Նարեկ Պողոսյան – Social Blog

Հրաշքով փրկված զինծառայող Նարեկ Պողոսյանը դեպքի մասին (Տեսանյութ)
Հրաշքով փրկված զինծառայող Նարեկ Պողոսյանը դեպքի մասին (Տեսանյութ)

Նարեկն այն երիտասարդն է, որի անունը սեպտեմբերի 1-ին Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների ցուցակում էր հայտնվել։

Նա ուներ ծանր հրազենային վիրավորում, գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, սակայն բժիշկներին հաջողվել էր ռեանիմացիոն-ինտենսիվ միջոցառումների արդյունքում զինծառայողի սրտի զարկը վերականգնել:

Տեսանյութը ստորև

The post Հրաշքով փրկված զինծառայող Նարեկ Պողոսյանը դեպքի մասին (Տեսանյութ) appeared first on Social Blog.

Հրաշք էր, մեկ օրում համ իմացանք, որ զոհվել է, համ, որ սրտի զարկը վերականգնվել է․ ծնողները՝ Նարեկի մասին
Հրաշք էր, մեկ օրում համ իմացանք, որ զոհվել է, համ, որ սրտի զարկը վերականգնվել է․ ծնողները՝ Նարեկի մասին

MediaHub.am-ը գրում է․ 2023-ի սեպտեմբերի մեկը սրտի զարկը վերականգնված Նարեկ Պողոսյանի ընտանիքի համար նոր` հատուկ կարմիրով է նշվել՝ որպես ամենատարբերվող օր մյուս 365-ի մեջ․ ծնողները նույն օրը լուր առան նախ որդու զոհվելու, ապա՝ հրաշքով փրկվելու մասին։

Նարեկի հայրը՝ Կարեն Պողոսյանը, MediaHub.am-ի հետ զրույցում պատմում է, որ աշխատանքի է եղել, երբ կինը զանգել և ասել է Վարդենիսում կրակում են, և որ 2 զոհ կա։

Եվ ինչպես միշտ, այս անգամ էլ, կրակոցի անուն լսելն ու դեպի Վարդենի ճանապարհվելուն պատրաստվելը րոպեների հարց են եղել։

«Հասա տուն, հագնվեցի, իջա, որ մեքենան «խոդ» տամ, ընկերներս եկան, չթողեցին, որ իմ մեքենայով գնամ, իրենց հետ գնացի Վարդենիս։ Իրենք արդեն գիտեին, թե Նարեկը զոհվել ա»,- պատմում է տղայի հայրը։

Թե ինչ արագությամբ են հասել Վարդենիս, նկարագրելի չէ։

«Մտել եմ զորամաս, բոլորը լուռ ինձ էին նայում, հետն էլ զարմացած էին, թե ինչ հանգիստ եմ։ Ում տեսնում, հարցնում էի՝ «Նարեկս ո՞ւր ա»։ Ոչ ոք չէր արձագանքում։ Հետո բարձրացա կամբատի մոտ, կողքին հոգևորականներ կային։ Հարցնում եմ, թե «տղաս՝ Պողոսյան Նարեկը, ո՞ւր ա»։ Էդ ժամանակ նոր ինձ ասել են՝ «երեխադ վերևում ա, զոհված ա»։ Գործողություններ ենք անում, որ երեխուն իջացնենք»,- ներկայացրեց Նարեկի հայրը։

Կարեն Պողսյանը մինչև հիմա չի կարողանում բառեր գտնել՝ նկարագրելու, թե ինչ է զգացել այդ պահին, երբ իրեն պատմել են, թե որդին զոհվել է վիրավոր երկու ընկերներին օգնության հասնելու ճանապարհին, և որ այժմ փորձում են  նրա ու ընկերների մարմինները իջեցնել։ Տարիներ թվացող մեկ ու կես ժամ ինքը ստիպված է եղել զորամասում սպասել՝ հասկանալու՝ որդու մարմինը կարողանո՞ւմ են իջեցնել։

«Հետո մայոր Գրիշը զանգեց հրամանատարին, ասաց, որ Նարեկը սաղ ա, շնչում ա։ Չեք պատկերացնի՝ ի՞նչ եղավ հետո, երեխես սաղ էր։ Հետո էդ մայորը պատմեց, որ Նարեկը երկու վիրավոր ընկերների հետ մեքենայում ա եղել։ Երբ ինքը մոտեցել ա մեքենային, տեսել ա, որ երեխես ձեռքը շարժում ա։ Էդ ժամանակ մայորն ասում ա՝ «Նարե՛կ, Նարե՛կ», Նարեկս էլ ասում ա՝ «հա Նարեկն եմ, Պողոսյան Նարեկն եմ, ջուր տուր խմեմ»։ Մայորն էլ պատասխանել ա՝ «հիմա դրա ժամանակը չի, քեզ պիտի չեզոք գոտի հասցնեմ»»,- ներկայացրեց հայրը։

Եթե Կարեն Պողոսյանը գիտեր որդու «զոհվելու» մասին, ապա կնոջից՝ տիկին Մարիամից, հնարավոր է եղել մեկ ամբողջ օր թաքցնել ցավալի լուրը։

«Այդ օրը հեռուստացույց չէի միացրել, չգիտեմ՝ ինչու, չէի ուզում, որ հեռուստացույց միանա, տխուր էի։ Մեր տանը ոչ ոք այդ լուրը չէր լսել, բայց հարևաններն արդեն գիտեին։ Մի պահ պատուհանից նայեցի, տեսա՝ մարդիկ դեպի մեր մուտք են գալիս, մեր պատուհանի կողմ նայում։ Հետո դուռը բացեցի, տեսա ընկերը՝ Համոն ա գալիս, շատ շնորհակալ եմ իրենից, որ չասեց՝ «զոհվել ա Նարեկը»։ Բայց դեմքին գույն չկար, հասկանում էի՝ մի բան էն չի, ասացի՝ «տղայիս ի՞նչ ա եղել», ինքն էլ ասաց՝ «ոտքից վիրավոր ա»»,- պատմեց տիկին Մարիամը։

Մայրը նշում է որ դրանից հետո արյունը երակներում սառել է, իսկ ինքը՝ ցավից, անորոշությունից քարացել։

«Հետո զգացի, որ շենքը դղրդում է։ Դուռը բացեցի, հետո մի պահ տեսա՝ շենքը դղրդում է, ասում են՝ «Նարեկի զարկը վերականգնվել է»։ Ու տեսնում եմ՝ ոնց են լացում ընկերները՝ Համոն, Արմենը, դե մնացածն էլ»,- հուզմունքը զպսելով՝ պատմում է տիկին Մարիամը։

Ի՞նչ հրաշքով վերականգնվեց գլխի շրջանում վիրավորում ստացած տղայի սրտի աշխատանքը, հայտնի չէ, ծնողները ժպիտով նշում են, որ Նարեկի հետ կապված ամեն բան է հրաշք հիշեցնում։

«Ինը օր կոմայի մեջ մնալուց հետո մատաղ էինք արել Սուրբ Հովհաննես։ Մատաղ արեցինք, հոգևոր հայրն ասաց՝ «գնաս, տղադ աչքերը բացելու ա, էստեղ հրաշքներ են լինում»։ Հասա հոսպիտալ, քույրը դուռը բացեց, տեսնեմ՝ ժպտում ա, ասաց՝ «տղադ աչքերը բացել ա»»,- ներկայացրեց Նարեկի հայրը՝ Կարենը։

Այժմ հրաշքով փրկված տղան վերականգնողական բուժում է ստանում, ծառայության ու գլխով անցածի մասին աշխատում է չխոսել, միայն ասում է, որ շատ է կարոտել իր զորամասը, ու որ ոտքի կանգնելուց հետո առաջինը գնալու է Գեղարքունիք․ նախ՝ իր զորամաս, ապա՝ իր համար հարազատ դարձած Վարդենիսի մատուռ։

The post Հրաշք էր, մեկ օրում համ իմացանք, որ զոհվել է, համ, որ սրտի զարկը վերականգնվել է․ ծնողները՝ Նարեկի մասին appeared first on Social Blog.

Բարի լուր․ Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը վերականգնվել էր, դուրս է գրվել հոսպիտալից
Զոհված զինծայողների ցուցակում ընդգրկված Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը վերականգնվել է, դուրս է գրվել հոսպիտալից։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից:

«Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հոսպիտալից և ստանում է վերականգնողական բուժում»,- ասաց կառույցի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

The post Բարի լուր․ Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը վերականգնվել էր, դուրս է գրվել հոսպիտալից appeared first on Social Blog.

40 օր անց Նարեկ Պողոսյանը գիտակցության է եկել
40 օր անց Նարեկ Պողոսյանը գիտակցության է եկել

Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ թշնամու կրակոցից վիրավորված և սրտի զարկը վերականգնված Նարեկ Պողոսյանը գիտակցության է եկել. Aysor.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

«Բժիշկների գործադրած ջանքերի արդյունքում բուժման ակտիվ փուլն ավարտվել է, առողջական վիճակը գնահատվում է բավարար, այժմ վերականգնողական բուժման կարիք ունի», — ասել է Թորոսյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով ծանր հրազենային վիրավորում ստացած Նարեկ Պողոսյանի անունը սկզբում հայտնվել էր զոհվածների ցուցակում, ավելի ուշ ՊՆ-ից հայտնեցին, որ զինծառայողի սրտի զարկը վերականգնվել է, նա տեղափոխվել է հոսպիտալ, բարդ վիրահատության ենթարկվել։

The post 40 օր անց Նարեկ Պողոսյանը գիտակցության է եկել appeared first on Social Blog.

Հրաշքով փրկված Նարեկ Պողոսյանի առողջական վիճակը կայուն է
Հրաշքով փրկված Նարեկ Պողոսյանի առողջական վիճակը կայուն է

«Արմենպրես»-ի  հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:

Վիրավոր զինծառայողներից Նարեկ Պողոսյանի վիճակը գնահատվում է կայուն, մյուս վիրավոր զինծառայողի վիճակը՝ միջին ծանրության։

Նրանց կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։

Նշենք, որ ավելի վաղ զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի աշխատանքը վերականգնվել էր բժիշկների ինտենսիվ վերակենդանացման միջամտությունների արդյունքում, բարեհաջող ենթարկվել էր համալիր վիրաբուժական միջամտության։ Զինծառայողի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։

The post Հրաշքով փրկված Նարեկ Պողոսյանի առողջական վիճակը կայուն է appeared first on Social Blog.

Մեր բոլորի աղոթքները քեզ հետ են․ երանի բոլորդ վերակենդանանայիք
Մեր բոլորի աղոթքները քեզ հետ են․ երանի բոլորդ վերակենդանանայիք

Նարեկ Պողոսյանը հրաշքով վերակենդանացավ։

Մեր բոլորի աղոթքները քեզ ու սահմանի Տղերքին։

Աստված պահապան բոլորին։

Նշենք, որ պաշտպանության նախարարությունը նոր զեկույց է ստացել բժիշկներից, համաձայն որի կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։

Զինծառայողն ունի ծանր հրազենային վիրավորում, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ռեանիմացիոն գործողությունները զինծառայողի կյանքը փրկելու համար շարունակվում են:

The post Մեր բոլորի աղոթքները քեզ հետ են․ երանի բոլորդ վերակենդանանայիք appeared first on Social Blog.