թալանել – Social Blog https://socialblog.am Mon, 16 Oct 2023 15:16:57 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=7.1.1 https://socialblog.am/wp-content/uploads/2025/07/socialblog-favicon-150x150.png թալանել – Social Blog https://socialblog.am 32 32 Թալանել են հայտնի դատավորի եղբոր տունը, հափշտակել են 50 000 դոլար, 150 000 դոլարի ոսկյա զարդեր https://socialblog.am/9901/ Mon, 16 Oct 2023 15:16:54 +0000 https://socialblog.am/?p=9901 Թալանել են հայտնի դատավորի եղբոր տունը, հափշտակել են 50 000 դոլար, 150 000 դոլարի ոսկյա զարդեր Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, առանձնապես խոշոր չափի …

The post Թալանել են հայտնի դատավորի եղբոր տունը, հափշտակել են 50 000 դոլար, 150 000 դոլարի ոսկյա զարդեր appeared first on Social Blog.

]]>
Թալանել են հայտնի դատավորի եղբոր տունը, հափշտակել են 50 000 դոլար, 150 000 դոլարի ոսկյա զարդեր

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան 1-ին փողոցի տներից մեկից գողություն է կատարվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Էդմոն Այվազյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վահան Մանուկյանն ու բաժնի պետի ծայառության գծով տեղակալ Արսեն Սարգսյանը:

datavor tun 2

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ մարզային վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի, և օրվա պատաասխանտու հերթապահ քննիչի գլխավորւթյամբ:

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ անհայտ անձը կամ անձինք ժամը 13:30-ից 20:30-ն ընկած ժամանակահատվածում նշված փողոցի թիվ 2-րդ տան խոհանոցի պատուհանը բացել են, մտել տուն, տակնուվրա արել այն, և հափշտակել խոշոր չափի գումար, ոսկյա զարդեր և դիմել փախուստի:

Տեղում աշխատել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության փորձաքրեագետները:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է հայաստանյան հայտնի դատավորներից մեկի եղբորը՝ 42- ամյա Դավիթ Հակոբյանին, ով «Նազարյանշին» ՍՊԸ տնօրենն է և տանից հափշտակել են մոտ 50 հազար ԱՄՆ դոլար, և մոտ 150 հազար ԱՄՆ դոլարի ոսկյա զարդեր, ինչպես նաև 4 հատ ձեռքի բրենդային, թանկարժեք ժամացույցներ:

The post Թալանել են հայտնի դատավորի եղբոր տունը, հափշտակել են 50 000 դոլար, 150 000 դոլարի ոսկյա զարդեր appeared first on Social Blog.

]]>