պարեկներ ծեծկռտուք – Social Blog

Ծեծկռտուք` պարեկների մասնակցությամբ
Ծեծկռտուք` պարեկների մասնակցությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնից հաղորդում է ստացվել Երևան քաղաքի Հ.Հակոբյան փողոցում ծառայություն իրականացնող պարեկների նկատմամբ քաղաքացու կողմից բռնություն գործադրելու, նրանց ծառայողական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ։

ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել, որ 2024թ. օգոստոսի 1–ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության երկու պարեկ, Երևան քաղաքի Հ.Հակոբյան փողոցում գտնվող Մերգելյան ինստիտուտի մոտ ծառայություն իրականացնելիս, նկատել են խախտումով կայանված «Ջիպ Կոմպաս» մոդելի ավտոմեքենա և բարձրախոսով կանչել են մեքենայի վարորդին։ Նրանց է մոտեցել Երևանի 27–ամյա բնակիչ Ա.Երիցյանը, ով հայտնել է, որ մեքենան ինքը չի կայանել, բանալիներն իր մոտ չեն։

Պարեկները նրանից պահանջել են, որ վարորդ մոտենա՝ մեքենան տեղափոխելու: Իրենց մոտեցած մեկ այլ քաղաքացի, որը, ըստ մեքենայի սեփականատիրոջ, եկել է մեքենան տեղափոխելու, անխոչընդոտ, առանց բանալիի գործադրման, կարողացել է տեղափոխել նշված տրանսպորտային միջոցը:

Պարեկների մոտ կասկածներ են առաջացել, որ 27-ամյա անձը դրսևորում է կասկածելի վարքագիծ՝ վարչական պատասխանատվությունից խուսափելու նպատակով ավտոմեքենան իրեն պատկանելու հանգամանքը թաքցնելու նպատակով։ Առաջարկվել է մոտենալ տարածքային ոստիկանության բաժին, սակայն երիտասարդը հրաժարվել է։

Պարեկները փորձել են ձերբակալել նրան, սակայն այդ ընթացքում երիտասարդը սկսել է հարվածներ հասցնել պարեկներից մեկի կրծքավանդակի և գլխի շրջանին, որից հետո պարեկները արցունքաբեր գազ են օգտագործել և երիտասարդին բերման ենթարկել բաժին:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են հիշյալ ավտոմեքենայի բանալիները, հաշվառման վկայականը։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նույն օրը, անմիջականորեն հանցանք կատարած լինելու կասկածանքով, Ա.Ե.-ն ձերբակալվել է:

Վերջինս ցուցմունքով ևս հաստատել է իրեն ընդամենը երկու ոստիկանի կողմից ձերբակալելու հանգամանքը:

Առգրավվել է դեպքի վայրի տարածքում առկա տեսանկարահանող սարքի պարունակությունը, որը, վերաբերելի մասով ենթարկվել է զննության։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունից պահանջվել են դեպքի պահին ոստիկանների և ծառայողական ավտոմեքենայի վրա առկա տեսագրությունները:

Նախաքննությունը շարունակվում է։

Օգոստոսի 2-ին ՀՀ քննչական կոմիտե հաղորդում է ներկայացվել այն մասին, որ նշված միջադեպի ընթացքում պարեկային ծառայության ծառայողների կողմից բռնություն է կիրառվել Ա.Ե.-ի նկատմամբ, որի հետևանքով վերջինս ստացել է ծանր մարմնական վնասվածքներ։

Հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Իրականացվում է նախաքննություն։

The post Ծեծկռտուք` պարեկների մասնակցությամբ appeared first on Social Blog.