ճիճվաթափություն – Social Blog

Ճիճվաթափության համար ամենահայտնի ու արդյունավետ ժողովրդական միջոցները
Ճիճվաթափության համար ամենահայտնի ու արդյունավետ ժողովրդական միջոցները

Ճիճվաթափության համար նախատեսված ժողովրդական միջոցները բազմազան են: Կիրառվում են և հոգնաների, թուրմերի ու ըմպելիքների, ինչպես նաև յուղերի տեսքով:

Առհասարկ այդ միջոցառումները իրականացվում են համալիր կերպով: Ճիճվաթափության շրջանում, խորհուրդ է տրվում կիրառել  բուսական դիետաններ, որպեսզի  թեթևացվի մարսողական համակարգի աշխատանքը:

Ցանկալի է օգտագործել այնպիսի մթերքներ, որոնք  ունեն թմրեցնող ազդեցություն: ժողովրդական ճիճվաթափության միջոցներից յուրաքանչյուր բաղադրատոմսի կիրառման դեպքում խորհուրդ է տրվում նախապես  խորհրդակցել բժշկի հետ:

Մանր ճիճուների առկայության դեպքում,  խորհուրդ է տրվում պատրաստել թանձր եփուկ, որի համար անհրաժեշտ է հավասարաչափ  քանակությամբ  իրար խառնել ոսկեհազարուկի (գետնալեղի), անթառամի ու լվածաղիկի  հումքը:

Խմել բաժակի ¼ չափով ուտելուց 30 րոպե առաջ: Ճիճուների վերացման համար(ասկարիդ, սրատուտ) օգտագործում են լվածաղկի սերմերն ու ծաղիկները:

2 բաժակ կաթի մեջ եփել 2  միջին չափի բաժանված սխտոր ու խառնել 1 ճաշի գդալ լվածաղկի  փոշի: Եփել փակ տարայի մեջ մարմանդ կրակի վրա ևս 10 րոպե եռալուց հետո:

Թողնել թմվի ապա քամել: Տաք թուրմով կատարել հոգնա, ու հնարավորինս երկար այն պահել: Կատարել այնքան ժամանակ, մինչև որ մակաբույծներն ու քորը կանհետանան: Լվածաղիկից պատրաստված դեղшմիջпցները հակացուցված են երեխաների համար:

Լամբլիաները, որոնք ախտահարում են լյարդն ու լեղապարկն անհետանում են այն դեպքում, եթե կանոնավոր կերպով օրը 3 անգամ  խմել թթված կաղամբի կես բաժակ աղի ջուրը ուտելուց 30 րոպե առաջ:

25 գրամ սխտորի շիլան, 25 գրամ ծովաբողկն ու 0.5 լիտր օղին խառնել իրար, թողնել թրմվի  մութ տեղում 10 օր, պարբերաբար խառնելով այն:

Որից հետ պարունակությունը քամել իսկ նստվածքը մրզել: Լյարդի լամբլիոզի դեպքում անհրաժեշտ է օրական 2-ից 3 անգամ ուտելուց 30 րոպե առաջ  ընդունել 1 ճաշի գդալ մի կում ջրով : Հավասար չափաբաժիններով  իրար խառնել կարմիր բազուկի, գազարի հյութը, նեղուրն ու կոնյակը: Պահել մութ ու սառը տեղում, օգտագործելուց առաջ թափահարել  պարունակությունը:

Խոլեցիստիտ  լամբլիոզի դեպքում օրական 3 անգամ ուտելուց 30 րոպե առաջ ընդունել կես բաժակ պատրաստված թուրմից:

Խոշոր ու երկար ճիճուների դեպքում  անհրաժեշտ է մեծ քանակությամբ ուտել մանրացված հունական ընկույզ մեղրի հետ: 4 ճաշի գդալ մանրացված հունական ընկույզը լցնել  1 բաժակ մի փոքր աղի եռացրած ջրի մեջ, թողնել թրմվի 30 րոպե ու քամել:

Պատրաստված թուրմը հարկավոր է խմել օրվա  ընթացքում: Փոշիացնել կիտրոնի սերմերն ու օրը 2-ից 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ  տաք ջրով ընդունել 2-ից 3 գրամ այդ փոշուց :

Ճիճվային ինվազիայի դեպքում  անհրաժեշտ է օրական 3 անգամ ուտելուց 30 կամ 40 րոպե առաջ ընդունել 1 ճաշի գդալ հունական ընկույզի յուղ: Տանձի սերմերը համարվում են  ստամոքսն ամրապնդող ակտիվ  ճիճվաթափող միջոցներ:

Ճիճուների առկայության դեպքում խորհուրդ է տրվում ընդունել  մեղրի կամ շաքարի հետ խառնած  ու ջրով բացած բողկի հյութ (հակացուցված է սրտի  ու լյարդի հիվանդությունների դեպքում): Ճիճուներից ազատվելու համար շատ օգտակար են  նաև դդումի թարմ սերմերը:

Առաջին ընդունման դեպքում անհրաժեշտ է 2 բաժակ կեղևից մաքրած դդմի սերմերն օգտագործել 2 բաժակ ջրի հետ, որի ընդունումից 2 ժամ հետո հարկավոր է ընդունել որևէ թուլացնող միջոց:

The post Ճիճվաթափության համար ամենահայտնի ու արդյունավետ ժողովրդական միջոցները appeared first on Social Blog.