Մոծակների խայթոցներ – Social Blog

Ինչպես պաշտպանել երեխաներին մոծակների խայթոցից և ինչ անել միջատի խայթելու դեպքում
Երեխաներին մոծակներից և այլ միջատներից պաշտպանելու համար կարելի է դրանց վանող հատուկ միջոցներ կիրառել (репеллент)։ Այս մասին Ura.ru-ի հետ զրույցում նշել է մանկաբույժ Վադիմ Մասլեննիկովը՝ նախազգուշացնելով, որ նման միջոցները հարկավոր է անպայման կիրառել հագուստի վրա, այլ ոչ թե մաշկի։

«Դրանք կարելի է օգտագործել, բայց հարկավոր է կիրառել ոչ թե մաշկի, այլ հագուստի վրա։ Եթե միջատը խայթել է աչքի հատվածում, ապա անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի», – նշել է Մասլեննիկովը։

Եթե միջատի խայթոցից, այնուամենայնիվ, չի հաջողվել խուսափել, և առաջացել է ալերգիկ ռեակցիա ու գրգռում, ապա մասնագետը խորհուրդ է տվել օգտագործել հակահիստամինային դեղամիջոց։ Կարելի է կիրառել նաև խայթողների դեմ ժողովրդական միջոցներ, մասնավորապես՝ սոդայի լուծույթ, իսկ միջատներին վանելու համար կարելի է պարանոցի հատվածում վանիլին կամ եթերային յուղեր քսել։

The post Ինչպես պաշտպանել երեխաներին մոծակների խայթոցից և ինչ անել միջատի խայթելու դեպքում appeared first on Social Blog.

Մոծակների խայթոցներից պաշտպանվելու արդյունավետ միջոցներ
Մոծակների դեմ պայքարի բազմաթիվ միջոցներ կան: Կարող եք ընտրել, թե դրանցից որն է ձեզ հարմար, և «մանր տհաճությունները» չեն ազդի Ձեր ամառային տրամադրության վրա:

Ինչպե՞ս պայքարել մոծակների դեմ: Ինչո՞ւ են մոծակները որոշ մարդկանց մյուսներից ավելի շատ կծում:

Տարածված վարկածներից մեկը արյան տարբեր խմբերն են: Մաշկաբանների խոսքով՝ արյան խմբերից մեկն առավել գրավիչ է մոծակների համար, քան մյուսը: Նրանց կարծիքով՝ իրենց զոհին մոծակներն ընտրում են հոտով:

Սակայն ճապոնական հետազոտությունների համաձայն՝ արնախումները հաճախ կծում են արյան 1-ին խումբ ունեցողներին: Մոծակները կարողանում են որոշել արյան համը նախքան այն փորձելը:

Ինչպիսի՞ հագուստ ընտրել.

Ավելի լավ է՝ կանխել խայթոցները, քան պայքարել դրանց հետևանքների հետ: Այդ իսկ պատճառով Ձեզ և Ձեր առողջությունը պահպանելու համար պետք է պաշտպանվել:

Անվտանգ «ոչ քիմիական» միջոց է փակ հագուստը: Բնության գրկում հանգստանալիս երկար թևքերով հագուստ ընտրեք: Ընդ որում, կօգնի վառ հագուստը: Ի տարբերություն սև հագուստի՝ մոծակներն այն չեն սիրում, այդ պատճառով ակտիվորեն չեն հարձակվի: Սակայն եթե շոգ է, և ձեռքերն ու ոտքերը մերկ են, կարելի է մոծակների խայթոցների դեմ պայքարող միջոցներից օգտվել:

Ինչպե՞ս պաշտպանվել.

Խայթոցներից կօգնեն ազատվել հատուկ կրեմները, սփրեյներն ու լոսյոնները: Սակայն խանութից գնված միջոցները կարող են ալերգիկ ռեակցիա առաջացնել: Եթե նման հակվածություն կա, պետք է խորհրդակցեք բժիշկի հետ: Կամ փորձել, այդ միջոցից մի փոքր քսել նախաբազուկի վրա և սպասել որոշ ժամանակ, և եթե գրգռվածություն չի լինում, ապա կարելի է օգտագործել:

Ինչպե՞ս պաշտպանել երեխաներին.

Երեխաներին այդ միջոցը խորհուրդ է տրվում քսել 2-3 տարեկանից: Եթե երեխան ալերգիկ չէ, ապա այդ միջոցները վնաս չեն հասցնի:

Ի՞նչն է «վախեցնում» մոծակներին.

Նորարարությունների թվում է հակամոծակային բրասլետները: Նման բրասլետները հագեցած են բուսական էքստրակտով (օրինակ՝ երիցուկով): Այն կարող է աշխատել մինչև  140 ժամ:

Փակ տարածքներում մոծակներից ազատվելու համար անհրաժեշտ է ցանցեր տեղադրել: Արդյունքն ավելի լավ կլինի, քան, եթե եթերային յուղեր ցանեք:

Մոծակները չեն սիրում նաև ծխի հոտեր: Դրանց վանում է նաև ծխախոտի և կատվախոստի (վալերյանկա) հոտերը:

Ի՞նչ անել, եթե ի վերջո մոծակը կծել է.

Եթե փոքր արնախումն արդեն կծել է, ապա պետք է նվազեցնել քորը: Այս դեպքում ևս հատուկ կրեմներ և լոսյոններ են օգտագործվում: Կարելի է նաև ժողովրդական միջոցներ ընտրել.

Ամենապարզ միջոցը կալենդուլայի թուրմն է: Կամ 1 թեյի գդալ սովորական սոդայի լուծույթով, մեկ բաժակ ջրով և կիտրոնի հյութով թրջել կծած հատվածը:

The post Մոծակների խայթոցներից պաշտպանվելու արդյունավետ միջոցներ appeared first on Social Blog.