Կարինե Վարդանյան – Social Blog

«Բա մաման ո՞ւր ա, կորե՞լ ա…». դեռ չմայրացած Կարինեն միանգամից 4 երեխայի մայրություն է անում
«Բա մաման ո՞ւր ա, կորե՞լ ա…». դեռ չմայրացած Կարինեն միանգամից 4 երեխայի մայրություն է անում

MediaHub-ը գրում է․ Կարինե Վարդանյանը Ստեփանակերտի իր տանն ապրում էր միայնակ։ Ծառայում էր պաշտպանության բանակում։ Տարիներ առաջ ամուսնալուծվել էր, երեխաներ չունի։

Հիմնականում ազատ ժամերն անց էր կացնում եղբոր ընտանիքի հետ։ «Եղբորս երեխաներն ինձ շատ էին սիրում, հաճախ էինք միասին զբոսնում, հեքիաթներ կարդում, տոնածառ զարդարում, միասին տարբեր ուտեստներ պատրաստում։ Ազատ օրերին գալիս էին իմ տուն։ Հարսս՝ Նարինեն, դրանից միայն ուրախանում էր։ Մեզ համար համերաշխ ապրում էինք, հիմա ամեն ինչ փոխվեց։ Աստված ինձ երեխա չպարգևեց, հիմա 4 երեխա են իմ խնամքին»,- ասում է MediaHub-ի զրուցակից Կարինեն։

Կարինեի եղբայրն Արցախի ուժային կառույցներից մեկի ծառայող էր։ Սեպտեմբերյան դեպքերից հետո տանը չէր հասցնում լինել։ Երբ իրավիճակի ելքն Արցախի հայաթափումն էր, նա հիմնականում աշխատավայրում էր, իսկ Նարինեն հավաքել էր անհրաժեշտ իրերը, երեխաների հագուստներն ու փաստաթղթերը, մինչև իրենք էլ վառելիք կգտնեն ու կհեռանան այդ օրերին դժոխք դարձած Արցախից։

«Սեպտեմբերի 25-ին հարսս գնաց «Մռակած» բենզալցակայան հերթ պահելու, մինչև ամուսինը կգար, ու իրենց չափաբաժին վառելիքը կստանան։ Բայց քանի որ այդ լցակայանում վառելիք այդպես էլ չտրամադրեցին, Նարինեն իր հարևանուհու հուշումով ևս գնում է Հայկազով։ Կապ չի եղել, որ տեղեկացներ ընտանիքին։ Մենք ուշ ենք իմացել կատարվածի մասին ու սկսել ենք որոնել և՛ այդ տարածքում, և՛ հիվանդանոցներում»,- պատմում է Կարինեն։

Մեր զրուցակցի խոսքով` Ստեփանակերտում խորհուրդ են տվել գնալ Հայաստան, այստեղ շարունակել Նարինեի որոնումները։ Գնալով նրա ողջ մնալու հավանականության հուսերն օր օրի մարում էին, իսկ որոնման աշխատանքներն ավելի էին դժվարանում։ Հոկտեմբերին Կապանի դիահերձարանից Աբովյան տեղափոխեցին Նարինեի մարմինը, դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվեց նաև նրա ինքնությունը։

«Մենք ընտանիքով եկել ենք քաղաք Աբովյան։ Ես, հայրս, եղբայրս իր 4 անչափահաս երեխաների հետ տուն ենք գտել, միասին տեղավորվել, բայց Նարինեի բացակայությունը զգում ենք՝ մեծից փոքր։ Դժվար է հատկապես երեխաների համար, դե պատկերացրեք, մեծ աղջիկը 11 տարեկան է, եղբայրը՝ 8, մյուս տղան`5, փոքրը՝ 2,5»,- ասում է նա։

Հիմա երեխաներին մայրական սեր ու ջերմություն է տալիս հորաքույրը՝ Կարինեն։

«Հաճախ ենք այցելում Նարինեի գերեզմանին, անգամ հրաժեշտին թողել ենք մեծերն էլ մասնակցեն։ Հասկանում են` ինչ է կատարվել։ Խելացի երեխաներ են, մենք էլ բոլորս միասին ամեն ինչ անում ենք` այս սթրեսային վիճակից նրանց դուրս բերելու համար։

Մի քանի օր առաջ փոքրին լողացնելու ժամանակ, չգիտեմ, երևի երևույթներ կան, որ տպավորվել են մեջը, սկսեց «մամա-մամա» կանչել, ասում էր՝ «բա մաման ո՞ւր ա, կորե՞լ ա»»,- ասում է միանգամից 4 երեխայի 2-րդ մայր դարձած Կարինե Վարդանյանը։

Երեխաները Ձմեռ պապիկին նամակներ են գրել, սպասում են հրաշքների։ Իսկ Կարինեն երազում է, որ իր եղբոր զավակները, ովքեր այս տարիքում ամենադաժան բանն են տեսել, հետագայում լավ մարդիկ դառնան…

The post «Բա մաման ո՞ւր ա, կորե՞լ ա…». դեռ չմայրացած Կարինեն միանգամից 4 երեխայի մայրություն է անում  appeared first on Social Blog.