Երևան Սիթի դանակահարություն – Social Blog

Դանակահարել են Երևան սիթիի 19-ամյա աշխատակցին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Դանակահարել են Երևան սիթիի 19-ամյա աշխատակցին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 28-ին «Երևան սիթի» սուպերմարկետի պատասխանատուների մասնակցությամբ հերթական դանակահարությունն է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 19:15-ի սահմաններում «Երևան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ազդրի շրջանում ստացել է բազմակի վնասվածքներ, գտնվում է վիրահատարանում, և չի կարող կատարվածի մասին բացատրություն տալ:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 19-ամյա Հակոբ Կ.-ն է:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, պարզաբանումներ կատարելու նպատակով ոմն Մհերը և նրա եղբայր Դավիթը իրենց ընկերների հետ եկել են Հակոբ Կ.-ի աշխատանքի վայր, որտեղ վիճաբանել են, ապա այն վերածվել է ծեծկռտուքի ու դանակահարության:

Արաբկիրի ոստիկանները պարզել են նաև, որ Երևանի բնակիչ՝ 17-ամյա Դավիթ Ա.-ն, «Ինստագրամ» հավելվածի նկարագրության միջոցով վիճաբանել է Հակոբ Կ.-ի հետ, որից հետո՝ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, իր եղբոր՝ Երևանի բնակիչ 16-ամյա Մհեր Ա.-ի և վերջինիս ընկերներ Երևանի բնակիչներ 16-ամյա Արարատ Խ.-ի, 15-ամյա Նարեկ Խ.-ի, 14-ամյա Գոռ Պ.-ի, 15-ամյա Լևոն Մ.-ի հետ Կոմիտասի պողոտա 46 հասցեում գտնվող Հակոբ Կ.-ի աշխատավայրում՝ «Երևան սիթի» սուպերմարկետի հետնամասում, հանդիպել են նրա հետ, սկսվել է վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի ու այդ ժամանակ վիճաբանողներից մեկը սուր կտրող, ծակող առարկայով հարվածներ է հասցրել Հակոբ Կ.-ին, ապա դեպքի վայրից դիմել են փախուստի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կարճ ժամանակում կռվի մասնակիցներին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հայտնաբերել են Արաբկիր վարչական շրջանի տարբեր հատվածներում և հիմնավոր կասկածանքով նրանց տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Հակոբ Կ.-ն աշխատում է «Երևան սիթի» սուպերմարկետի բաժնի պատասխանատու, իսկ Դավիթ Ա.-ն՝ «Երևան սիթի» սուպերմարկետի հսկիչ-խորհրդատու:

The post Դանակահարել են Երևան սիթիի 19-ամյա աշխատակցին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար appeared first on Social Blog.