Ձմերուկ և սեխ – Social Blog

Ահա թե որոնք են ամռան ամենասպասված պտուղների ՝ ձմերուկի և սեխի օգտակար հատկությունները և հակացուցումները
Ամռանը սննդակարգում գերակշռող ձմերուկն ու սեխը, բացի հագեցնող լինելուց, ունեն նաև մի շարք օգտակար հատկություններ։

Վիտամին B9-ի (ֆոլաթթու) բարձր պարունակության շնորհիվ ձմերուկը ակտիվորեն մասնակցում է արյունաստեղծման գործընթացին և օգնում է ամրապնդել իմունային համակարգը՝ հատկապես հղի կանանց դեպքում։

Պտուղն ունի միզամուղ ազդեցություն և օգնում է երիկամներից հեռացնել ավազը։ Ավազից բացի, ձմերուկը մեր օրգանիզմն ազատում է լճացած մաղձից, ինչի շնորհիվ դեմքի երանգը նկատելիորեն բարելավվում է։ Ձմերուկի հյութալի միջուկը օգնում է մաքրել օրգանիզմը տարատեսակ տոքսիններից և թունավոր նյութերից։

Ձմերուկի մեջ պարունակվող մանրաթելն օգնում է հեռացնել ավելորդ խոլեստերինը, որը վաղ աթերոսկլերոզի առաջացման պատճառ կարող է դառնալ։ Կեղևի թուրմը բուժում է հաստ աղիքի բորբոքումները։

Շնորհիվ սեխի հարուստ վիտամինների, մասնավորապես՝ E, C, B2, B6 և ֆոլաթթվի պարունակության, այն երիտասարդացնում է, բարելավում է մաշկի, մազերի և եղունգների վիճակը, կանխում է քաղցկեղի զարգացումը և ամրացնում իմունային համակարգը, արյունատար անոթները։

Սեխի մեջ պարունակվող պեկտինները մաքրում են աղիները՝ օրգանիզմից դուրս հանելով տոքսինները։ Սեխն օգտակար է փորկապության դեպքում։ Այն ունակ է զգալիորեն բարելավել տրամադրությունը՝ շնորհիվ սերոտոնինի։

Ձմերուկը և սեխը, անկախ իրենց օգտակար հատկություններից, ունեն նաև մի շարք հակացուցումներ. Ձմերուկ չպետք է օգտագործեն երիկամների և սրտի անբավարարությամբ, շաքարախտով և ստամոքսի խոցով տառապող մարդիկ։ Սեխը խորհուրդ չի տրվում օգտագործել շաքարային դիաբետով, ստամոքսի խոց ունեցող հիվանդներին, ավելորդ քաշ ունեցողներին, ինչպես նաև կերակրող մայրերին։

The post Ահա թե որոնք են  ամռան ամենասպասված պտուղների ՝ ձմերուկի և սեխի օգտակար հատկությունները և հակացուցումները appeared first on Social Blog.