Ռուբեն Վարդանյան – Social Blog

Մենք հիմա որպես հայ, ազատության պայմաններում ավելի նվաստացած վիճակում ենք, քան Դուք, որ Բաքվի բանտում եք․ նամակ Ռուբեն Վարդանյանին
Մենք հիմա որպես հայ, ազատության պայմաններում ավելի նվաստացած վիճակում ենք, քան Դուք, որ Բաքվի բանտում եք․ նամակ Ռուբեն Վարդանյանին

Բարև Ձեզ սիրելի Ռուբեն,

Ինչն եմ ուզում ամենից շատ շեշտել, որ անհանգստացնում է ոչ միայն ինձ՝ դա Ձեր առողջությունն է։ Զի այն անհրաժեշտ է մեզ բոլորիս։

Ինչու՞։ Հիմա կպարզաբանեմ։

Բանն այն  է, որ չնայած Դուք բանտում եք, բայց ինձ ու նաև շատ շատերի համար, ՀՈՒՅՍ եք, որ Ձեր նման հայորդին կարող է վերադառնալ ու շարունակել իր գործը Հայաստանում։ Դուք այն քիչ անձերից եք, որի նկատմամբ աներկբա վստահություն գոյություն ունի։ Իհարկե կան նաև զազրախոսներ, բայց դրանք միշտ են եղել ու միշտ էլ զազրախոսել են ու զազրախոսում են բոլորին։

Կարծում եմ, Ձեր վերադարձը վերջապես կարող է միավորել մեզ՝ բոլորիս մեկ նպատակի շուրջ։

Ինչու եմ այդպես կարծում․․․Որովհետև Դուք շատ քչերից եք, որ վերջապես գիտի թե ինչ է Ռազմավարությունն ու Առաքելությունը․․․ու ձեռնարկել է դրանց կազմանը։ Վերադարձով հուսով եմ կշարունակեք Ձեր մոտեցումն ու կհամախմբեք հայերին ամենուր․․․նաև դուրս կգանք այս նվաստացած վիճակից։

Հավատացնում եմ Ձեզ, որ մենք՝ որպես հայ, ազատության պայմաններում ավելի նվաստացած վիճակում ենք, քան Դուք, որ Բաքվի բանտում եք․․․

Վստահ եմ Դուք կարող եք հանդիսանալ միաբանության ու հայերիս միավորման գործոն, որի միջոցով մենք կարող ենք դուրս գալ այս աղետալի վիճակից։

Կրկին՝ առողջ եղեք, պինդ կացեք, մենք Ձեզ սպասում ենք։

Անկեղծորեն ու անսահման հավատով ընդ Ձեզ՝

Մայիս Վանոյան

Միջազգային Զարգացման Փորձագետ

The post Մենք հիմա որպես հայ, ազատության պայմաններում ավելի նվաստացած վիճակում ենք, քան Դուք, որ Բաքվի բանտում եք․ նամակ Ռուբեն Վարդանյանին appeared first on Social Blog.

Ռուբեն Վարդանյանը հանգիստ չի տալիս Իլհամ Ալիևին
Ռուբեն Վարդանյանը հանգիստ չի տալիս Իլհամ Ալիևին

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․

Ադրբեջանական մամուլը և հատկապես պետական «Az TV» հեռուստաընկերությունը կրկին թիրախավորել են Ռուբեն Վարդանյանին։ Կարծես թե Բաքվում ապօրինաբար պահվող Վարդանյանը այդպես էլ հանգիստ չի տալիս Իլհամ Ալիևին։

Ադրբեջանական պետական հեռուստաընկերության կիրակնօրյա թողարկման վերնագիրը նվիրված էր Վարդանյանին։ Ռեպորտաժում խոսվում է BBC-ի ռուսական ծառայության կողմից Վարդանյանի մասին պատրաստված հոդվածի մասին։

Ինչևէ, ակնհայտ է, որ Վարդանյանին Բաքվի բանտում պահելը խնդրահարույց է Իլհամ Ալիևի համար։

Բաց թողնել Ալիևը ևս դժվարանում է, քանի որ անձամբ ինքն է թիրախավորել Վարդանյանին, քանի որ Վարդանյանը իր գործունեությամբ բլոկադայի ժամանակ ճեղքել էր Ադրբեջանի կողմից ստեղծված տեղեկատվական վակուումը և հատկապես արևմտյան մամուլում ակտիվ բարձրաձայնում էր այդ հարցի մասին։

Ակնհայտ է նաև, որ Վարդանյանի ընտանիքն ու ընկերները բարձրացնում է ոչ միայն նրա, այլև Բաքվում պահվող բոլոր գերիների ազատ արձակման հարցը։

Ամեն դեպքում, ըստ իս՝ ճնշումները ու մեդիա հրապարակումներն այս թեմայով պետք է շարունակվեն, հակառակ դեպքում՝ Ադրբեջանը կմտածի, որ կարող է հրապարակային անպատիժ դատավարություններ անել։ Ալիևը պետք է հասկանա, որ ամեն ինչ չէ, որ կարող է անել և մարսել․․․

Դա կարևոր է ոչ միայն Վարդանյանի և Բաքվում ապօրինաբար պահվող մեր այլ հայրենակիցների անվտանգության, այլ նաև Հայաստանի՝ որպես պետության իմիջի համար առհասարակ։

The post Ռուբեն Վարդանյանը հանգիստ չի տալիս Իլհամ Ալիևին appeared first on Social Blog.

Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ պահանջներ է ներկայացրել
Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ պահանջներ է ներկայացրել

Սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջի անցակետում Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալվել է։

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի երեք հոդվածով:

Նշվում է, որ ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչության ֆինանսավորման», «զինված խմբավորումների ստեղծմանը և գործունեությանը մասնակցելու», «պետական սահմանի ապօրինի հատման վերաբերյալ»: Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Մեր տեղեկություններով՝ Ադրբեջանը թույլ չի տալիս, որպեսզի Ռուբեն Վարդանյանի պաշտպանությունն իրականացնեն միջազգային փաստաբաններ, ավելին՝ իրենց պայմանը հետևյալն է՝ Ռուբեն Վարդանյանի պաշտպանությունը կարող են իրականացնել միայն Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող փաստաբաններ։

Ըստ լուրերի՝ միայն մեկ ադրբեջանցի փաստաբան է համաձայնել այս գործը վերցնել, սակայն վերջինիս վրա լուրջ ճնշումներ են, և նա էլ կարող է հրաժարվել այս գործից։

The post Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ պահանջներ է ներկայացրել appeared first on Social Blog.

Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ
Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ

Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորև.

«Մենք՝ Ռուբեն Վարդանյանի չորս զավակներս, դիմում ենք աշխարհի առաջնորդներին, մարդու իրավունքների պաշտպաններին և լրատվամիջոցներին՝ Ադրբեջանի ապօրինի կալանավորումից մեր հորը և բոլոր հայերին ազատելու հրատապ օգնության խնդրանքով։ Մենք նրա հետ կապ չենք կարողանում հաստատել նրա առևանգումից ի վեր և չափազանց անհանգստացած ենք մեր հոր առողջության և կյանքի համար:

Մոտ մեկ տարի առաջ մեր հայրը բարդ որոշում կայացրեց՝ ապրելու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի հետ, քանի որ ցանկանում էր պաշտպանել արցախահայությանն ու նրանց իրավունքները։ Նրա այդ ցանկությունն այնքան ուժեղ էր, որ թողեց ամեն ինչ և գնաց զրկանքների մեջ ապրելու` նրանց հետ կիսելով նաև շրջափակման ողջ ծանրությունը:

Արցախի նկատմամբ Ադրբեջանի իշխանության վերջին՝ սեպտեմբերի 19-ի ագրեսիայի հետևանքով սկսվեց տեղի բնակչության բռնի տեղահանումն ու արտագաղթը դեպի Հայաստան: Նրանց թվում էր նաև մեր հայրը, որն ադրբեջանական անցակետում հատուկ կերպով առանձնացվել է ու կալանավորել։

Մենք չենք ցանկանում, որ նա դառնա տարածաշրջանում քաղաքական լարվածության ևս մեկ զոհ, հատկապես, որ նրա առաքելությունը մշտապես եղել է հենց այդ նույն լարվածության նվազեցումն ու ձգձգված հակամարտության համար խաղաղ լուծում գտնելը։

Մեր հայրը մարդասիրական գործիչ է և երբեք ներգրավված չի եղել ռազմական գործունեության մեջ։ Նա համահիմնադրել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ ամենամեծ մարդասիրական հիմնադրամներից մեկը, որն ուղղված է հենց խաղաղության հաստատմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ամբողջ աշխարհում: Հենց այս նպատակով էլ վերջին տասնամյակների ընթացքում նա մեծ ներդրումներ է արել տարածաշրջանի կրթության և մշակույթի պահպանման, եկեղեցիների վերանորոգման, ինչպես նաև Շուշիի մզկիթի վերականգնման գործում:

Մարդասիրության ոլորտում հայտնի և ակտիվ հայ առաջնորդն այս պահին հայտնվել է ձգձգված քաղաքական հակամարտության և ոչ թափանցիկ արդարադատության համակարգի զոհի կարգավիճակում:

Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այս ծանր պահին մեզ աջակցում ու զորակցում են: Դա մեզ ուժ է տալիս, բայց չենք կարող հանգիստ լինել, քանի դեռ մեր հայրը և մյուս գերիներն ազատ չեն արձակվել։ Օր օրի ավելի է մեծանում վտանգը, որ նա կարող է այլևս երբեք չմիանալ մեր ընտանիքին:

Մենք՝ որպես նրա զավակներ, կոչ ենք անում ձեզ՝ պաշտպանելու մեր հոր և անօրինական կերպով կալանավորված բոլոր հայերի իրավունքները և կոչ անել, որպեսզի նրանց շուտափույթ, անվտանգ և առանց վերապահումների ազատ արձակեն: Ոչ մի մարդ չպետք է կալանավորվի կամ քրեական պատասխանատվության ենթարկվի իր համոզմունքների, կրոնի կամ ազգային պատկանելության համար:

Մենք աղոթում ենք մեր հոր անվտանգ վերադարձի համար և հայցում ձեր օգնությունը»։

The post Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ appeared first on Social Blog.

14 տարվա ազատազրկում է սպառնում Ռուբեն Վարդանյանին․ մանրամասներ
14 տարվա ազատազրկում է սպառնում Ռուբեն Վարդանյանին․ մանրամասներ

Ադրբեջանում կալանավորել են Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին։

Ադրբեջանական դատարանը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել 4-ամսյա կալանքը։

Նրան 3 մեղադրանք է առաջադրվել` ֆինանսական ահաբեկչություն, ապօրինի զինված խմբերի ձևավորում և դրանց մասնակցություն, պետական սահմանի ապօրինի խախտում։

Տեսանյութը ստորև

The post 14 տարվա ազատազրկում է սպառնում Ռուբեն Վարդանյանին․ մանրամասներ appeared first on Social Blog.

Ես գիտեմ երկու այդպիսի պատմություն, որոնք անձամբ եմ ականատես եղել. Մարգարիտա Սիմոնյան
Ես գիտեմ երկու այդպիսի պատմություն, որոնք անձամբ եմ ականատես եղել. Մարգարիտա Սիմոնյան

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալմանն ադրբեջանցի ուժայինների կողմից.

«Ես գիտեմ երկու այդպիսի պատմություն, որոնք անձամբ եմ ականատես եղել։

Թայմուրազ Մամսուրովը, ով 2004 թվականին ղեկավարում էր Հյուսիսային Օսիայի խորհրդարանը, բառացիորեն իմ աչքի առաջ, հրաժարվեց փրկել իր որդուն ու դստերը Բեսլանի դպրոցից։ Աուշևը, հիշեցնեմ, հետո գրավված դպրոցից մի քանի երեխա հանեց և Մամսուրովի երեխաներին էլ պետք է հաներ։ Բայց Թայմուրազն ասաց. «Իմ երեխաները բոլորի հետ կլինեն։ Թե չէ ինչպե՞ս նայեմ իմ ժողովրդի աչքերին»։

Ռուբեն Վարդանյանն այսօր ձերբակալվել է Ղարաբաղում, նա արդեն Բաքվում է։ Սարսափելի է պատկերացնել, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում։ Եվ նա՝ համաշխարհային մակարդակի միլիարդատերը, Ջորջ Քլունիի և բոլորի գործատուն, դա արել է կամավոր։

Նախ որդուն ուղարկեց Ղարաբաղ՝ թեժ պատերազմի մեջ։ Որդին մեծացել է Լոնդոնում:

Հետո նա ինքնուրույն գնաց։ Նա հրաժարվեց ամեն ինչից, այդ թվում՝ քաղաքացիությունից ու հեռացավ։

Ակնհայտ է, որ տասնամյակներ աներևակայելի կապիտալ վաստակելուց, օտարերկրյա ազդեցիկ ընկերներից և փառատոներում հոտնկայս ծափահարություններից հետո նրա կյանքում այլ շահեր չմնացին, քան իր ժողովրդի ազգային շահերը:

Ով ասես այս օրերին, երբ արդեն ամեն ինչ պարզ էր, զանգահարեց Ռուբենին, աղաչեց, որ վերադառնա` օգնություն առաջարկելով։ Նա ասաց. «Ես կլինեմ այնտեղ, որտեղ իմ ժողովուրդն է»։ Եվ նա մնաց։

Այս ընտրությունը հախուռն զգացմունքներ են առաջացնում: Անձամբ ինձ ամենաշատը շփոթեցնում է քաղաքացիությունից հրաժարվելը։ Բայց, այնուամենայնիվ, այս հույզերի մեջ առաջին տեղում հարգանքն է անձնական քաջության նկատմամբ»։

The post Ես գիտեմ երկու այդպիսի պատմություն, որոնք անձամբ եմ ականատես եղել. Մարգարիտա Սիմոնյան appeared first on Social Blog.

Արցախում ռմբակոծություններից պայթել է ութամյա երեխայի սիրտը. Ռուբեն Վարդանյան
Արցախում ռմբակոծություններից պայթել է ութամյա երեխայի սիրտը. Ռուբեն Վարդանյան

Մենք հումանիտար աղետի մեջ ենք, հսկայական թվով փախստականներ կան այն գյուղերից, որոնք զավթել են ադրբեջանական զորքերը։ Մարդիկ խուճապի մեջ են՝ առանց լույսի, առանց դեղի, բժիշկների։ Այս մասին ռուս լրագրող Քսենյա Սոբչակին տված հարցազրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Ութ տարեկան մի երեխայի սիրտը պայթել է ռմբակոծություններից: Վիճակը կրիտիկական է, մարդիկ ֆիզիկական ոչնչացման եզրին են»,- ասել է նա։

Վարդանյանը ստեղծված իրավիճակը որակել է որպես ողբերգություն, ծանր հարված այն մարդկանց, որոնք տասնամյակներ շարունակ պաշտպանել են իրենց հողում ապրելու իրենց իրավունքը։

«Այժմ բանակցություններ են տարվում տարբեր մակարդակներով, որոնք դեռ ոչ մի բանի չեն հանգեցրել։ Քննարկվում են տարբեր սցենարներ, այդ թվում՝ միջազգային կազմակերպություններից սննդի ու դեղորայքի առաքման համար մարդասիրական միջանցք բացելու, զոհվածներին հուղարկավորելու հնարավորությունը։ Հարցերը շատ են։

Բայց ես վստահ եմ, որ սա վերջը չէ: Մենք պետք է մինչեւ վերջ ամեն ինչ անենք, որպեսզի ապրենք մեր հողի վրա.

Կյանքը կանգ չի առել, այն շարունակվում է։ Մենք պետք է մինչև վերջ պահպանենք մեր ուժերը, որպեսզի պայքարենք մեր հողում ապրելու համար»,- ընդգծել է նա։

The post Արցախում ռմբակոծություններից պայթել է ութամյա երեխայի սիրտը. Ռուբեն Վարդանյան appeared first on Social Blog.

Թշնամին գիշերը ուժի կուտակում էր իրականացնում (Տեսանյութ)
Թշնամին գիշերը ուժի կուտակում էր իրականացնում (Տեսանյութ)

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, «Ճակատագրական հանգրվան» խորագրով Ստեփանակերտ- Երևան տեսակամուրջի ժամանակ նշեց հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր Արցախի ԱԺ-ն երկրի նոր նախագահ է ընտրելու:

Հարցին, եթե Արցախում ձեւավորվի վարչակազմ, որն ընդդիմախոսում է Երեւանի վարչակազմին, արդյոք որոշակի վտանգներ չեն առաջանա՞:, նա պատասխանեց.

«Նախ, Արցախի 95 տոկոսն է ընդդիմախոս Հայաստանի իշխանությանը: Այստեղ կա խորքային խնդիր. Արցախի իշխանությունն  ասում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ Հայաստանի իշխանությունն ասում է, որ կարող է լինել»:

Տեսանյութը ստորև

The post Թշնամին գիշերը ուժի կուտակում էր իրականացնում (Տեսանյութ) appeared first on Social Blog.