջ հետ, կարոտում է ամեն օր։

Արփինեն ու Արթուրը փարատվում են դստեր լուսանկարներով ու տեսանյութերով, որ խնամքով պահպանում են իրենց հեռախոսներում։ Հեռվում թողնելով երջանիկ տարիների կյանքն ու հայրենիքը՝ նրանք եկել են Հայաստան, բնակարան վարձել Երևանում։

Արփինեն, ինչպես ինքն է ասում՝ չխելագարվելու համար տանը զբաղվում է ասեղնագործությամբ ու ուլունքագործությամբ։ Ասեղնագործում է տարբեր տեսակի կտորների վրա, հետաքրքիր ու տարբերվող զարդանախշերով պատրաստում է սեղանի սփռոցներ, պատկերներ գործում հագուստների վրա։ Փոքրիկ բիզնես ծրագիր է սկսել։

Ինստագրամյան «Alexandra_handmade» էջով նաև պատվերներ է ընդունում։

The post Ալեքսանդրայի սիրտը դադարեց բաբախել հիվանդանոցում appeared first on Social Blog.

60-ամյա տղամարդը պատմում է Արցախի մասին ու չի կարողանում զսպել արցունքները
60-ամյա տղամարդը պատմում է Արցախի մասին ու չի կարողանում զսպել արցունքները

Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Շուրա Ղուլյանը Iravaban.net-ի փաստագրական նախագծի շրջանակներում ասաց, որ տեղահանվել է Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղից։

Նա նշեց, որ 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ իրենք չեն լքել իրենց տունը, միայն հարսն ու փոքր երեխաներն են գնացել, իսկ որդին կռվել է։

«2020 թվականից հետո վախելով ենք ապրել։ Ես աշխատում էի Դրմբոնի հանքավայրում։ Իմ մոտով էին անցնում։ Թուրքի «կալոնան» գալիս էր Քարվաճառ։ Մեզ շատ վատ էին նայում»,-ասում է պարոն Շուրան։

Նա հիշում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ թշնամին սկսեց հերթական ագրեսիան, ինքը եղել է աշխատավայրում։

«Երեխաներիս հարևաններն են տարել ապաստարան։ Այդ գիշեր Գետավանը վերցրեցին թուրքերը, տանկերով, բաներով գալիս էին։

Գիշերվա ժամը երեքին ես եկա տուն։ Տանը մարդ չկար։ Տղես էլ կռվի մեջ։ Երեխաներն էլ ապաստարանում, ես իրենց տեղը չգիտեի։ Գիշերը 4։30 տղաս եկավ։ Առավոտ ծեգին արկերով տանս խփեցին։ Ես ու տղաս էինք տանը։ Մեզ մեծ չան ունեինք, էդ չանն ա պահել, որ բեկորները մեզ չկպնեն։ Ամեն ինչ թողեցինք։ Ոչ մի բան չենք վերցրել մեզ հետ։

Գյուղից դուրս եկանք, գնացինք Ստեփանակերտ։ Այդտեղից էլ սեպտեմբերի 25-ին շարժվեցինք դեպի Հայաստան։ Երեք օր ճամփա ենք եկել։ Եկանք, Հակարիի կամրջի մոտ կանգնեցրին, մեքենան ստուգեցին, մեզ հաշվեցին ու ասին՝ գնացեք։ Չգիտեմ մեր գյուղում ինչ է կատարվել։ Մեր գյուղից բոլորը դուրս են եկել»,-նշում է նա։

Մեր զրուցակիցն ասում է, որ միջազգային կառույցներին այլևս չի հավատում։

«Թե՛ Ֆրանսիան, թե՛ Ամերիկան, նրանք լրիվ սուտ բաներ են։ Խի՞ աչք փակեցին մեր Ղարաբաղի վրա։ 9 ամիս շրջափակման մեջ պահեցի, պահեցին, պահեցին վերջում հանեցին։ Ավտոները, որ գյուղերից քաղաք էին գալիս հատ-հատ խփում էին ավտոների կողքերին, որ շուտ արեք փախեք։

Եղել է, որ կպել է մեքենաներին, մահացություն է եղել կամ մեքենան են թողել, փախել։ Մի կերպ պրծել ենք»․-ասում է նա։

The post 60-ամյա տղամարդը պատմում է Արցախի մասին ու չի կարողանում զսպել արցունքները appeared first on Social Blog.

Հայրս զnհված քեռուս մարմինը տեղափոխում էր նույն մեքենայով, որտեղ մայրս էր՝ առանց մորս իմացության
«Ես ծնունդով Քարին տակից եմ։ Ամուսնացել և ապրում էի Շուշի քաղաքում։ Հայրական տուն էի գնացել, երբ սկսեց 2020 թվականի պատերազմը։ Ամուսինս մեզ անմիջապե տեղափոխեց Շուշի՝ մտածելով, որ այնտեղ ապահով է։

Մեկ տարեկան բալիկիս գրկած դողում էի սարափից․ դա սարսափ էր, ոչ միայն բալիկիս, ամուսնուս, հարազատներիս կորցնելու, այլև՝ հայրենի տանս, որտեղ ստիպված թողնում էի հարազատներիս գերեզմանները, մի ողջ կյանք․․․ կանգնել էի տան մեջտեղում ու չգիտեի՝ ի՞նչ վերցնել ինձ հետ՝ երեխայի՞ս խաղալիքները, շորե՞րը.․․

Երեխայիս փաթաթեցի մայրիկիս տված վերմակով ու դուրս եկա՝ դուռը կողպելով՝ հույս ունենալով, որ մի քանի օրից կրկին վերադառնալու ենք։ Մտքովս անգամ չէր անցնում, որ վերջին անգամ եմ իմ տանը»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է բռնի տեղահանված Նարինե Պետրոսյանը։

Նարինեի խոսքով՝ ամենադժվարը հրաժեշտի պահն էր՝ ամուսնուն, քրոջ ամուսնուն, հորը, հորեղբորը, երբ չգիտեր՝ կրին կտեսնի՞ նրանց, թե դա վերջին անգամն է։

«Մեծ դժվարությամբ հասանք Երևան, իսկ ամենադժվարը 44 օր հարազատներիդ, ընկերներիդ մահվան բոթերը լսելն էր, իմանալը, որ հարազատ քեռիդ զոհվել է, նույն մեքենայի մեջ նաև մայրդ է, ով չգիտի, որ եղբայրը զոհվել է։

Մենք հորս հետ կապի մեջ էինք, բայց ոչ մեկս այդքան ուժ չունեինք մորս թեկուզ հեռախոսով ասել այդ մասին․․․Հայրս փորձում էր համոզել մորս, որ եղբայրը ծանր վիրավոր է, մայրս էլ իր հերթին իր մորն էր համոզում։ Հայրս ու մեծ քեռիս գիշերը՝ ռումբերի և անձրևի տարափի տակ հողին հանձնեցին Արսեն քեռուս մարմինը:

Նույն գիշերը մորս և տատիկիս տարհանեցին Երևան։ Ճանապարհին միայն մայրս իմացավ կատարվածի մասին, իսկ տատս՝ այդպես էլ ամիսներ հետո հոգին ավանդեց՝ սպասելով իր հերոս Արսենին, ով 1992-ի ամենաթեժ կետերում էր կռիվ տվել իր հայրենի Քարին տակը թուրքից ազատել։

Դաժան էր ամեն օր տեսնել տատիս տառապանքները․ «Ես հունց խոխիս թողեցի եկա, պա վեր կյա տոն, տեսնա տանը չըմ, պա վեր խոխաս սոված մնա»։ Երբ պատերազմն ավարտվեց, տատս մինչև կյանքի վերջին օրը սպասում էր իր որդուն, ասում էր, որ իր Արսենը հաստատ մի տեղ թաքնված է, ուր որ է հետ է գալու։

Նույնիսկ չէինք փորձում ասել, որ այլևս իր Քարին տակի տունը չկա, որովհետև նրա պատկերացմամբ՝ Արսենը իրեն Քարին տակի իր տանն էր սպասում, գուցե նեղացած, որ ինքը թողել ու եկել է Երևան․․․»:

Մանրամասները՝ սկզբանաղբյուրում

The post Հայրս զnհված քեռուս մարմինը տեղափոխում էր նույն մեքենայով, որտեղ մայրս էր՝ առանց մորս իմացության appeared first on Social Blog.

Մուզիկան միացրած մեզ ձեռ էին առնում, որ յանի գնացեք, հաջող ձեզ․ Ձեռքերի զզվելի շարժումներ էին ցույց տալիս
Մուզիկան միացրած մեզ ձեռ էին առնում, որ յանի գնացեք, հաջող ձեզ․ Ձեռքերի զզվելի շարժումներ էին ցույց տալիս

Forrights.am-ը գրում է․ Խաչատրյանների ընտանիքը 2019 թվականին Հայաստանից տեղափոխվել է Արցախ, Մարտակերտի Մոխրաթաղ գյուղ ու հաստատվել այնտեղ, սակայն 2023-ի սեպտեմբերին ստիպված են եղել թողնել տուն-տեղ, անասնաֆերման ու ամբողջ հարստությունը և բռնի տեղահանվել Հայաստան։

«37 հազար դոլարի ունեցվածք ունեինք, 6-7 տարի զրոյից տուն ստեղծեցինք, կով ունեցել ենք, ոչխար ունեցել ենք, խոզ ունեցել ենք, ինկուբատոր ունեցել  ենք։ Իմ տան փոքր երեխեն որ զարթնել ա, աշխատել ա», -ասում է Աղավնի Խաչատրյանը։

40-ամյա Աղավնին 6 երեխա ունի՝ 5 տղա, մեկ աղջիկ, որոնցից միայն մեկն է չափահաս։ Բազմանդամ ընտանիքն անցել է Արցախի շրջափակման ծանր ու հետո բռնի տեղահանման մղձավանջային օրերի միջով։ «Մի օր տունը աման էի լվանում, մեկ էլ կրակոցներ եղան, բայց շուտ դադարեցին։

Հաջորդ օրը դրանք ավելի շատ եղան, սեպտեմբերի 19-նն էր։ Էլի հույս կար, որ կդադարեր։ Գոնե սովին ու ամեն նեղության համաձայն էինք, մենակ էդ կռիվը դադարի։ Բայց չէ, ի՞նչ դադարել․ մեր գյուղապետը հայտարարություն տարածեց, որ ժողովուրդ, գյուղը լքում ենք։ Դա մեզ համար շատ ծանր էր», -արցունքները չի զսպում Աղավնին։

Սկսել են տեղահանման պատրաստությունը անսարք վիճակում գտնվող երեք մեքենաներից մեկը հազիվ աշխատացրել են, մի կերպ բենզին գտել ու ճանապարհ ընկել․ «Աստծո հույսին ճանապարհ ընկանք։ Շատ վատ մեքենա էր, երկար ճանապարհ չէր գնում, հույս չունեինք, որ տեղ կհասնենք, բայց Աստված մեզ օգնեց, հասանք Ստեփանակերտ։ Ստեղ մի կերպ բենզին գտանք ու նորից ճանապարհ ընկանք։

Շարժվել ենք անհույս, շատ վատ վիճակում ու սոված։ Մի քիչ կարտոշկա էինք վերցրել, մտածում էինք՝ ճանապարհին կկանգնենք, մի բան կսարքենք, ուզեցինք ձեթ գտնել, վերջին պահին մի շիշ ձեթը մեր վրա 3000 դրամով ծախեցին»։

Կինը հիշում է՝ երբ հեռանում էին գյուղից, վերջին պահին տարածքը լցվել է ադրբեջանցիներով։ Ասում է՝ չեն նեղացրել, բայց հեգնել են, հայհոյախառն արտահայտություններով ծաղրել հեռացող արցախցիներին։

«Մուզիկան միացրած մեզ ձեռ էին առնում, որ յանի գնացեք, հաջող ձեզ։ Ձեռքերի զզվելի շարժումներ էին ցույց տալիս։ Մենք ուշադրություն չենք դարձրել ու երեխեքին էլ ասել ենք՝ հանկարծ պատասխան ձեռքեր ցույց չտաք։ Երեխեքին ասեցի՝ պատասխան հայհոյանք որ ցույց տաք, մեզ համար ոչ մեկ պատասխան չի տալու», -ասում է Աղավնի Խաչատրյանը։

Ամենատհաճը Հակարիի անցակետն անցնելն է եղել․ «Չար հայացքով ընենց էին նայում․․․ամուսնուս ու տեգորս իջացրել են, զենքերը պահել մեքենայի վրա, երեխեքն էլ մեջը։ Ստուգեցին տղամարդկանց ու բաց թողեցին։ Հենց անցակետն անցանք, ես հանգստացա»։

The post Մուզիկան միացրած մեզ ձեռ էին առնում, որ յանի գնացեք, հաջող ձեզ․ Ձեռքերի զզվելի շարժումներ էին ցույց տալիս appeared first on Social Blog.

Աստված մեզ վռնդեց դրախտից, Հակարին մեր մեղքերի թողության ճամփան էր
Տեղահանումից հետո արցախցիներն իրենց հետ Երևան են բերել նաև ավանդական ժենգյալով հացի համն ու հոտը՝ այսպիսով գոնե ինչ-որ չափով հայրենի հողի հանդեպ կարոտն են առնում։

«Որոշեցի ժենգյալով հաց թխել, որպեսզի Արցախին մի քիչ մոտ լինեմ, թե չէ էլ չեմ դիմանում»,- արցունքները մի կերպ զսպելով՝ պատմում է տիկին Լյուբան ու հարցնում՝ «Ե՞րբ ենք հետ դառնալու, բալա ջան»։

Մանկահասակ երեխայի հետ գաղթի ճանապարհն անցնելու, արցախյան հաղթական օրերի, հեռվում մնացած հուշերի  և ընտանիքի հոգսերի մասին առավել մանրամասն՝ 24news-ի տեսանյութում։

The post Աստված մեզ վռնդեց դրախտից, Հակարին մեր մեղքերի թողության ճամփան էր appeared first on Social Blog.

Բազմազավակ ընտանիքը կարիքի մեջ է, իսկ ոմանք հրճվում են այդ փաստից
Արցախից մազապուրծ Հայաստան փախած ընտանիքում 6 անչափահաս երեխա է մեծանում: Այս մասին  գրում է Hraparak.am-ը․

Ներկայացրել ենք այդ ընտանիքի կարիքները հույսով, որ կօգնեն ընտանիքին. 6 երեխա մեծացնելը հեշտ բան չէ:

Թվում է ընթերցողն ինչպե՞ս պետք է արձագանքի: Պետք է ուրախանա, որ 6 հայ բալիկ է մեծանում, կոչ անի օգնել, ամոթանք տա պետությանը, որ բազմազավակ ընտանիքը կարիքի մեջ է:

Բայց մեկնաբանությունների մեծ մասը պարսավանք ու ատելություն է ուղղված հայի ընտանիքին:

Մի տգետ անգամ գրել է. «Բոլոր ազգությունները գալիս են Հայաստանում հանգիստ ապրում բացի ձեզանից, ի՞նչ եք ուզում մեր Փաշինյանից, հայաստանցիներից, կարո՞ղ է մենք ենք ասել, որ այդքան երեխա ունենաս»:

Այս արարածն անգամ չգիտի, որ արցախցին հայ է գուցե ավելի լավ հայ, քան ինքը` Հայաստանում ապրողը եւ նրա հայրենիքը նույնքան Հայաստանն է, որքան իր նման չար, անգրագետ ու անհադուրժող մեկինը:

Ցավոք, սրտի: Եւ նման գրառումներ անողները վայելում է այս իշխանությունների խրախուսանքը, զգում են պետության առաջին դեմքերի աջակցությունը, հակառակ դեպքում երբեք նման բաներ չէին գրի:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

The post Բազմազավակ ընտանիքը կարիքի մեջ է, իսկ ոմանք հրճվում են այդ փաստից appeared first on Social Blog.

Ամուսինս 3 օր շրջափակման մեջ է եղել. հույսս կորցրել էի, բայց եկավ
35-ամյա Անահիտ Հակոբջանյանը արցունքներն աչքերին է Արցախից հեռացել։ Մինչև տնից դուրս գալը՝ ամեն ինչ մանրակրկիտ մաքրել-հավաքել է: Ասում է`մեկ է, հետ եմ գնալու, բա տունս ինչի թափթփված լինի։

«Ահավոր դժվար է, տունուտեղդ թողնես, մի ձեռք շորով դուրս գաս, որ ապրես։ Դժոխք էր… Ամեն դժվարությունից հետո ասում էի`փառք Աստծո, էս մի փորձությունն էլ անցնաք»,-Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Ասկերանի շրջանի Խնապատ գյուղից բռնի տեղահանված Անահիտ Հակոբջանյանը։

Անահիտի ամուսինը պայմանագրային զինծառայող էր, սեպտեմբերի 19-ին դիրքերում է եղել, հայտնվել շրջափակման մեջ։ Արցախցի կինը ամուսնուց մի քանի օր լուր չի ունեցել։

«Ամուսինս ամսի 19-ին դիրքերում էր, 3 օր շրջափակման մեջ է եղել, իրենից վաբշե լուր չունեինք։ Սաղ դիրքերից իջան, բայց իմ ամուսինը չկար, ախպերս էլ էր դիրքերում։ Զանգեցի ախպորս, ասացի՝ նորություն չունե՞ս, ասաց`չէ։ Ես հույսս կորցրել էի, բայց ամուսինս եկավ»,- շարունակում է 35-ամյա կինը։

Անահիտ Հակոբջանյանի ընտանիքն էլ մեծ դժվարություններով է Հայաստան հասել, ճանապարհին կորցրել է հաշմանդամություն ունեցող մորը, այնուհետև ընտանիքի անդամները գտել են իրար։

Հիմա ընտանիքի անդամները տարբեր բնակավայրերում են ապրում, հեռու են իրարից, բայց այս պահին իրար հուսադրում են, որ իրենք փրկվել են դժոխքից։

«Ամսի 28-ին դուրս ենք եկել, ամսի 30-ին հասել Գորիս։ Ճիշտն ասած, որ արդեն պիտի հասնեինք Հակարիի կամուրջ, աղոթում էի։ Երկու թուրք մտան մեքենաները, հաշվեցին մեզ, տղամարդկանց իջեցրին, ամուսինս Ուրալի շոֆերն էր, ամուսինս քշեց, մյուս տղամարդիկ ոտքով գալիս էին մեքենայի հետևից»,- պատմում է արցախցի կինը։

Մանրամասները` Oragir.News-ի տեսանյութում

The post Ամուսինս 3 օր շրջափակման մեջ է եղել. հույսս կորցրել էի, բայց եկավ appeared first on Social Blog.

Երեխաներով, ծերերով, կանանցով ոտաբոբիկ փախել ենք, ամբողջ գյուղով գիշերել ենք անտառում
Երեխաներով, ծերերով, կանանցով ոտաբոբիկ փախել ենք, ամբողջ գյուղով գիշերել ենք անտառում

Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակման ժամանակ Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղը անմիջապես թշնամու նշանառության տակ է գտնվել: Առաջին իսկ հարվածներից հետո գյուղի բնակիչները փախել եւ թաքնվել են անտառում, որտեղից էլ սկսվել է նրանց գաղթի ճանապարհը:

Գյուղի բնակիչներից Ռուզաննա Հակոբյանը News.am-ին է պատմել այդ սարսափելի օրվա  մանրամասները:

«Հենց պատերազմը սկսվեց, երեխաներով, ծերերով, կանանցով փախանք անտառ: Անտառը մեզ մոտ էր: Ես ոտաբոբիկ եմ փախել, ոչ մի բան չեմ վերցրել, միայն մեր անձնագրերը:

Մի գիշեր մնացինք անտառում, մեզ հետ նաեւ հղի կին կար, որ մի քանի օրից պետք է ծննդաբերեր, փոքր երեխաներ կային մեզ հետ՝ 3 ամսական, 4 ամսական: Մի գիշեր անտառում մնալուց հետո ոտքով հասանք Առաջաձոր գյուղ, որտեղ 15 րոպե էլ չմնացինք, մեզ ասացին, որ պետք է գնանք Ստեփանակերտ:

Այնտեղից էլ Ուրալներով գնացինք Ստեփանակերտ: Մի քանի օր էլ Ստեփանակերտի նկուղներում մնալուց հետո մեզ հայտնեցին, որ տարհանում է, պետք է գնանք Հայաստան»,- պատմում է Ռուզաննան:

Կինը պատմում է, որ իրենք լսում էին բոլոր պայթյունների ձայները,  թշնամին արդեն գյուղ կմտներ, եթե չլինեին իրենց գյուղի դիրքապահ տղաները:

Ռուզաննան մտովի վերադառնալով  այդ օրվա իրադարձութուններին, ասում է, որ չէր մտածում՝ իր տան դուռը վերջին անգամ է փակում:

«Դժվար էր… Միշտ մտածում էի, որ կվերադառնանք, էս մեկն էլ կհաղթարահենք եւ կվերադառնանք տուն, ընդհանապես չէի պատկերացնում, որ վերջին անգամ էր… շատ դժվար էր, չգիտեմ…»,-պատմում է Ռուզաննան հուզվելով:

Ռուզաննան այդքան շատ տան  ու նյութականի համար չի ափսոսում, ինչքան որ հողի ու այդ հողի համար թափված արյան համար. «Տունը էլի ոչինչ, բայց մենք մեր հերոսների գերեզմաններն ենք թողել ու հողը, որի համար այդքան արյուն թափվեց: Չէի պատկերացնում, որ 9 ամիս շրջափակման մեջ գտնվելուց հետո պետք է բռնենք գաղթի ճամփան»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

The post Երեխաներով, ծերերով, կանանցով ոտաբոբիկ փախել ենք, ամբողջ գյուղով գիշերել ենք անտառում appeared first on Social Blog.

8-ամյա Արթուրի երազանքը կատարվեց, նա կրկին հանդիպեց ու խաղաց Ճարտարի իր ընկերների հետ
8-ամյա Արթուրի երազանքը կատարվեց, նա կրկին հանդիպեց ու խաղաց Ճարտարի իր ընկերների հետ

8-ամյա Արթուրի երազանքը կատարվեց Նոր տարին դեռ չեկած։ Նա կրկին հանդիպեց ու խաղաց Ճարտարի իր համադասարանցի Հայկի, Հրաչի, Դավիթի ու մյուսների հետ։

«Ազատության» տեսանյութի շուրջ կես միլիոն դիտողներից առաջինը արձագանքեց Հայկի մայրը՝ Դոնարա Հայրապետյանը։

Ուշիից, Թալինից ու Տաշիրից ընկերները հասան Երևան՝ իրար գրկելու։

Տեսանյութը ստորև

The post 8-ամյա Արթուրի երազանքը կատարվեց, նա կրկին հանդիպեց ու խաղաց Ճարտարի իր ընկերների հետ appeared first on Social Blog.