ինչ գրել աղջկան – Social Blog https://socialblog.am Sun, 19 May 2024 14:26:37 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=7.1.5 https://socialblog.am/wp-content/uploads/2025/07/socialblog-favicon-150x150.png ինչ գրել աղջկան – Social Blog https://socialblog.am 32 32 Ինչպես անել, որ նա անընդհատ ձեր մասին մտածի https://socialblog.am/15035/ Sun, 19 May 2024 14:26:35 +0000 https://socialblog.am/?p=15035 Ինչպես անել, որ նա անընդհատ ձեր մասին մտածի Մի չամռվեք Ձեր սիրով մի խեղդեք տղամարդուն, մի խանդեք, երբ ցանկանում է ընկերների հետ հանդիպել: Հասկանալի է, …

The post Ինչպես անել, որ նա անընդհատ ձեր մասին մտածի appeared first on Social Blog.

]]>
Ինչպես անել, որ նա անընդհատ ձեր մասին մտածի

Մի չամռվեք

Ձեր սիրով մի խեղդեք տղամարդուն, մի խանդեք, երբ ցանկանում է ընկերների հետ հանդիպել: Հասկանալի է, որ դուք ցանկանում եք 24/7 ձեր սիրելիի հետ լինել, սակայն նրան ազատություն տվեք, անընդհատ մի փորձեք ձեր կողքին պահել:

Շատ մի շտապեք

Եթե տղամարդը չի ստանում այն, ինչ ուզում է, նա սկսում է ամեն կերպ դրա համար պայքարել: Մի եղեք շատ հասանելի, սա չի նշանակում, որ պետք է ձեզ անտեղի թանկացնեք, սակայն զգացնել տվեք, որ դուք էլ ունեք ձեր կյանքն ու գործերը:

Պրովոկացիաների ենթարկեք նրան

Պրովոկացիաների ենթարկեք նրան: Կրքոտ համբույրը նա հաստատ չի մոռանա, իսկ այ սկանդալները թեև անմոռանալի կլինեն, սակայն ձեր օգտին չեն աշխատի:

hambuyr

Մի պատմեք, այլ ցույց տվեք

Սա ևս մի հիանալի միջոց է նրան անընդհատ ձեր մասին մտածել ստիպելու: Հատկապես, եթե դուք մոտակա ժամանակ հանդիպելու հնարավորություն չունեք: Ձեր օրվա մասին պատմելու փոխարեն նրան գրավիչ և, ինչու ոչ, պրովոկացիոն սելֆիներ ուղարկեք:

Եղեք այնպիսին, ինչպիսին կաք

Պարզապես եղեք այնպիսին, ինչպիսին կաք, բնական, մի փորձեք ձևացնել այն, ինչ չեք հանդիսանում: Դրանով դուք նրան միմիայն գրավեք և ձեզ բացահայտելու ցանկություն կառաջացնեք:

Մի եղեք շատ լսող

Եթե դուք լինեք շատ լսող, ամեն բան իր ասածով, անեք, հլու, հնազանդ, դուք նրան պարզապես չեք հետաքրքրի և նա ձեր մասին չի մտածի: Նույն հաջողությամբ նա կարող է հիշել լվացքի մեքենայի մասին, որը նույնպես շատ լավն է, օգտակար, հարմարավետ:

Ձեզ սա հաստատ պետք չէ: Ունեցեք սեփական կարծիքն ու տեսակետը և կարողացեք այն արտահայտել:

The post Ինչպես անել, որ նա անընդհատ ձեր մասին մտածի appeared first on Social Blog.

]]>