արցախից տեղահանված – Social Blog

«Դուրս գալուց առաջ գրկեցի մեր տունը». Իջևանը շատ նման է մեր Ստեփանակերտին. 16-ամյա Ալեքսի պատմությունը
«Դուրս գալուց առաջ գրկեցի մեր տունը». Իջևանը շատ նման է մեր Ստեփանակերտին. 16-ամյա Ալեքսի պատմությունը

Sputnik Արմենիան գրում է․ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար կյանքը նոր կետից սկսելու կարևորագույն նախապայմաններից մեկն աշխատանքն է։

Տավուշի մարզի Իջևան քաղաքում հաստատված մեր հայրենակիցներից մի քանիսն արդեն կարողացել են գործ գտնել, գումար են վաստակում, լավ ընկերներ ու հարևաններ են ձեռք բերել։

Ասում են` Իջևանում մի քիչ կարողանում են խլացնել Արցախի կարոտը` բնությունն ու կլիման նման են, մարդիկ էլ` ջերմ ու սրտաբաց։

Վերջին անգամ գրկեցի մեր տունը. Ալեքս, 16 տարեկան

Ալեքսը դեռ չափահաս չէ, բայց արդեն ստանձնել է ընտանիքի միակ աշխատողը լինելու պատասխանատվությունը։ Ժպտերես արցախցին արդեն մոտ մեկ շաբաթ է` աշխատում է Իջևանի «Կենաց հաց» ռեստորանում` որպես մատուցող, զուգահեռ էլ Ստեփանակերտում կիսատ թողած ուսումն է շարունակում Իջևանի տեխնիկումում. ապագա ծրագրավորող է։

Զաքարյանների ընտանիքը Ստեփանակերտից է, 12 հոգով են դուրս եկել քաղաքից։

«Երբեք չէինք մտածի, որ մեր Ստեփանակերտը թշնամու ձեռքում կհայտնվի։ Հույս ունեի` երկրները կօգնեն, մի բան կանեն, որ կանգնեցնեն Ադրբեջանին, բայց մենակ կոչեր էին անում։

Մենք մենակ, զոռով պահեցինք մեր հողը, բայց.. Ամեն ինչի հարմարվել էինք. շրջափակմանն էլ, հաց չլինելուն էլ, էլի կմնայինք, կարևորը` մեր տանն էինք։ Խփում էին, նկուղներում էինք, լույս չկար։ Հենց հրադադարը ստորագրեցին ու Արցախը տվեցին, լույսն էլ տվեցին, բայց մեզ էդ լույսն էլ պետք չէր»։

Ալեքսը ձեռքերով փակում է աչքերը։

«Դուրս գալուց առաջ գրկեցի մեր տունը…»։

Իրենց հետ մի քանի հագուստ են վերցրել ու վերջ, անգամ Ալեքսի համակարգիչը չեն վերցրել, առանց որի հիմա դժվար է, քանի որ իր մասնագիտական գործիքն է։ 36 ժամ ճանապարհ են եկել. մտադրված էին Երևանում մնալ, սակայն մայրաքաղաքում բնակարանների վարձակալության արժեքները մի քանի անգամ բարձրացել էին արդեն (350-400 հազար դրամ էր), դրա զուգահեռ էլ` թույլ չէին տալիս, որ 4-5 հոգուց ավել մարդ ապրի տանը։

Ուստի որոշեցին տեղափոխվել Իջևան, որտեղ քաղաքապետարանը ժամանակավոր տեղ հատկացրեց։

Հիմա արդեն երկու բնակարան են վարձակալել` 150-հազարական դրամով (Իջևանում էլ են վարձակալության գները բարձրացել, նախկինում նույն բնակարանը 50-60 հազար դրամ էր), յուրաքանչյուրում ապրում են 6 հոգով։

«Այստեղ շատ լավ է, քաղաքապետարանն ապահովում է սննդով։ Իջևանը շատ նման է մեր Ստեփանակերտին, բնությունը հիանալի է, մարդիկ շատ են օգնում, ես այսպիսի բան չէի տեսել»,– ասում է Ալեքսը։

Տխրում է, հենց որ ընտանիքում խոսք է գնում Երևան տեղափոխվելու մտադրության մասին։ Հայրը երգիչ է, Իջևանում աշխատանք չի գտնում, մայրը Ստեփանակերտում էնդոկրինոլոգի բուժքույր է եղել. մայրաքաղաքում համապատասխան մասնագիտական աշխատանք առաջարկում են, իսկ այստեղ` Իջևանում, դեռ գտնել չի հաջողվում։ Եթե չստացվեց, ստիպված են լինելու տեղափոխվել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

The post «Դուրս գալուց առաջ գրկեցի մեր տունը». Իջևանը շատ նման է մեր Ստեփանակերտին. 16-ամյա Ալեքսի պատմությունը appeared first on Social Blog.

Մեծ թվով արցախցիներ ապրում են Հնաբերդի դպրոցի լքված շենքում․ տարրական պայմաններ չկան (Տեսանյութ)
Մեծ թվով արցախցիներ ապրում են Հնաբերդի դպրոցի լքված շենքում․ տարրական պայմաններ չկան (Տեսանյութ)

News.am-ին Արցախից բռնի տեղահանված Զարիա Դանիելյանը պատմեց, որ լքված շենքում կենցաղային տարրական պայմաններ չկան․

«Բաղնիք չկա, այստեղ-այնտեղ, բարեկամների տանն ենք լողանում, երեխեքին էլ այնտեղ ենք լողացնում, որ դպրոց տանենք։

Սիրտդ վիրավոր, մի քիչ մտածում ես, ուզում ես խելագարվել։ Մենք մեր հալալ աշխատանքով ապրում էինք, այսօր եկել ենք այս մի կեղտոտ տեղը, չգիտես՝ ոնց անես»։

Տիկին Զարիան իր 6 հոգանոց ընտանիքի հետ Արցախից դուրս է եկել սեպտեմբերի 27-ին։

«Շատ ցուրտ ու խոնավ է, երեխեքը մրսում են, հիվանդանում են, հետո լավանում ու կրկին հիվանդանում են։

Ամեն ինչ թողեցինք, 40 տարի տունուտեղ ենք դրել, մանկություն, երազանք, հիշողություն, գերեզմաններ, ամեն ինչ թողեցինք ու եկանք։ Ամեն մեկս մի ձեռք շոր ենք վերցրել ու դուրս եկել»,- նշեց տիկին Զարիան։

Շենքում ապրող արցախցիները մտահոգված են, որ առաջիկայում ձմեռ է, սակայն վառելիք չունեն, իսկ մատչելի գնով վարձով բնակարան գտնելու հույսն արդեն կորցրել են։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

The post Մեծ թվով արցախցիներ ապրում են Հնաբերդի դպրոցի լքված շենքում․ տարրական պայմաններ չկան (Տեսանյութ) appeared first on Social Blog.

Ամուսնուս դիահերձարանում էի փնտրում, բայց անծանոթ համարից զանգ ստացա և ձայնը լսեցի
Ամուսնուս դիահերձարանում էի փնտրում, բայց անծանոթ համարից զանգ ստացա և ձայնը լսեցի

Oragir.News-ը գրում է․ Էլինար Պողոսյանը ամուսնու և երկու տարեկան դստեր հետ Ստեփանակերտից է բռնի տեղահանվել։ Ընտանիքը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում է ապաստանել։ Դժվարությամբ են հասել Հայաստան։ Կորցրածի հետ չի հաշտվում, ասում է՝ մենք կորցրել ենք մեր զրահաբաճկոնը։

«Ամուսինս դիրքերում էր, 21 օր չէի տեսել, իսկ ես երեխայիս հետ հիվանդանոցում պառկած էի։ Մինչև սեպտեմբերի 19-ի պատերազմի սկսվելը 2 ժամ առաջ մեզ ասել էին, որ ԱԹՍ-ի պայթյուն է եղել, հենց ամուսնուս դիրքերի ուղղությամբ։

Տեղս չէի գտնում, որովհետև գիտեի արդեն, որ այդ ուղղությամբ ահավոր լարված է իրավիճակը։ Հետո լսվեց պայթյունի ձայները, ամբողջ հիվանդանոցը խառնվեց, հասցրեցի երեխայիս վերմակի մեջ փաթաթել և վազել նկուղ, շատ ցուրտ էր այդ օրը։ Բոլորը երեխաներին գրկած նկուղում անընդհատ փորձում էինք զանգել և ինչ-որ լուր իմանալ, սակայն ապարդյուն, ոչ մեկին զանգ չէր գնում»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմել է Ստեփանակերտից բռնի տեղահանված Էլինար Պողոսյանը։

Արցախցի կնոջն ի վերջո հաջողվել էր հարազատների հետ կապի դուրս գալ, բայց դիրքապահ ամուսնուց ոչ մի տեղեկություն չուներ։ «Քույրս, եղբայրս եկան ինձ տեսակցության, բայց ոչ ոք ամուսնուցս՝ Դենիսից, նորություն չուներ։

Գիտեին, որ այդ դիրքն արդեն թուրքերի ձեռքին էր, հարակից գյուղը նույնպես, բայց ինձ ոչինչ չէին ասում, որ չանհանգստանայի։ Հաջորդ օրը, երբ ասացին՝ վերջ, չարաբաստիկ պատերազմն արդեն վերջացել է, և պետք է լքենք Արցախը, ես ասացի, որ ոչ մի տեղ չեմ գնալու մինչև Դենիսից լուր չիմանամ։

Այդ օրը քրոջս հետ գնացինք հիվանդանոց, դիահերձարան՝ ցուցակները նայելու, աղոթում էի, որ գոնե վիրավորների մեջ անունը լիներ։ Բայց ոչ մի տեղ չգտանք, ընկերները զանգում էին ինձ՝ նորություն իմանալու, ոչ ոք ոչինչ չգիտեր։ Թեև ասացին, որ վերջ պատերազմին, բայց Ստեփանակերտում լսվում էր կրակոցների ձայներ։ Հիվանդանոցում շատ ծանոթների տեսա, ովքեր ևս փնտրում էին իրենց հարազատներին։

Միայն հիվանդանոցներում հոսանք կար, հեռախոսները շուտ լիցքավորեցինք, և քույրս մտավ համացանց ու հայտարարություն տվեց, շատ չանցած գրեցին, որ Դենիսը լավ է, շուտով կգա։ Ուրախացել էի, բայց չէի հավատում, մինչև որ հաջորդ օրը անծանոթ համարով զանգ ստացա և նրա ձայնը լսեցի։

Հետո կեսգիշերն անց մի կերպ քայլելով եկավ տուն, ահավոր հոգեվիճակում էր, ես երբեք նրան այդպես չէի տեսել»,- պատմում է արցախցի Էլինարը։ Նրա խոսքով՝ այդ օրերին բոլորը լուռ էին, մտախոհ, միայն ուրախանում էին, երբ տեսնում էին իրենց ծանոթներին ողջ և առողջ։

Բոլորը հավաքում էին առաջին անհրաժեշտության իրերը, պետք է գնային՝ թողնելով տարիներով ստեղծած ամեն բան։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

The post Ամուսնուս դիահերձարանում էի փնտրում, բայց անծանոթ համարից զանգ ստացա և ձայնը լսեցի appeared first on Social Blog.

Մարտակերտցի Լուսիկն ամուսնու և 6 երեխաների հետ «Ուրալ»-ով է հասել Հայաստան
Մարտակերտցի Լուսիկն ամուսնու և 6 երեխաների հետ «Ուրալ»-ով է հասել Հայաստան

Լուսիկ Կարապետյանն իր 6 անչափահաս երեխաների ու ամուսնու հետ արդեն հինգերորդ օրն է՝ ժամանակավոր բնակություն է հաստատել Թորոս գյուղի «Աղաջանյան» ճամբարում։

Ընտանիքի կեցության ու սննդի հարցը «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության ջանքերով այս պահին լուծված է, բայց առաջիկա ծրագրերի ու անելիքների մասին բազմազավակ մայրը դժվարանում է խոսել, հայտնում է «Արմենպրես»-ը։

Լիա, Լուիզա, Լիլիա, Լիաննա, Գայանե, Նվեր․․․ ամենամեծը՝ 11, փոքրը՝ 1 տարեկան է։ Մարտակերտից են։ Հատկապես ավագ երեխաներն են վախով հիշում ադրբեջանական հարձակման մասին։ «Երեխեքիս հավաքեցի, մտա թասքտոց։ Երեք օր թաքստոցում ենք մնացել։

Առանց հացի մնալու արդեն ինը ամիս սովոր էինք, պատահել է՝ սոված ենք քնել, փոքրին՝ Նվերին, ստիպված եմ եղել  չորս օր կաթի փոխարեն քաղցր ջուր տալ»,- ասում է Լուսիկը՝ ավելացնելով, որ մինչև օրս, նույնիսկ այստեղ՝ Շիրակի մարզում, աղմուկ լսելիս երեխաները վախից բղավում են ու փորձում թաքնվել։

Թաքստոցից հետո ընտանիքը տեղափոխվել է հիվանդանոց՝ իրենց համայնքի բնակիչներից շատերն են այնտեղ մնացել, հետո կրկին համայնքային թաքստոցում են թաքնվել։ «Բանակի «Ուրալ»-ով ենք  երեխաներիս ու ամուսնուս հետ Հայաստան եկել՝  մի քանի ընտանիքով։

Մեզ հետ միայն փաստաթղթերն ենք վերցրել։ Ճամփին ադրբեջանցիները իրենց դրոշն էին բարձրացնում ու ծիծաղում, հետն էլ՝ նկարում»,- պատմում է Լուսիկը՝ բացառելով Արցախ վերադառնալու հնարավորությունը. թուրքի հետ ապրել հնարավոր չէ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

The post Մարտակերտցի Լուսիկն ամուսնու և 6 երեխաների հետ «Ուրալ»-ով է հասել Հայաստան appeared first on Social Blog.

Զանգեց ասաց` համար մեկ են տվել, գնում եմ մի տեղ, որտեղ կապ չի լինելու. 3 երեխաների հայրը զոհվել է
Զանգեց ասաց` համար մեկ են տվել, գնում եմ մի տեղ, որտեղ կապ չի լինելու. 3 երեխաների հայրը զոհվել է

2017-18 թվականներին տեղափոխվել ենք Քարվաճառ, այնտեղ գրանցվել ենք, որպես նորաստեղծ ընտանիք։

Ամուսինս, որոշեց, որ պետքա մտնի ծառայության, որպես պայմանագրային ծառայող։

Տեսանյութը ստորև

The post Զանգեց ասաց` համար մեկ են տվել, գնում եմ մի տեղ, որտեղ կապ չի լինելու. 3 երեխաների հայրը զոհվել է appeared first on Social Blog.