Բագրատ Ուզունյան – Social Blog

Ասել եմ՝ ոստիկանները պիտի պատժվեն ու դուրս եմ եկել․ զոհվածի հայրը՝ Վահե Ղազարյանի հետ հանդիպման մասին
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, պայմանավորվածության համաձայն, այսօր` հունվարի 26-ին հանդիպել է «Եռաբլուրում» կարմիր բերետավորների քաշքշուկից տուժած ծնողների հետ։ Նրա խոսնակ Նարեկ Սարգսյանը շատ մանրամասներ չհայտնելով հանդիպման մասին, միայն ասաց, որ հանդիպումը կայացել է։

Չնայած նախօրեին տեղեկացրել էինք, որ ծնողների մի մասը հրաժարվել է գալ հանդիպման: Մանավանդ ոստիկանների նկատմամբ հարուցված գործի կարճումից հետո հանդիպումն իմաստ էլ չուներ:

«Հրապարակը» պարզեց, որ Ղազարյանի հետ հանդիպել է միջադեպի օրը բերման ենթարկված զոհվածների ծնողներից նաեւ Բագրատ Ուզունյանը։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ հանդիպման ժամանակ անդրադարձել են կարմիր բերետավորների կողմից զոհվածների ծնողների բռնության ենթարկելու դեպքերին։

«Հանդիպման ժամանակ խոսել ենք սեպտեմբերի 21-ի միջադեպից, ասել եմ, որ գործը չպետք է այդ ձեւով փակվեր, ոստիկանները պիտի պատժվեին, որովհետեւ ուժ են գործադրել մեր նկատմամբ։ Վահե Ղազարյանից իմացա, որ գործը վերաբացվել է։ Շատ երկար չեմ մնացել, իմ ասելիքը ասել եմ ու դուրս եմ եկել»,-պատմեց զոհվածի հայրը։

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ, բավարարել է «Եռաբլուրի գործով» ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու դեմ փաստաբան Վահան Հովհաննիսյանի կողմից ներկայացված բողոքը եւ վերացրել ՀՀ գլխավոր դատախազության հիշյալ որոշումը։

Նշենք, որ ծնողների բողոքների հիման վրա Քննչական կոմիտեն քրեական վարույթ էր նախաձեռնել, սակայն ավելի քան մեկ տարվա քննությունից հետո վարույթն իրականացնող մարմինը գործը կարճել էր՝ «հանցակազմի բացակայության» հիմքով։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

The post Ասել եմ՝ ոստիկանները պիտի պատժվեն ու դուրս եմ եկել․ զոհվածի հայրը՝ Վահե Ղազարյանի հետ հանդիպման մասին appeared first on Social Blog.