Հովիկ Բաբայան – Social Blog

Երկու եղբայրները զոհվել են նույն օրը, նույն ժամին
«Երևանից ճանապարհվեցինք Ստեփանակերտ ու ամբողջ ճանապարհին ամուսնուս մորը սիրտ չարեցինք ասել, որ միայն Հայկը չի զոհվել, Հովիկն էլ չկա։

Երբ հասանք մեր տուն, նա տեսավ 2 դագաղ, խուճապի մատնված հարցնում էր՝ «ինչո՞ւ են 2-ը»։ Խելագարվել կարելի էր։ Ամուսինս ու հարազատ եղբայրը զոհվել են նույն օրը, նույն ժամին»,- MediaHub-ին պատմում է Ստեփանակերտից տեղահանված Լիլիա Գրիգորյանը։

2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Լիլիայի ամուսինն արդեն զորացրված էր ծառայությունից, սակայն մոբիլիզացիայի շրջանակում նա ևս մասնակցել է հայրենիքի պաշտպանության մարտերին։

«Առաջնագծից, թիկունքից, բնակավայրերից նա Ստեփանակերտ էր տեղափոխում զոհված ու վիրավորում ստացած զինծառայողներին։ Այդպես շատ կյանքեր են փրկվել։ Ես ու աղջիկս տեղափոխվել էինք Երևան, իսկ տղաս՝ Ալենը, կամավոր հիմունքներով հոսպիտալում էր, սովորել էր բուժական գործը, տիրապետում էր առաջին օգնության հիմունքներին ու այնտեղ օգնում էր բուժանձնակազմին։ Երևի նրա մտքով չի էլ անցել, որ մի օր իր հոր ու հորեղբոր դիերը պետք է բերեին»,- ասում է նա։

Պահեստազորի ենթասպա Հայկ Բաբայանը հերթական անգամ դիրքերից վերադարձել էր Ստեփանակերտ, մեքենան տարել ՊԲ ավտոմեքենաների վերանորոգման գումարտակ, որտեղ էլ ծառայում էր նրա եղբայրը՝ կապիտան Հովիկ Բաբայանը։ Նույն օրն ադրբեջանական օդուժը թիրախավորել է նաև Ստեփանակերտի «ռեմբատը», հարազատ եղբայրները ստացել են բեկորային մահացու վիրավորում։

«Այդ օրը դեռ առավոտից վատ զգացողություն ունեի։ Եկավ մի պահ, որ շունչս, կարծես, չէր հերիքում։ Չնայած ամեն օրն էր այդպես մեզ համար, Արցախում կռիվ է, մեր տղամարդիկ՝ այնտեղ։ Զանգեցի Հայկին, անհասանելի էր, Հովիկը՝ նույնպես։ Տղայիս զանգեցի, Ալենին, նրա ձայնը հանգիստ էր ու ասաց, թե` «ամեն բան լավ է»։ Ես անգամ չկասկածեցի, որ ինձանից բան է թաքցնում։ Որոշ ժամանակ անց մարդիկ սկսեցին զանգահարել ինձ, այն մարդիկ, որոնց հետ երկար ժամանակ նույնիսկ չենք շփվել, ու հարցնում են մեր որպիսությունը։ Ինչ որ բան սկսեցի կասկածել։ Նորից զանգեցի Ալենին, խոսքը, ձայնը, ոչինչ չմատնեց։ Անգամ սկեսրայրս է գնացել հոսպիտալ, լսել էր, որ «ռեմբատը» հրթիռակոծվել է, նրան դիմավորել է Ալենը, հանգստացրել, տուն ուղարկել»,- հիշում է կինը։

Շարունակվող զանգերից Լիլիային շշուկներ են հասել, որ Հայկը վիրավոր է, իսկ հաջորդ զանգահարողը դա բացառում էր վստահեցնելով, որ նա դեռ դիրքերում է, դրա համար կապի դուրս չի գալիս։

«Երեկոյան ուշ աղջկաս համադասարանցին գրում է՝ «Էլեն, ցավակցում եմ»։ Աղջիկս բերում է հեռախոսը, զարմանում, թե ինչի՞ համար են ցավակցում։ Արդեն չէի դիմանում, սիրտս մի բան զգում էր։ Զանգել եմ այդ աղջկա հորը, ինքն էլ ռիսկ չարեց ասելու կատարվածը, ասաց, որ տեղյակ չէ»։

Ամենադժվար բանը կնոջ համար տղամարդու լացը լսելն էր։ Հիշում է, թե ինչպես ուշ գիշերին ամուսնու հայրը զանգահարեց, սիրտը մղկտալով ասաց՝ «թևերս ջարդվել են, Հայկն ու Հովիկը չկան»։ Երիտասարդ կինը հետո չի հիշում իր այդ պահի ապրումները։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

The post Երկու եղբայրները զոհվել են նույն օրը, նույն ժամին appeared first on Social Blog.