ծաղկակաղամբ – Social Blog

Ծաղկակաղամբի թարմ հյութը 70 տոկոսով նվազեցնում է թոքերի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը
Ծաղկակաղամբի թարմ հյութը 70 տոկոսով նվազեցնում է թոքերի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը

Մասնագետները կարծում են, որ եթե հղիության և երեխային կրծքով կերակրելու շրջանում մայրը կանոնավոր կաղամբ օգտագործի, ապա երեխան ձեռք կբերի որոշակի նախապաշտպանություն քաղցկեղածին հիվանդությունների հանդեպ` ոչ միայն մանուկ, այլ նաև հասուն տարիքում։

Ծաղկակաղամբն անփոխարինելի մթերք է շաքարային դիաբետով հիվանդների համար, քանի որ կարգավորում է շաքարի պարունակությունն արյան մեջ։ Ուռուցքաբանական հիվանդություններ. Խմեք 100-ական մլ ծաղկակաղամբի հյութ` օրը 2 անգամ, շարունակեք 1 ամիս, կրկնեք 2 ամիս հետո։ Ունի կանխարգելիչ ազդեցություն` 50 տոկոսով նվազում է կրծքագեղձի քաղցկեղի և շագանակագեղձի ադենոմայի առաջացման հավանականությունը։

Ծաղկակաղամբը պարունակում է յուրահատուկ նյութեր` «իզոտիոցիանտներ», որոնք ի զորու են պաշտպանել թոքերը` մթնոլորտն աղտոտող և ծխախոտի ծխի մեջ պարունակվող բազմաթիվ քաղցկեղածին նյութերի ազդեցությունից։ Մեծածավալ հետազոտությունների շնորհիվ պարզվել է, որ կաղամբի կանոնավոր օգտագործումը 35-70 տոկոսով նվազեցնում է թոքերի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։ ԱՄՆ-ի և Կանադայի ուռուցքաբանները խորհուրդ են տալիս շաբաթական 2-3 անգամ ուտել ծաղկային, բրյուսելյան կամ բրոկկոլի կաղամբից պատրաստված ուտեստներ։

Խմեք 100-ական մլ ծաղկակաղամբի թարմ հյութ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։ Շարունակեք 1 ամիս, կրկնեք 2 շաբաթ հետո։ Հակացուցված է ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում։

Դիմադրողականության անկում. Խառնեք 20-ական մլ ծաղկակաղամբի և գազարի հյութեր, 2 թ/գ մեղր, 50 մլ եփած (գոլ) կաթ։ Խմեք 30-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ։ Շարունակեք 1 ամիս։

Ալերգիկ բնույթի հիվանդություններ. Խառնեք հավասար քանակությամբ խնձորի, գազարի և ծաղկակաղամբի հյութեր։ 200 մլ կոկտեյլին ավելացրեք 20 մլ մաղադանոսի հյութ։ Խմեք 70-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։

Ուժեղ քորի դեպքում քսեք սամիթի հյութի ջրային լուծույթ (1։2) կամ դառնափուշի թարմ հյութ։

Լնդերի բորբոքում. Ծաղկակաղամբի թարմ հյութը լուծեք գոլ (նախօրոք եռացրած) ջրում (1։1)։ Կատարեք ողողում։

Այրվածք, դժվար բուժվող վերքեր. Աղացեք ծաղկակաղամբի տերև, 50 գ հյութը խառնեք ձվի սպիտակուցի հետ։ Քսուքը հաստ շերտով դրեք վերքի վրա, ծածկեք քառատակ ծալած թանզիֆով, վիրակապեք։

Շաքարային դիաբետ. 400 գ ծաղակաղամբը 30 րոպե պահեք աղաջրի մեջ (1 թ/գ աղ և 1 լ ջուր), եփեք։ Կես կգ դդմիկը մաքրեք, հեռացրեք սերմերը, կտրատեք։ Եփեք թույլ աղաջրի մեջ, քամեք։ Պատրաստեք աղցան, համեմեք ըստ ճաշակի։

Աղցան` խառնեք 400 գ մարինացված ծաղկակաղամբ, 100 գ քաղցր պղպեղ, 50 գ ձիթապտուղ (ցանկացած տեսակի, անկորիզ), 1 ճ/գ բուսայուղ։

The post Ծաղկակաղամբի թարմ հյութը 70 տոկոսով նվազեցնում է թոքերի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը appeared first on Social Blog.