կրակոցներ – Social Blog

Կրակոցներ՝ Արագածոտնի մարզում ․ վիրավորների մեջ են վարչական ղեկավարը, նրա որդին ու մայրը
Կրակոցներ՝ Արագածոտնի մարզում ․ վիրավորների մեջ են վարչական ղեկավարը, նրա որդին ու մայրը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 15-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում, ոստիկանության Թալինի բաժնում, Ազգային անվտանգության ծառայության Թալինի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թլիկ գյուղում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն գյուղ են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալը և ոստիկանության Թալինի բաժնի պետ Արմեն Հարությունյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, դասակի հրամանատար Հարություն Պողոսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու պարեկները նշված գյուղի տներից մեկի բակում հայտնաբերել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, քարեր որոնց վրա նույնպես առկա է արյուն։

Ոստիկաններն ու պարեկները տեղում պարզել են, որ նշված վայրից «Թալին» բժշկական կենտրոն են տեղափոխվել Արագածոտնի մարզի բնակիչներ Սլավիկ Սալոյանը, Մանվել Սալոյանը և 1 հոգի մեծահասակ կին։

Դեպքի մասին ոստիկանության Թալինի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտակ Պետրոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև փորձաքրեագետները։

Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներից Սլավիկ Սալոյանը Թլիկի վարչական ղեկավարն է, ժողովրդի լեզվով ասած՝ գյուղապետը, Մանվել Սալոյանը նրա որդին է, իսկ վիրավոր մեծահասակ կինը գյուղապետի մայրն է, ով քաշքշոցի ընթացքում է վայր ընկել և ստացել վնասվածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ծեծկռտուքի մասնակիցները վարչական ղեկավարի ազգականներն են և ոստիկաններն ու քննիչները, ինչպես նաև ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզի և Թալինի բաժնի աշխատակիցները դեպքի մանրամասները ամբողջությամբ ճշտել են օպերատիվ տվյալներով և գիտեն նաև կրակոցներ արձակողի ինքնությունը և որ նրանք դեպքի վայր են ժամանել սև գույնի «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով։ Նրանք այս պահին ոստիկանության կողմից որոնվում են։

Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

The post Կրակոցներ՝ Արագածոտնի մարզում ․ վիրավորների մեջ են վարչական ղեկավարը, նրա որդին ու մայրը appeared first on Social Blog.

Իրшր չբшրևելու հшմшր կրшկшհերթ է բшցվել և սպшնվել տղшմшրդ
Իրшր չբшրևելու հшմшր կրшկшհերթ է բшցվել և սպшնվել տղшմшրդ

Տեսանյութը ստորև

The post Իրшր չբшրևելու հшմшր կրшկшհերթ է բшցվել և սպшնվել տղшմшրդ appeared first on Social Blog.

Կրшկոցներ՝ Երևանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտ․ կա վիրավոր
Կրшկոցներ՝ Երևանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտ․ կա վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 9-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էրեբունի 33 հասցեի դիմաց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտ, կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Տեղում ոստիկաններն ու պարեկները նշված շենքի մոտ՝ փողոցում՝ հետիոտնի համար անցման վայրում, հայտնաբերել են ատրճանակից արձակված 2 պարկուճ։

Մինչ դեպքի վայրը սահմանազատել էին պարեկները, ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Սուրեն Բարսեղյանի գլխավորությամբ պարզել են, որ դեպքի վայրից հրազենային վնասվածքներով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Նշված կենտրոն են մեկնել համայնքային ոստիկաններ Արտյոմ Պետրոսյանն ու Վաչագան Մանուկյանը, ովքեր պարզել են, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Գառնիկ Գալստյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Մելքոնյանի գլխավորությամբ։
Ժամանել է նաև փորձաքրեագետը, ով այս պահին քննիչի հետ դեպքի վայրի զննություն է կատարում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողին ոստիկանները տաք հետքերով հետապնդել ու վնասազերծել են, ում մոտ է եղել նաև հանցագործության գործիք ատրճանակը։ Նա բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա Արեշում հայտնի գարեջրատան տեր «Սամիկոյի» տղան է՝ 26-ամյա Արմեն Գ․-ն, իսկ հրազենային վնասվածքներ ստացած վիրավորը Երևանի բնակիչ 27-ամյա Հարություն Ի․-ն է։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

The post Կրшկոցներ՝ Երևանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտ․ կա վիրավոր appeared first on Social Blog.

Նոր մանրամասներ՝ Պարույր Սևակի փողոցում տեղի ունեցած կրակոցներից
Նոր մանրամասներ՝ Պարույր Սևակի փողոցում տեղի ունեցած կրակոցներից

2024 թվականի փետրվարի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից Երևան քաղաքի 42-ամյա բնակիչ, համատիրության նախագահից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ․ փետրվարի 24-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Պ.Սևակ փողոցի շենքերից մեկի բակում ավտոմեքենան մայթեզրի եզրաքարին կանգնացնելու հարցի կապակցությամբ դիտողություն է արել նշված շենքի բնակչին։

Դրա շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ հիշյալ բնակչի եղբայրը իր մոտ եղած գազային ատրճանակով նախ կրակել է իր ուղղությամբ, որից հետո դանակով հարվածել է իր ձախ ուսին` պատճառելով մարմնական վնասվածք:

Հաղորդման կապակցությամբ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է համատիրության նախագահի հետ վիճաբանած անձանց ինքնությունը, ովքեր նույն հասցեում բնակվող եղբայրներ են՝ ծնված 1993 և 1985թթ.:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի հաջորդ օրը, հաղորդում է ստացվել նաև եղբայրների՝ Արարատի մարզում բնակվող հորեղբորից՝ այն մասին, որ 2024 թվականի փետրվարի 24-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, վերոնշյալ վեճի ժամանակ համատիրության նախագահը մի քանի անգամ հարվածներ է հասցրել իրեն և ատրճանակ պահել իր ուղղությամբ:

Այս հաղորդման առթիվ ևս, ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որը, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն կատարելու նպատակով, միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններով պարզվել է, որ դեպքի օրը եղբայրներից մեկն իր կողմից շահագործվող Մինի Կուպեր մակնիշի ավտոմեքենան կայանել է իրենց շենքի բակի մայթեզրին, ինչի համար համատիրության նախագահը դիտողություն է արել նրան:

Այնուհետև համատիրության նախագահը, նշված հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու համար, զանգահարել է հիշյալ բնակչին և պահանջել իջնել բակ: Վերջինս իջել է բակում գտնվող ավտոկայանատեղի, որտեղ տեղի է ունեցել վիճաբանություն:

Դրանից հետո բնակիչը կատարվածի մասին տեղեկացրել է իր եղբորը և հորեղբորը, ովքեր, պարզաբանումներ կատարելու նպատակով, զանգահարել են համատիրության նախագահին և պայմանավորվել հանդիպել:

Հանդիպման ժամանակ, որին բացի նշված անձանցից ներկա են եղել նաև համատիրության նախագահի հետ եկած, քննությամբ դեռևս չպարզված այլ անձինք, խոսակցությունը վեր է ածվել վիճաբանության, որի ժամանակ հնչել են հայհոյանքներ, կողմերի միջև առաջացել է ծեծկռտուք, որի ժամանակ համատիրության նախագահը, դեռևս ինքնությունները չպարզված անձանց հետ խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, հարվածներ են հասցրել եղբայրների և նրանց հորեղբոր մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այդ ընթացքում մի կողմից համատիրության նախագահը, մյուս կողմից եղբայրներից մեկը սեփական անձն ընդգծելու, շրջապատի մոտ իրենց ենթադրյալ առավելությունը ցուցադրելու նպատակով, անտեսելով մոտակայքում բնակելի շենքերի առկայության հանգամանքը, հասարակության նկատմամբ դրսևորել են անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք. իրենց մոտ գտնվող զենքի գործադրմամբ, օդ կրակելու եղանակով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, խախտել են շրջապատում գտնվողների անդորրը:

Բացի այդ, հիշյալ բնակիչը դանակի գործադրմամբ հարվածներ է հասցրել համատիրության ղեկավարի ուսի շրջանին։

Իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում վերջինս և եղբայրներից մեկը հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմնին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա համատիրության նախագահին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (երկու դրվագ) և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ եղբայրներից մեկին՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպին մասնակից, քննությամբ դեռևս չպարզված անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

The post Նոր մանրամասներ՝ Պարույր Սևակի փողոցում տեղի ունեցած կրակոցներից appeared first on Social Blog.

Կրակոցներ՝ Լոռու մարզում. տեսախցիկների արձանագրածով հերքվում է ԱԺ պատգամավորի մասնակցությունը նշված միջադեպին
Կրակոցներ՝ Լոռու մարզում. տեսախցիկների արձանագրածով հերքվում է ԱԺ պատգամավորի մասնակցությունը նշված միջադեպին

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ալավերդի քաղաքում կրակոցներ են հնչել:

Պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են: Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են դեպքի վայրը, ապա՝ որոշ հանգամանքներ:

Ստացված օպերատիվ տվյալներով՝ ժամը 16:30-ի սահմաններում անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության նպատակով պարզաբանումներ ստանալու համար Ալավերդի քաղաքի երկաթգծի կայարանի թաղամասում գտնվող և Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Զորայր Շահվերդյանին պատկանող ավտոլվացման կետի մոտ Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Ալեքսանդր Մելիքյանը իր մոտ գտնվող հրազենով մի քանի անգամ կրակոցներ է արձակել Զ. Շահվերդյանի և նշված վայրում վերջինիս հետ կանգնած անձանց ուղղությամբ:

Ահազանգով դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալներ Արման Գալստյանի, Դավիթ Ղազախեցյանի, Թումանյանի քննչական բաժնի պետ Յուրա Բաղդասարյանի գլխավորությամբ։Ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-դ վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, վաշտի հրամանատար Վիկտոր Սարգսյանի ու դասակի հրամանատար Մնացական Բոյաջյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի փորձաքրեագետները, բաժանմունքի պետ Արմեն Ամիրաղյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև ՀՀ ՆԳՆ ՈԼՄՎ փորձաքրեագիտական բաժանմունքի ՀԿՀ ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանն ու փորձագետ Վահրամ Պողոսյանը։

Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ: Դեպքի փաստով խուլիգանություն և սպանության փորձի հատկանիշներով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները ճշտելու, մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և Զ. Շահվերդյանին ու Ա. Մելիքյանին ու հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաև ականատես վկաների, ովքեր, կարելի է ասել, հաստատել են ոստիկանության ստացված օպերատիվ տեղեկությունները: Նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ այս պահին չենք հրապարակում:

Իսկ այն, որ Լոռու մարզը դարձել է Չիկագո, կարելի է ասել, գույները խտացված է: Վերջին 1 տարում մի քանի աղմկահարույց հանցագործություններ են եղել, և այդ ամենը Լոռու մարզի ոստիկանների ու քննիչների աշխատանքի շնորհիվ ոչ միայն բացահայտվել են, այլև հայտնաբերվել են հիմնական կատարողները, և երեկ համացանցում տեղեկություններ էին տարածվել, թե ծեծի է ենթարկվել Ազգային ժողովի ինչ-որ պատգամավոր:

Օպերատիվ տեղեկություններով անգամ հայտնաբերված տեսախցիկներում հերքվում է ԱԺ պատգամավորի մասնակցությունը նշված դեպքին. նա անգամ կրակոցներից առաջ ու հետո այնտեղ չի եղել:

The post Կրակոցներ՝ Լոռու մարզում. տեսախցիկների արձանագրածով հերքվում է ԱԺ պատգամավորի մասնակցությունը նշված միջադեպին appeared first on Social Blog.

Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել․ժամանել է Երևանի ոստիկանապետը
Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաներում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ալեք Մանուկյան փողոցում՝ «Կարաս» թոնրատան հետնամասում գտնվող զբոսայգում, կրակոցներ են հնչել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը, նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Միքայել Գարակյանն ու Ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետ Մառլեն Հակոբյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:Տարածքը, որտեղ ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են կրակված 3 պարկուճ, սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Դավիթ Քուռոյանն ու պարեկ Արամ Տոնոյանը:

Ե. Նիկոյանի հանձնարարականով, Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները հիվանդանոցներում պարզում են՝ արդյոք նշված կրակոցների հետևանքով տուժած քաղաքացի կամ քաղաքացիներ չկան:

Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 1-ին քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Երջանիկ Գևորգյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Քննչական բաժնում «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

The post Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել․ժամանել է Երևանի ոստիկանապետը appeared first on Social Blog.

Նուբարաշենում կրակոցների հեղինակը վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է
Նուբարաշենում կրակոցների հեղինակը վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է

Հոկտեմբերի 21-ին կրակոցներ են տեղի ունեցել Երևանում: Այդ օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Նուբարաշեն վարչական շրջանի 9-րդ փողոցի 1 շենքի բակում անհայտ անձը, խախտելով հասարակական կարգը և անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ոգելից խմիչքի ազդեցության տակ կրակոցներ է արձակել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները օպերատիվ հետախուզական միջացոռումների արդյունքում պարզել են կրակոց արձակողի ինքնությունը, ում հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում ժամեր անց նա ներկայացել է ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք:

Կայքի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողը եղել է Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ՝ 41-ամյա Աշոտ Ղադյանը, ով նաև ներկայացրել է հանցագործության գործիք հրազենը:

Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Ա. Ղադյանը ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքից նույնպես ներկայացվել է քննչական բաժին:

The post Նուբարաշենում կրակոցների հեղինակը վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է appeared first on Social Blog.