Էդուարդ Բաբայան – Social Blog

Գիշերն անհայտ անձը փորձել է ներխուժել Էդուարդ Բաբայանի առանձնատուն
Գիշերն անհայտ անձը փորձել է ներխուժել Էդուարդ Բաբայանի առանձնատուն

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ գիշերը անհայտ անձը, ենթադրաբար թմրանյութի ազդեցության տակ, մահակը ձեռքին փորձել է ներխուժել Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանի առանձնատուն։ Տանը եղել են Բաբայանի մայրը, կինն ու դուստրերը։

Աբովյանի համայնքապետի պաշտպան Էմին Խաչատրյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ Բաբայանի համար անծանոթ անձը մուտք է գործել առանձնատան բակ, ապա խուլիգանական գործողություններ կատարելով փորձել է ներխուժել տուն։

«Էդուարդ Բաբայանը ձայների հետքերով դուրս է եկել առանձնատնից, դռան առջեւ հանդիպելով իր համար անհայտ անձնավորությանը՝ կանխել է վերջինիս խուլիգանական գործողություններն ու ապօրինի մուտքն իր առանձնատուն։ Ի դեպ այդ անձը կարողացել է անցնել մինչեւ առանձնատան երկու պարիսպները»,-պատմեց Խաչատրյանը։

Փաստաբանին դեռ հայտնի չէ, թե ինչ մղումներով է փորձել այդ անձը ներխուժել Աբովյանի համայնքապետի տուն։ Խաչատրյանի խոսքով՝ Բաբայանի առանձնատուն ներխուժելու փորձ կատարած անձի ոչ ադեկվատ պահվածքը, խուլիգանական գործողությունները եւ բնակարանի անձեռնմխելիության խաթարման փորձը կասկածի տեղիք են տալիս առ այն, որ վերջինս եղել է թմրանյութի ազդեցության տակ։

«Նրա մղումների վերաբերյալ այս պահին որեւէ դատողություն անել չեմ կարող, միայն կասեմ, որ փորձել է ներխուժել տուն՝ ոչ բարի նպատակներով։

Պարզ չէ, թե դրանից հետո ինչ գործողություններ կաներ այդ անձը, եթե Բաբայանը չկանխեր վերջինիս մուտքն իր առանձնատուն եւ չպաշտպաներ իր ընտանիքին»,-ասաց փաստաբանը՝  նշելով, որ Բաբայանի առանձնատան բակում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են գիշերը անհայտ անձի կողմից իրականացված խուլիգանական գործողությունները։

Հարցին՝ Աբովյանի համայնքապետը ուժի գործադրմա՞մբ է կանխել անհայտ անձի ներխուժումը իր առանձնատուն, Բաբայանի գործողություններում հանցակազմ եղե՞լ է, հետագայում քրեական վարույթ սկսելու հիմքեր կա՞ն, Խաչատրյանն ի պատասխան ասաց, որ առանց ուժի գործադրաման իր վստահորդը չէր կարող կանխել այդ անձի ներխուժումը, քանի որ վերջինիս ձեռքին եղել է մահակի նմանվող առարկա։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

The post Գիշերն անհայտ անձը փորձել է ներխուժել Էդուարդ Բաբայանի առանձնատուն appeared first on Social Blog.