դանակահարություն – Social Blog

Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա աղջիկ
Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա աղջիկ

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 02։10-ի սահմաններում արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գլինկայի փողոցում քաղաքացի կա գետնին ընկած, ում, ըստ տեղեկությունների, դանակահարել են։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ տեղում պարզվում է, որ վիրավորը վնասվածքը ստացել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած- ծակած թափանցող վիրավորում, ձախակողմյան հեպևմոթորակս ախտորոշմամբ և նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վիրավորը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողներին հայտնել են, որ նա ի վիճակ չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Դեպքի վայրում պարեկներն ու ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի և նրան դանակահարած անձի ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի 20-ամյա բնակիչ է։

The post Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա աղջիկ appeared first on Social Blog.

Դանակահարություն՝ Դիլիջանի անտառում․ վիրավորի կյանքը փրկել չի հաջողվել
Դանակահարություն՝ Դիլիջանի անտառում․ վիրավորի կյանքը փրկել չի հաջողվել

Օգոստոսի 5-ին սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել անգիտակից վիճակում մի քաղաքացի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Կարճ ժամանակ անց «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժնի ահազանգ է ստացվում, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ քաղաքացու կողմից իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ, ով, գտնվելով ծայրահեղ ծանր վիճակում, գիտակցության չգալով, մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի բնակիչ 51-ամյա Արթուր Ուլիխանյան է։ Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Տավուշի մարզի բնակիչ Արսեն Մ.-ի կողմից վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով։ Պարզվել է՝ որտեղից է վիրավորը տեղափոխվել «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Ոստիկաններն ու պարեկները ժամանել են նշված վայր, որը Դիլիջանի անտառային հուշարձաններից մեկի անտառում գտնվող՝ իբրև զրուցարան օգտագործվող տարածքն է: Այնտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր, դանակ, օղու կոտրված շշեր և այլ կարևոր իրեր։

Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ արդեն կան կասկածյալներ և օպերատիվ տեղեկություններ, որ վիրավորներ էլ կան, որոնց ինքնությունը պարզվում են։

Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ աղբյուրը չի հայտնել:

The post Դանակահարություն՝ Դիլիջանի անտառում․ վիրավորի կյանքը փրկել չի հաջողվել appeared first on Social Blog.

Սարի Թաղում ավտովթարից հետո տեղի է ունեցել վիճաբանություն, 3 հոգի դանակահարված տեղափոխվել են հիվանդանոցներ
Սարի Թաղում ավտովթարից հետո տեղի է ունեցել վիճաբանություն, 3 հոգի դանակահարված տեղափոխվել են հիվանդանոցներ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 23-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարի Թաղ 3-րդ փողոց 22 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում դանակահարվել է 3 քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  կարճ ժամանակ անց ժամը 22:05-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղից դանակահարության հետևանքով շտապօգնության 08 խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 20-ամյա Նարեկ Մ.-ին:

Րոպեներ անց նույն բժշկական կենտրոնից կրկին ահազանգ է ստացվել, որ նույն վայրից ըստ վիրավորի հայտարարության վայր ընկնելու հետևանքով  շտապօգնության 08 խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 21-ամյա Էդմոնդ Մ.-ին:

Արդեն ժամը 23:30-ի սահմաններում  Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ Սարի Թաղից անհայտ հանգամանքներում շտապօգնության 11 խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 23-ամյա Լևոն  Հ.-ին:

Ոստիկանության Էրեբունու բաժնում ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ նույն օրը ժամը 21:00-ի սահմաններում  Սարի Թաղ 3-րդ փողոցում Երևանի բնակիչ 38-ամյա Վիգեն Գ.-ն, իր կողմից վարած «Volkswagen Vento» մակնիշի  ավտոմեքենայով բախվել է  «Mercedes» մակնիշի  ավտոմեքենային, որից հետո վիճաբանություն է բռնկվել նշված ավտոմեքենայի վարորդի` Նարեկ  Մ.-ի և ուղևորներ՝ Էդմոնդ  Մ.-ի և Լևոն  Հ.-ի հետ, որի ժամանակ Վիգեն Գ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է վերջիններիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Վիգեն Գ.-ին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

The post Սարի Թաղում ավտովթարից հետո տեղի է ունեցել վիճաբանություն, 3 հոգի դանակահարված տեղափոխվել են հիվանդանոցներ appeared first on Social Blog.

Դուք ո՞վ եք, այ պագոնավորներ․ զինվորականների մասնակցությամբ դանակահարություն է եղել, սպա է սպանվել. մանրամասներ
Դուք ո՞վ եք, այ պագոնավորներ․ զինվորականների մասնակցությամբ դանակահարություն է եղել, սպա է սպանվել. մանրամասներ

«Հրապարակ»-ի բացառիկ տեղեկություններով, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտակայքում օրեր առաջ կենցաղային վեճի շուրջ դանակահարություն է տեղի ունեցել Պաշտպանության նախարարության սպաների եւ քաղաքացիական անձանց միջեւ։ Վեճի առարկան եղել է փողը՝ պարտք ու պահանջը։ «Ռազբորկայի» մասնակիցները եղել են 8 անձ, որոնցից 4-5 հոգի՝ զինվորական։

Խոսակցության ժամանակ պարտապանը վիրավորական արտահայություններ է հնչեցրել զինվորականների հասցեին, ապա իր հետ բերած դանակով մարմնական ծանր վնասվածքներ հասցրել պարտատերերին՝ ՊՆ զորացրված սպա Գեւորգ Մարգարյանին եւ սպա, ավագ լեյտենանտ Դավիթ Սայադյանին։

Նույն օրը շտապօգնությունը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել Գեւորգ Մարգարյանին եւ Դավիթ Սայադյանին։

Վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել՝ Դավիթը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց կարճ ժամանակ անց։

Դավիթ Սայադյանի հորեղբայրը՝ Մեխակ Սայադյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ Դավիթն անմեղ զոհ է եղել։ «Ընկերներից մեկին խնդրել է, որ միանա իրեն, գնան պարտապանից գումարները վերցնեն։ Մի քանի սպաներով են գնացել, որոնցից երեքը մեքենայից չեն իջել։ Մասիվի լակոտները դիմելով՝ զինվորներին ասել են․ դուք ո՞վ եք, այ պագոնավորներ, որ եկել եք։ Իմացել են, որ աֆիցեր են։

Դանակով պատրաստված եկել են, խփել են Դավիթի ոտքին եւ որովայնին, հարվածներ են հասցրել նաեւ նրա ընկերոջը։ Դավիթը եղբորս որդին է՝ ազնվագույն տղա, ֆիզիկապես շատ ուժեղ, ճարպիկ։ Զինվորականության համար կյանքն էլ կտար։ Բոլորիս ստիպեց, որ դառնա զինվորական։

Այստեղ քննությունները հանձնեց, գնաց Պետերբուրգ։ Սովորել է Միխայլովի անվան ռազմական ակադեմիայում, մասնակցել է Արցախյան պատերազմներին»,-այսպես բնութագրեց Դավիթին հորեղբայրը։

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը զինվորականների մասնակցությամբ դանակահարության դեպքի կապակցությամբ «Հրապարակ»-ին ասաց․ «Սպա Դավիթ Սայադյանը այդ պահին ծառայության մեջ չի գտնվել, դեպքի հանգամանքների կամ մանրամասների համար խնդրում ենք դիմել վարույթն իրականացնող մարմնին: Ցավակցում եւ զորակցություն ենք հայտնում սպայի ընտանիքի անդամներին եւ ծառայակից ընկերներին»։

Մյուս զինվորականների վերաբերյալ  Թորոսյանը մանրամասներ հայտնել չցանկացավ՝ նշելով, որ դա վարույթն իրականացնող մարմնի տիրույթում է։

Վարույթն իրականացնող մարմնից՝ ՀՀ քննչական կոմիտեից «Հրապարակ»-ին ասացին, որ երկու անձ, այդ թվում Դավիթ Սայադյանը, 2023թ․ դեկտեմբերի 10-ին ժամը 20։ 20-ի սահմաններում կտրած-ծակած վերքերով Երեւան քաղաքի Շոպրոնի փողոցի հասցեներից մեկի բակից տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ, կարճ ժամանակ անց, արձանագրվել է Դավիթ Սայադյանի կենսաբանական մահը։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախաձեռնված է քրեական վարույթ։ Կատարվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք բացահայտելու նպատակով։

«Քրեական վարույթով ձեռք բերված տվյալներով գումարային հարցերի շուրջ մի խումբ երիտասարդների միջև առաջացած վիճաբանությունը հանգեցրել է փոխադարձ հարվածներ հասցնելու, որի ընթացքում դրա մասնակիցներից մեկը մյուս խմբի անդամներից երկուսին՝ Դ․ Սայադյանին եւ Գ․ Մարգարյանին սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել, ինչի հետևանքով Դ․ Սայադյանը հիվանդանոցում մահացել է»,-լրատվամիջոցին ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Քննությամբ պարզվել է միջադեպի մասնակիցների շրջանակը։ Ձեռնարկվում են միջոցներ՝ դրանում ներգրավված անձանց, այդ թվում նաեւ հանցագործությունն առերեւույթ կատարած անձին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։

The post Դուք ո՞վ եք, այ պագոնավորներ․ զինվորականների մասնակցությամբ դանակահարություն է եղել, սպա է սպանվել. մանրամասներ appeared first on Social Blog.

Դանակահարություններ՝ Սյունիքի մարզում. հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի
Դանակահարություններ՝ Սյունիքի մարզում. հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Սյունիքի մարզում: Գրում է shamshyan.com-ը։

Այսօր՝ դեկտեմբերի 12–ին ժամը 01:00-ի սահմաններում «Քաջարան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վարդան Մկրտչյանը, ոստիկանության Կապանի բաժնի պետ Արա Դավթյանն ու ոստիկանության Քաջարանի բաժանմունքի պետ Կարեն Հովսեփյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ:Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Սյունիքի մարզի բնակիչներ 37-ամյա Արմեն Օ.-ն, և 23-ամյա Ռոման Հ.-ն:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ոստիկանները Կապանի և ոստիկանության Քաջարանի բաժանմունքի ծառայողները, ինչպես նաև ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի պարեկները ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ դեկտեմբերի 11-ին՝ 23:00-ի սահմաներում, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի Քաջարան քաղաքի գերեզմանատան հարևանությամբ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքի մարզի բնակիչ՝ 33-ամյա Նվեր Խ.-ի և հիվանդանոց տեղափոխվածների միջև, որի ժամանակ Նվեր Խ.-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է նրանց:

Ոստիկաններին ու պարեկներին հաջողվել է տաք հետքերով հայտնաբերել Նվեր Խ.-ին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

The post Դանակահարություններ՝ Սյունիքի մարզում. հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի appeared first on Social Blog.

«Էրեբունի մոլ»-ի մոտ 15 ու 19-ամյա տղաների են դանակահարել. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար
«Էրեբունի մոլ»-ի մոտ 15 ու 19-ամյա տղաների են դանակահարել. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

Երեկ դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:15-ի սահմանում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել տղա երեխա:

Կարճ ժամանակ անց նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել «Էրեբունի Մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում գտնվող այգուց:

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են BMW մակնիշի ավտոմեքենա, որի սրահում և դրսում՝ մի քանի 100 մ հեռավորությամբ, տարբեր հատվածներում՝ արնանման հետքեր:Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ 15-ամյա Գոռ Հ.-ն և 19-ամյա Ռուբեն Մ.-ն:

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

The post «Էրեբունի մոլ»-ի մոտ 15 ու 19-ամյա տղաների են դանակահարել. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար appeared first on Social Blog.

36-ամյա կինը մերժել է ծանոթի՝ անձնական բնույթի առաջարկն ու դանակահարվել. տղամարդը կալանավորվել է
36-ամյա կինը մերժել է ծանոթի՝ անձնական բնույթի առաջարկն ու դանակահարվել. տղամարդը կալանավորվել է

Բացահայտվել է 36-ամյա կնոջ նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքը. ձերբակալվել է տուժողի ծանոթը:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«2023թ. հոկտեմբերի 27-ին՝ ժամը 01:20-ին, քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ իրեն դանակահարել են: Նույն օրը՝ ժամը 02:50-ին, ահազանգ է ստացվել նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնից այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, երկկողմանի պնևմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի կին բնակիչ:

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ոստիկանություն զանգահարած և հիվանդանոց տեղափոխված անձը Երևան քաղաքի 36-ամյա բնակչուհի է, ով ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը, ինչպես նաև՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը. վերջինս հանդիսանում է տուժողի ծանոթը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ 39 տարեկան:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս տուժողին վերոհիշյալ վնասվածքները հասցրել է՝ իր անձնական բնույթի առաջարկին` վերջինիս չհամաձայնելու պատճառով:

Վարույթի շրջանակներում կատարվել են քննչական անհրաժեշտ գործողություններ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք առարկաներ, իրեր, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործության միջոց հանդիսացած դանակը՝ արնանման հետքերով։ Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են փորձաքննություններ:

Ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում 39-ամյա տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջինս, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է: Որոշում է կայացվել կասկածյալի հագին եղած հագուստներն առգրավելու մասին։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

The post 36-ամյա կինը մերժել է ծանոթի՝ անձնական բնույթի առաջարկն ու դանակահարվել. տղամարդը կալանավորվել է appeared first on Social Blog.

Գիշերը Զաքյան փողոցում մի խումբ անձիք ծեծել ու դանակահարել են մեկ հոգու. ինչն է պատճառը
Գիշերը Զաքյան փողոցում մի խումբ անձիք ծեծել ու դանակահարել են մեկ հոգու. ինչն է պատճառը

Դանակահարություն Կենտրոն վարչական շրջանի Զաքյան փողոցում ։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, գիշերը ժամը 2:00-ի սահմաններում թեժ իրավիճակ է եղել Զաքյան փողոցի 3 հասցեի մոտ։

Ժամը2:00-ի սահմաններում Ա.Մանուկյանը իրավապահներին է զանգահարել ու հայտնել, որ 4 տղա այս պահին դանակով հարվածել են իրեն և երեխաներից մեկին, իսկ մյուսին էլ այս պահին ծեծի են ենթարկում։

Դեպքի վայր են շտապել իրավապահները եւ ականատես են եղել  ծեծկռտուքի, դանակահարության։ Պարզվել է, որ Արտակ Պետրոսյանն անցանկալի արտահայտություն է արել Անկա Մանուկյանի հասցեին, ինչի արդյունքում վեճ, վիճաբանություն է սկսվել ու դանակահարել են Արտակ Պետրոսյանին։

Տեղեկացանք՝ դեպքով զբաղվում են իրավապահները։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

The post Գիշերը Զաքյան փողոցում մի խումբ անձիք ծեծել ու դանակահարել են մեկ հոգու. ինչն է պատճառը appeared first on Social Blog.