դասարան հրդեհ – Social Blog https://socialblog.am Wed, 07 Feb 2024 09:37:03 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=7.1.4 https://socialblog.am/wp-content/uploads/2025/07/socialblog-favicon-150x150.png դասարան հրդեհ – Social Blog https://socialblog.am 32 32 Քիմիայի դասարանում հրդեհ է բռնկվել, աշակերտները տարհանվել են https://socialblog.am/12895/ Wed, 07 Feb 2024 09:37:01 +0000 https://socialblog.am/?p=12895 Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամայն կառավարման ազգային կենտրոն ահազանգ է …

The post Քիմիայի դասարանում հրդեհ է բռնկվել, աշակերտները տարհանվել են appeared first on Social Blog.

]]>
Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամայն կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն 6-րդ փողոցում գտնվող «Երևանի համար 9 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ում հրդեհ է բռնկվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 3-րդ, 8-րդ, 2-րդ և թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-դ գում 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գոհար Պետրոսյանն ու Վլադիմիր Ալավերդյանը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ուսումնական հաստատության 3-րդ հարկի քիմիայի կաբինետում:

Տեղում պարեկների հետ ծառայություն են կատարել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության էրեբունու պահպանության բաժնի դասակի հրամանատար Ոսկան Բեշիկչյանը, արագ արձագանքման խմբի ծառայողներ Արթուր Խանամիրյանն ու Ռոման Ղազարյանը:

Վերջիններս ուսումնական հաստատության աշխատակիցների հետ տարհանել են սովորողներին:Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները նախ մեկուսացրել, ապա մարել են կրակը:

Այրվել է հատուկ նյութերի համար նախատեսված պահարանն ու մի քանի սեղան: Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

The post Քիմիայի դասարանում հրդեհ է բռնկվել, աշակերտները տարհանվել են appeared first on Social Blog.

]]>