Գևորգ Մարտիրոսյան – Social Blog

Գևորգի ձեռքերը պետք է պրոթեզավորվեն․ նա հնարավորություն կունենա գրկելու սիրելիին
Մարտիրոսյանների ընտանիքը տեղահանվելուց հետո, իրենց օրն անց են կացնում հիվանդանոցներում։

Ընտանիքը 2020 թվականի պատերազմից հետո տեղահանվել և ապաստանել էր Ստեփանակերտում։ Արցախի հարկադրված հայաթափումից հետո՝  Մասիսի շրջանի Հայանիստ համայնքում։

Գայանե Մարտիրոսյանը MediaHub-ին պատմում է, որ որդին՝ զինծառայող Գևորգ Մարտիրոսյանն ընդամենը 2 ամսվա ծառայող էր երբ Արցախի դեմ սկսվեց ադրբեջանական վերջին ագրեսիան։

«Իվանյանի տանկային բրիգադի ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը, մեր ընտանիքի ամբողջ մտածմունքը միայն Գևորգն էր, մի բան պատահեր, սիրտս չէր դիմանա»,- ասում է մեր զրուցակիցը։

Կրակի դադարից հետո երբ 18-ամյա տղան ողջ-առողջ վերադարձավ, ընտանիքը դժվարությամբ, բայց դուրս գալու որոշում կայացրեց։ Մինչ այդ վառելիքի հարցն օրհասկան էր իննամսյա շրջափակված Արցախում։

«Տանն էր Գևորգը, երբ ընկերները, մեկը մյուսին զանգելով, իմաց տալով, ասացին, որ Հայկազովում վառելիք են տրամադրում։ Գևորգը ևս գնաց, այնտեղ էին նաև իր ընկերների ու եղբայրների մեծ մասը։ Ես նույնիսկ չեմ իմացել դա ինչ տեղ է։ Հետո Գևորգը պատմեց, որ ամեն ինչ այնքան անսպասելի տեղի ունեցավ։

Ասաց՝ «Սկզբից զգացի հողը ոտքերիս տակ դղրդաց ու ես ընկա փոսը հետո մի մեծ «պանել» ընկավ, ես մտածեցի ընկնում է ինձ վրա, բայց ինձանից մի քանի միլիմետր հեռավորության վրա ընկավ։ Կրակը մոտենում էր, ես ձեռքերով փակել եմ դեմքս, որ հանկարծ չայրվի», իսկ իրենից մի քանի մետր հեռու կրակի հորն էր,  որ հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել»,- ասում է մեր զրուցակիցը։

Մոր խոսքով՝ Գևորգն ինքնօգնություն է ցուցաբերել, իրեն չի կորցրել, ստանալով տարբեր աստիճանի այրվածքներ ու վնասվածքներ, հասկացել է, որ եթե ինքն իրեն չօգնի, գուցե դա կլինի վերջը։ «Էլի մեջբերեմ իր պատմածը․ այդ վիճակում նա մտածել է մեր, իր սիրելիի՝ Քրիստինեի մասին, ու քանի որ ձեռքերը վնասվել էին, գործի է դրել արմունկներն ու մի կերպ դուրս եկել։

Չեմ կարող մանրամասն նկարագրել ամեն տեսածը։ Հագուստն իր հագին վառվում էր։ Բոլորն օգնում էին մեկը մյուսին։ Իր եղբայրները անցնում էին կողքով չէին ճանաչում։ Ինքն էր գոռում, որ հանեք իմ հագուստները վառվում եմ, այդպես իմացել են, որ Գևորգն է»,- դա Գայանեի ընտանիքի կյանքի ամենածանր օրն էր։

Մայրը, իմանալով կատարվածի մասին, գնացել է հիվանդանոց, մտածել է ամենավատի մասին, բայց երբ Գևորգին ողջ է տեսել, երջանկություն է ապրել։

«Երանի բոլորը Գևորգիս պես ծանր վիրավորում ստանային, բայց տուն գային»,- ասում  է Գայանեն, հետո անցնում ծանր այն ճանապարհների մասին, որով անցել ու դեռ երկար է անցնելու Մարտիրոսյանների ընտանիքը։

«Ստեփանակերտի հիվանդանոցում ասացին, որ առողջական վիճակը վատ չէ, բերեք իր հագուստները, տարեք տուն։ Բայց ես տեսնում էի, որ վատ է։ Մյուսների համեմատ գուցե լավ էր, գիտակցությունը տեղն էր, ականջները, գլուխը, մեջքը կրծքավանդակի շրջանը վառված էր։

Հաջորդ օրը երբ ուղղաթիռով տեղափոխեցին Հայաստան, այստեղ ասացին առողջական վիճակը կայուն ծանր է։ Բժիշկն ասաց, որ Գևորգի կյանքը փրկելու համար ձեռքերը պետք է ամպուտացնենք։ Դժվար էր մեզ համար դա լսել, բայց ես ու ամուսինս ասացինք եթե դա է փրկությունը, որեմն թող անդամահատեն»,- պատմեց Գայանեն։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

The post Գևորգի ձեռքերը պետք է պրոթեզավորվեն․ նա հնարավորություն կունենա գրկելու սիրելիին appeared first on Social Blog.