պարեկային մեքենա հրկիզել – Social Blog

Սյունիքում հրկիզել են պարեկային ծառայության հրամանատարի մեքենան
Այսօր՝ հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-1 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքում՝ Մ. Օհանջանյան փողոցում, ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՓԾ Մեղրիի թիվ 56 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ:Հրշեջները մարել են նշված փողոցի 3-րդ շենքի բակում կայանված Toyota Vitz մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վարդան Մկրտչյանը, ոստիկանության Մեղրիի բաժնի պետ Պետրոս Ալեքսանյանը:Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան ոչ թե անզգուշաբար հրդեհվել է, այլ այն հրկիզել են, իսկ մեքենան պատկանում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար, Սյունիքի մարզի բնակիչ 37-ամյա Անդրանիկ Աղաթելյանին, և կա վարկած, որ ավտոմեքենայի հրկիզման պատճառը կապ ունի նրա աշխատանքի գործունեության հետ:

The post Սյունիքում հրկիզել են պարեկային ծառայության հրամանատարի մեքենան appeared first on Social Blog.