Արցախ – Social Blog

Արցախ վերադարձի դռները բացվում են. 3 սցենար
Արցախ վերադարձի թեման բաց է։ Այն ոչ միայն արցախցիների հավաքական ցանկությունն է, այլև միջազգային հետաքրքրության խնդիր։ Օգոստոսի 5-ին jam-news.net-ին տված հարցազրույցում Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն է անդրադարձել խնդրին, ակնկալելով, որ Բաքվի և արցախահայերի միջև ուղիղ բանակցություններ տեղի կունենան իրենց հայրենի շրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ։ Խնդրին չեն արձագանքել ՀՀ իշխանությունները, չնայած՝ ենթադրելի էր, որ քաղաքական շահառուն իրենք են։ Խնդրին, սակայն, անմիջապես արձագանքել է Բաքուն, նշելով, որ ծագումով հայերը կարող են վերադառնալ Ղարաբաղ, եթե հարգելու են Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Սա նշանակում է, որ եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանն այս հարցի ուղղությամբ ակտիվություն չի ցուցաբերում, արցախցիների վերադարձի հարցն հարաբերությունների կարգավորման օրակարգում է։ Եվ վաղ, թե ուշ լուծում է ստանալու։ Ինչպես՞ է հնարավոր արցախցիների վերադարձը, և ե՞րբ այն տեղի կունենա։

Արցախցիների վերադարձի վերաբերյալ հանրության շրջանում քննարկվում է 3 սցենար։ Առաջինը՝ ԵՄ-ի աջակցությամբ և երաշխավորությամբ արցախցիների վերադարձն է, ինչի մասին ակնարկում է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ ԵՄ-ի և արցախցիների շահերն այսօր համընկնում են։ Ինչքան ՀՀ-ում իրապես մեծանա ԵՄ-ի քաղաքական ազդեցությունն, այնքան թեման կգա առաջին պլան։ ԵՄ-ն նաև մարդու իրավունքների պաշտպանության ջատագով է հանդես գալիս։ Այս առումով՝ արցախցիների վերադարձը սկբունքային, արժեքային խնդիր է։ Կլաարն ակնարկում է նաև, որ արցախցիների վերադարձի հարցը խաղաղության պայմանագրի ստրագրումից հետո հայ-ադրբեջանական օրակարգի առաջին հարցն է դառնալու։ Եվ եթե խաղաղության պայմանգիրը ստորագրվի ԵՄ միջնորդությամբ ու երաշխավորությամբ, ապա միջնորդ երաշխավորին իրավունք կտա առաջ մղել նաև արցախցիների վերադարձի թեման։ Այստեղ հնարավոր է համարվում, որ ԵՄ-ն կփորձի արցախցիների համար հատուկ կարգավիճակ սահմանել միջազգային ատյաններով ու որոշումներով, որոնք իրավունք կտան արցախցիներին ապրել Արցախում, չդառնալով Ադրբեջանի քաղաքացի ու չենթարկվելով Ադրբեջանի օրենքներին։ Դրանից հետո ենթադրվում է, որ ԵՄ-ն խաղաղապահ առաքելությամբ արցախցիներին կարող է ուղեկցել Արցախ և տեղում երաշխավորել վերջիններիս իրավունքներն ու անվտանգությունը, փաստացի ապահովելով արցախցիների ինքնավարությունը։ Այս սցենարն ամենահավանականն է իրադարձությունների զարգացման ներկայիս համատեքստում։

Երկրորդ սցենարը ռազմական ճանապարհն է։ Սակայն այս սցենարը տասնամյակների նախապատրաստություն է ենթադրում։ Դրանից զատ, այս սցենարը հնարավոր է աշխարհաքաղաքական փոփոխություններին կամ համաշխարհային պատերազմներին զուգահեռ։ Ռազմական սցենարի պարագայում արցախցիները գերակա իրավունք են ստանալու իրենց կարգավիճակը որոշելու հարցում։ Չնայած՝ ՔՊ-ական իշխանությունները բանակի արդիականցման և սպառազինման որոշակի քայլեր անում են, սակայն դրանք ուղղված են միայն պաշտպանական խնդիրների։ Քանի դեռ ՀՀ-ն դե յուրե մնում է ռուսական ռազմաքաղաքական դաշինքների ուղեծրում, աշխարհում ոչ ոք չի պաշտպանի ՀՀ-ին Արցախն ազատագրելու պատերազմում։ Հետևաբար՝ այս սցենարը ամենաքիչ հավանականն է սուբյեկտիվ և օբյեկտիվ բազմաթիվ պատճառնելով։

Երրորդ սցենարի գլխավոր դերակատարները արցախցիներն են իրենց ղեկավարներով հանդերձ։ Եթե առաջին երկուսում արցախցիները երկրորդ պլանի դեր ունեին, ապա այս դեպքում նրանք են հանդես գալու նախաձեռնություններով։ Այս մասին է ակնարկում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ակնկալելով, որ Բաքուն և արցախցիները ուղիղ բանակցություններով արցախցիիների վերադարձի խնդրի լուծումը կգտնեն։ Կլաարն ուղղակի հուշում է, որ արցախցիները կարող են կազմակերպվել և մշակել բանակցային օրակարգ։ Այն կարող են ներկայացնել առաջին հերթին՝ ԵՄ-ին, ինչպես նաև ներքին և արտաքին այն ուժերին, որոնք արցախցիների վերադարձի խնդիրն օրակարգային են համարում։ Արցախցիները կարող են ձևավորել նաև ներկայացուցիչներ և բանագնացներ, որոնք ըստ հարկի կվարեն բանակցությունները և ժամանակի ընթացքում կհասնեն արդյունքի։ Այս սցենարի ամենադժվար փուլը Արցախի ներկայացուցիչների ժողովրդավարական սկզբունքներով ընտրությունն է։ Ընտրյալները լիազորված կլինեն հանդես գալ համայն արցախցիների անունից։ Եվ նրանց լեգիտիմությունը ոչ ոք կասկածի տակ պիտի չդնի։ Չի բացառվում, որ այդ ներկայացուցիչը լինի Բագրատ Սրբազանը, որին հաջողվել է սկզբունքայնություն դրսևորել և հույսեր ներշնչել բազմաթիվ արցախցիների։

Պարզ ասած՝ եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի այս տարեվերջին, ապա արցախցիների վերադարձի խնդիրը 2025-ի հայկական օրակարգի առաջին հարցերից մեկն է լինելու։ Եվ եթե ՀՀ իշխանություններն ու քաղաքական համայնքը կարողանան ճիշտ դիրքավորվել այս հարցում, ապա արցախցիների վերադարձը կարող է իրականանալ գալիք տարի։

Թաթուլ Մկրտչյան

The post Արցախ վերադարձի դռները բացվում են. 3 սցենար appeared first on Social Blog.

Վերադարձվող գերիների ցանկում Արցախի պաշտոնյաներից կլինեն, թե ոչ․ նոր մանրամասներ
Վերադարձվող գերիների ցանկում Արցախի պաշտոնյաներից կլինեն, թե ոչ․ նոր մանրամասներ

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 32 անձանցից 26-ը ձերբակալվել են 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի շրջանում, իսկ մնացած 6-ը տարբեր ժամանակներում՝ սահմանին:

Ցուցակում ընդգրկված չեն Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև Վագիֆ Խաչատրյանը, Ալյոշա Խոսրովյանը։

The post Վերադարձվող գերիների ցանկում Արցախի պաշտոնյաներից կլինեն, թե ոչ․ նոր մանրամասներ appeared first on Social Blog.

Մեկ ստորագրություն՝ ընդդեմ 108 615 քվեի․ ի՞նչ անել, որ հայկական Արցախի էջը չփակվի
Մեկ ստորագրություն՝ ընդդեմ 108 615 քվեի․ ի՞նչ անել, որ հայկական Արցախի էջը չփակվի

Armradio.am-ը գրում է․ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը փաստացի կդառնա Արցախի Հանրապետության վերջին նախագահը, քանի որ հրամանագիր է ստորագրել 2024 թվականի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին։

Թեև Ադրբեջանը մշտապես առաջ էր քաշում Արցախի պետական ինստիտուտների լուծարման պայմանը, բայց Հրամանագիրը շատերի համար անակնկալ էր։ Վերլուծաբանները դեռ չեն շտապում վերլուծել կատարվածը։

Ամեն դեպքում կան հարցեր, որոնք սպասում են պատասխանների: Կարևորագույն հարցերից մեկը ստեղծված իրավիճակում իրավական քայլերի հնարավորությունն է։

Արդյո՞ք մեկ պաշտոնյայի ստորագրությունը իրավական ավելի մեծ նշանակություն և ուժ ունի, քան 108 615 քվեն։ ԼՂ–ի այսքան քաղաքացի՝ բնակչության 99 տոկոսից ավելին, 1991 թվականի դեկտեմբերի 10-ին քվեարկեց Ադրբեջանից անկախանալու և Արցախի Հանրապետություն ստեղծելու համար։

Արցախի Հանրապետության փաստացի վերջին նախագահը՝ Սամվել Շահրամանյանը, որն ընտրվել էր ոչ ուղիղ քվեարկությամբ, այլ ԱԺ 22 պատգամավորի կողմից, ընդամենը 19 օր պաշտոնավարելուց հետո ստորագրեց Արցախի Հանրապետությունը և պետական ինստիտուտները լուծարելու մասին հրամանագիրը։

Սրանք փաստեր են, որոնք իրավական կուռ հիմքեր չունեն։ Իրավագետների մի մասն այս պահին պնդում է՝ ոչ մի նախագահ իրավասու չէ լուծարել հանրաքվեով ժողովրդի ստեղծած Հանրապետությունը։

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Արցախի Հանրապետությունը լուծարելու որոշմանը՝ շեշտելով, որ նախագահի ստորագրած հրամանագիրն անօրինական է և ոչ իրավաչափ։ Համոզված է, որ այդ հրամանագիրը ստորագրվել է ադրբեջանական կոշտ ագրեսիայի և ուժի սպառնալիքի արդյունքում։ Հետևաբար, այն անվավեր է։

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, տարբեր նկատառումներից ելնելով, այս պահին չի ցանկանում մեկնաբանել, թե Շահրամանյանի հրամանագրից հետո ինչ ընթացակարգեր են նախատեսված միջազգային իրավունքի տեսանկյունից։

«Եկեք ես դա չմեկնաբանեմ, ճիշտ չէ, որ ես հիմա մեկնաբանեմ դա։ Շատ բազմաշերտ ու նաև խորքային հարց է»։

Իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանի պնդումներով հստակ է․ որևէ պետության անկում հնարավոր է ոչ թե իրավաբանորեն, այլ փաստացի։ Նրա համար անհասկանալի է, թե ինչու է փորձ արվում Արցախի փաստացի, բռնի անկումը ձևակերպել նաև իրավաբանորեն։

Մասնագետը պնդում է, որ Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին Հրամանագիրը իրավաբանական ուժ չունի, այն հիմնված չէ և չէր կարող հիմնվել սահմանադրական որևէ նորմի վրա, քանի որ որևէ սահմանադրության մեջ ինքնաոչնչացման սկզբունք դրված չէ։

Տարբեր հիմնավորումներ է ներկայացնում, որոնցից մեկն այն է, որ Անկախության հռչակագիրը, չի կարող իրավաբանորեն դադարել, այն չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն, այն հարատև գործող փաստաթուղթ է:

Հայկական Արցախի պատմության ավարտին չի հավատում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը․«Ինձ համար երբեք այդ էջը փակված չի լինելու»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

The post Մեկ ստորագրություն՝ ընդդեմ 108 615 քվեի․ ի՞նչ անել, որ հայկական Արցախի էջը չփակվի appeared first on Social Blog.