Դավիթ Գիշյան – Social Blog

Զոհված Դավիթ Գիշյանի հայրը` նամակ է հրապարակել` ուղղված որդուն
ՆԱՄԱԿ ԶՈՀՎԱԾ ՈՐԴՈՒՍ

․․․ քո և ծնունդը տեսա և մահը։ Մի երջանիկ օր ծննդատանը բժիշկը ներս կանչեց, որ քեզ՝ իմ նորածին որդուն տեսնեմ։ Մի օր էլ, երբ 19 տարեկան էիր, ներս կանչեցին, որ քո զոհված մարմինը ճանաչեմ։

Այդ անիծյալ դուռը հենց որ բացեցին, դու պառկած էիր մեջքիդ վրա, դեռ քեզ չտեսած գլխիդ վերևի մի փոքր մասից ճանաչեցի քեզ։

Խնդրեցի քեզ իջեցնել ու ինձ մենակ թողնել քեզ հետ մի 10 րոպե։ Հա, չմոռանամ, մեկ էլ մերկ մարմնիդ վրա գցված մի արյունոտ զինվորական բաճկոն կար, որ նույնությամբ տեսել էի երազում։

Մահվանդ պահին ուժեղ մկանային ցնցում եմ ապրել, հազիվ էի կարողանում շնչել, այդ արյունոտ բաճկոնը աչքիս երևաց տեսիլքի նման, մեկ էլ երկու անգամ կանչեցիր ինձ հառաչալից ձայնով։ Խնդրեցի մարմնիդ վրայի վերջին հագուստները ինձ հանձնեն, վերջին հիշատակ իմ զավակից, բայց հետո ասացին, որ չեն կարող, քրեական գործին կցված իրեր էին։ Դու իմ առաջ պառկած էիր խաղաղ քնի մեջ։

Քո մանկությունը և վերջը նույնացել էին քո դեմքին, հավերժական քնի մեջ քո դեմքին մանկության ժամանակների նույն մանկական արտահայտությունն էր ու այստեղ մի ակնթարթում իմ առաջով անցավ քո 19 տարին, դա խելագարացրեց ինձ։ Գիտեի, որ սա վերջն է, քեզ էլ չեմ տեսնելու, ես ու դու էինք, հայր ու որդի Հերացու դիահերձարանում ու վերջին անգամ սիրեցի ու գուրգուրեցի քեզ, մազերդ, հոնքերդ, թարթիչներդ, համբուրում էի քեզ, բացեցի ու փակեցի աչքերդ։

Գիշերը նորից վազեցի Հերացի, մարդ չկար, դռները խփեցի, ասացի, որ պետք է տեսնեմ տղայիս։ Նորից մի 8-10 րոպե քեզ հետ միայնակ, նորից սիրեցի քեզ։ Գիտեի, որ առավոտը լինելու է այն, ինչ լինում է ամեն մի զոհված զինվորի հետ, բայց ութից պակաս խելագարի նման երրորդ անգամ վազեցի Հերացի՝ ահավոր շատ էի ուզում մի վերջին անգամ տեսնել քեզ։ Ինձ խելագարի տեղ դրեցին, ասացին, որ քեզ արդեն դիահերձարան են տեղափոխել, ասացի կապ չունի, պետք է տեսնեմ իմ տղային։

Մի քիչ հետո բերեցին, խնդրեցի մենակ թողնել, չթողեցին, հեռվում մեկը կանգնեց։ Ու սա վերջն էր, մի վերջին անգամ սիրեցի քեզ, ուզում էի քեզ տալ էն սերն ու գուրգուրանքը, որ այլևս չէիր ստանալու, ուզում էի իմանաս, որ մեզ ես հասել։

Քո մանկությունը և վերջը նույնացել էին քո դեմքին, հավերժական քնի մեջ քո դեմքին մանկության ժամանակների նույն մանկական արտահայտությունն էր ու այստեղ մի ակնթարթում իմ առաջով անցավ քո 19 տարին, դա խելագարացրեց ինձ։ Գիտեի, որ սա վերջն է, քեզ էլ չեմ տեսնելու, ես ու դու էինք, հայր ու որդի Հերացու դիահերձարանում ու վերջին անգամ սիրեցի ու գուրգուրեցի քեզ, մազերդ, հոնքերդ, թարթիչներդ, համբուրում էի քեզ, բացեցի ու փակեցի աչքերդ։

Գիշերը նորից վազեցի Հերացի, մարդ չկար, դռները խփեցի, ասացի, որ պետք է տեսնեմ տղայիս։ Նորից մի 8-10 րոպե քեզ հետ միայնակ, նորից սիրեցի քեզ։ Գիտեի, որ առավոտը լինելու է այն, ինչ լինում է ամեն մի զոհված զինվորի հետ, բայց ութից պակաս խելագարի նման երրորդ անգամ վազեցի Հերացի՝ ահավոր շատ էի ուզում մի վերջին անգամ տեսնել քեզ։

Ինձ խելագարի տեղ դրեցին, ասացին, որ քեզ արդեն դիահերձարան են տեղափոխել, ասացի կապ չունի, պետք է տեսնեմ իմ տղային։ Մի քիչ հետո բերեցին, խնդրեցի մենակ թողնել, չթողեցին, հեռվում մեկը կանգնեց։ Ու սա վերջն էր, մի վերջին անգամ սիրեցի քեզ, ուզում էի քեզ տալ էն սերն ու գուրգուրանքը, որ այլևս չէիր ստանալու, ուզում էի իմանաս, որ մեզ ես հասել։

Հիմա վախենում եմ դռները բացեմ։ Ինչու եմ գրում այս ամեն ինչը ???????? ․․․

Իմ Դավիթ, որդիս, Եռագույնի, Եռաբլուրի, Հիմնի, Պատվո Պահակախմբի մյուս երեսը Սգի, Տառապանքի, Մեղքի, Ապաշխարանքի ու Հոգու Փրկության լաբիրինթոսներն են, քեզնից հետո մենք էդ մութ ու կիսամութ լաբիրինթներում ենք, 18-20 տարեկան կյանք չտեսածների ընտանիքներ հիմա շատ կան էդ լաբիրինթոսներում․․․

ես էլ գրում եմ այդ լաբիրինթոսների մասին, որ չխելագարվեմ, որ սա չտեսածների համար պարզ լինի այն դժոխքը, որով մենք ենք անցնում (շարունակելի)

The post Զոհված Դավիթ Գիշյանի հայրը` նամակ է հրապարակել` ուղղված որդուն appeared first on Social Blog.

Տղաս գնաց, հիշողությունները շատ թանկ դարձան
Տղաս գնաց, հիշողությունները շատ թանկ դարձան

Բարսեղ Գիշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Տղաս գնաց, հիշողությունները շատ թանկ դարձան ․․․ պատմում էր Արարատյան դաշտով պոլիգոն գնացող զինվորական Կամազի հետևից վազող գյուղացիների մասին, որոնք ընթացքի ժամանակ Կամազը ձմերուկով էին լցնում։

Դավիթս ասում էր «մեծ տխուր, հոգնած աչքերով փոշոտ շորերով մի մարդ կար, որ ընթացքի ժամանակ իրար հետևից մի քանի անգամ վազում Կամազի մեջ նստած տասնութ-քսան տարեկան զինվորներին լուռ ձմերուկներ էր նետում, ոչինչ չէր խոսում, ուղղակի լուռ ձմերուկ էր նետում»:

«Իսկ մենք,-ասում էր,- սրտի դողով սպասում էինք, որ նա վազելիս կընկնի, երերալով էր վազում»․․․ հետո ավելացրեց․ «միայն նրա հայացքը տեսնեիր Կամազի հետևից վազելիս ձմերուկ նետելիս, դաշտի տարբեր մասերից վազում են ու Կամազի հետևի բորտից միրգ լցնում»:

Հարցրեցի ինչու է այդպես, ասաց «44-օրյան նոր է վերջացել, շատ ջահել տղերք են զոհվել, մեզ համար դողում են, մեզ համար վախենում են, հետո լավ-վատ մենք ենք մնացել էս երկրի պաշտպանը … »։

Մի ուրիշ անգամ, Սյունիքում, Շիկահող գյուղում մի տարեց մարդ էր մոտեցել սարի գլխի 122 դիրքից մի քանի րոպե Շիկահող իջած և ինչ-որ բան, կարծեմ խանութ, փնտրող տղայիս և 6 հաց դրել թևի տակ, տղաս վարանել էր, ասել ամեն ինչ ունենք… բայց նայել էր տարեց մարդու աչքերին, զգացել ինչպես է բռնել իր թևից ու վերցրել։

Հետո ավելի ուշ մեկը կողքից ասել էր, թե «դա իր տան վերջին հացն էր»։

Հարգանքներս Արարատյան դաշտում զինվորական Կամազի հետևից վազող ու ձմերուկ նետող դաշտի գյուղացիներին և Սյունիքի Շիկահող գյուղի տարեց մարդուն, որ վեց հաց դրեց սարի գագաթի դիրքից իջած զինվորի թևի տակ։

Տղաս զոհվելուց ամիսներ առաջ ինձ պատմել է այս ամենի մասին, խոր տպավորված էր, ասում էր մեզ համար դողում են․․․ նրա հոգու մեջ սա մնացել էր ու նա չէր կարող սա չպատմել, քանի որ միշտ գնահատում էր մարդուն և մարդկայինը»:

The post Տղաս գնաց, հիշողությունները շատ թանկ դարձան appeared first on Social Blog.