Յաշա Սոլոմոնյան – Social Blog

«Այս տեսանյութը մի օր կդառնա հոգեկան տրավմաների պատճառ». Յաշա Սոլոմոնյան
«Այս տեսանյութը մի օր կդառնա հոգեկան տրավմաների պատճառ». Յաշա Սոլոմոնյան

Յաշա Սոլոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արդեն մի քանի օր է` սոցիալական հարթակներում քննարկվում է հայտնի մարզչի տեսանյութը, ով հանձ է առել ավելորդ քաշ ունեցող երեխայի նիհարեցման պրոցեսն ու տեսանյութեր է նկարում ու տարածում սոցհարթակներում։

Տարիներ անց երեխան գուցե ազատվի ավելորդ քաշի խնդրից, գուցե` ոչ։ Գուցե կոմպլեքսներ ձեռք բերի իր քաշի հետ կապված, կամ գուցե հակառակը, ընդունի իրեն այնպիսին, ինչպիսին կա ու երջանիկ ապրի։

Բայց մի բան պարզ է։ Այս տեսանյութերը հավերժ թևածելու են համացանցի անհունում, և ով գիտե, մի օր դառնան արդեն հասունացած կնոջ հոգեկան տրավմաների պատճառ, կանխորոշեն նրա ապագան, խանգարեն նրան` լիարժեք ապրել։

Վստահաբար տվյալ մարզիչն ունի երեխայի ծնողների թույլտվությունը (հուսամ)։

Սակայն խնդիրը լրիվ այլ հարթության մեջ է, որն էլ ցանկանում եմ բարձրաձայնել` ակնկալելով համապատասխան մարմինների գործուն քայլեր։

Բացե՜ք ցանկացած մասնավոր մանկապարտեզի ֆեյսբուքյան էջ, և կհամոզվեք , որ այնտեղ վակխանալիա է տիրում։ Անթիվ֊անհամար տեսանյութեր և լուսանկարներ բազմաթիվ անչափահաս երեխաների։

Երեխաների, ովքեր մի օր մեծանալու են և չեն ուզենալու, որ իրենց կյանքի կոնկրետ հատվածներ լինեն լայն մասաներին հասանելի, քննարկման և շահարկման առիթ։

Մենք երևի վերջին սերունդներից ենք, ովքեր գոնե հասցրել են իրենց մանկությունն ու պատանեկությունը լիաթոք վայելել տեսախցիկների օբյեկտիվներից հեռու։

Երևի նորություն չեմ ասի, որ հազիվ թե գտնվի մեր սերունդից մեկը, ով իր մանկության փոքրաքանակ լուսանկարներն ու տեսանյութերը մեծ խանդավառությամբ կդարձներ լայն մասսաներին հասանելի։

Հասկացե՜ք, սիրելի՜ ծնողներ և մանկապարտեզատերեր։ Ձեր րոպեական քմահաճույքի բավարարման կամ թե բիզնեսի առաջխաղացման համար դուք հարցականի տակ եք դնում մի ամբողջ սերունդի անձնական կյանքը, ապագա հոգեկան առողջությունը։ Դուք չունեք դրա բարոյական իրավունքը, հավատացե՜ք։

Դիմում եմ պետական քաղաքականություն մշակող համապատասխան մարմիններին ու կառույցներին։

Անհապաղ պետք է օրենսդրական փոփոխություն իրականացնել։ Սոցիալական կառույցներին, երեխաների առողջությամբ և իրավունքներով զբաղվող կազմակերպություններին լիազորել համապատասխան վերահսկողություն։

Անգամ եթե ծնողը, ով չունի համապատասխան կոմպետենտություն և չի պատկերացնում անչափահաս երեխայի` համացանցում նմանատիպ ներկայության երկարաժամկետ խնդիրները, մատների արանքով է նայում այս հարցին, ապա այդ պատասխանատվությունն իր վրա պետք է վերցնի պետությունը։

Հարգելի՜ պետություն։ Այսօր աչք փակելով առաջին հայացքից անմեղ թվացող երևույթների վրա, վաղը միլիարդավոր դրամների կորուստներ ես ունենալու` քաղաքացիների հոգեկան առողջությունը վերականգնելու համար։

Սա ռազմավարական խնդիր է»։

The post «Այս տեսանյութը մի օր կդառնա հոգեկան տրավմաների պատճառ». Յաշա Սոլոմոնյան appeared first on Social Blog.

«Մի փեշ փող ծախսես, վերջում էսպիսի բան ստանա՞ս». Յաշա Սոլոմոնյան
«Մի փեշ փող ծախսես, վերջում էսպիսի բան ստանա՞ս». Յաշա Սոլոմոնյան

«Հայկական Ճամփորդական Ակումբի» հիմնադիր Յաշա Սոլոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տոնական զարդարված հրապարակից լուսանկար է հրապարակել ու գրել․

«Ասենք մի փեշ փող ծախսես, վերջում էսպիսի գնջեություն ստանա՞ս»:

The post «Մի փեշ փող ծախսես, վերջում էսպիսի բան ստանա՞ս». Յաշա Սոլոմոնյան appeared first on Social Blog.