Սպանություն – Social Blog

Առեղծվածային մաh, Ձորաղբյուրի ամառանոցներից մեկում հայտնաբերվել է սպանված տղամարդ
shamshyan.com-ը գրում է ՝ այսօր՝ հուլիսի 11-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ձորաղբյուր բնակավայրի Ամառանոցային փողոցի տներից մեկում դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Կոտայքի քրեական մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Գառնիի բաժնի պետ Հրաչ Աթաբեկյանը:

Պարեկների և ոստիկանների այսքան շատ ժամանման պատճառն այն է, քանի որ հստակ հայտնի չէր՝ որ հատվածում է դին գտնվում և նրանք մոտ 40 րոպե ոտքով գրեթե 3 կմ տարածությունում որոնողական աշխատանքների արդյունքում հատնաբերել են մահացածին:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս պահին տեղում աշխատում են ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը և դատական փորձագետը:

Մինչ քննիչներն աշխատում էին դեպքի վայրում, ոստիկանության Գառնիի բաժնի համայնքային ոստիկանության՝ բաժնի պետի տեղակալ Արթուր Գալստյանի գլխավորությամբ պարզել են մահացածի ինքնությունը, ով 35-ամյա Հովհաննես Ս.-ն էր:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա մարմնի վրա՝ ձախ հատվածում, կա կրակոցի հետք:

The post Առեղծվածային մաh, Ձորաղբյուրի ամառանոցներից մեկում հայտնաբերվել է սպանված տղամարդ appeared first on Social Blog.

Սահմռկեցուցիչ դեպք Երևանում․ 34-ամյա որդին Ավանում սպանել է մորը
Սահմռկեցուցիչ դեպք Երևանում․ 34-ամյա որդին Ավանում սպանել է մորը

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ ապրիլի 20-ին, դաժան ու սահմռկեցուցիչ սպանություն և ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի շենքերից մեկի բնակարանում կնոջ դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Վարդան Խաչատուրյանն ու ոստիկանության Ավանի բաժանմունքի պետ Արտաշես Մուշեղյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։Ոստիկաններն ու պարեկները նշված տան հյուրասենյակում՝ բազմոցին, պարանոցի մասը կտրած վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 63-ամյա Նաիրա Մ․-ի դին։

Դեպքի մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են պարեկներ Աղասի Պողոսյանն ու Անահիտ Սարգսյանը։

Տեղում աշխատում է նաև փորձաքրեագետը։Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել։

Նշված վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ կամրջից իրեն ցած նետած քաղաքացին Երևանի բնակիչ 34-ամյա Նարեկ Գ․-ն է, ով Ավանում սպանված կնոջ որդին է։ Ոստիկաններն ու քննիչները ունեն տեղեկություններ, որ տղան սպանել է մորը, ապա եկել է Կիևյան կամուրջ և իրեն ցած նետել։

The post Սահմռկեցուցիչ դեպք Երևանում․ 34-ամյա որդին Ավանում սպանել է մորը appeared first on Social Blog.

Քենուն սպանած 32-ամյա տղամարդը երկտող էր թողել խանութում
Քենուն սպանած 32-ամյա տղամարդը երկտող էր թողել խանութում

2024 թվականի ապրիլի 3-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, 32-ամյա տղամարդը Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկի փողոցում գործող բջջային հեռախոսների խանութ-սրահում, ատրճանակից կրակոց է արձակել աշխատակցուհու ուղղությամբ, որից հետո նույն ատրճանակով կրակել է ինքն իր գլխին, ինչի պատճառով վերջինս տեղում մահացել է: Դեպքից անմիջապես հետո նշված խանութ-սրահի աշխատակցուհին, ով պարզվել է, որ հիշյալ տղամարդու կնոջ քույրն է՝ ծնված 1987թ., «գլխի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը՝ ժամը 12:51-ին, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (զենք, զինամթերքի ապօրինի շրջանառությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ՝ հատակին, հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դին՝ գլխի աջակողմյան շրջանում հրազենային վնասվածքով, ինչպես նաև՝ «Մակարով» տեսակի ատրճանակ, կրակված պարկուճներ, գնդակ։ Սեղանին հայտնաբերվել է թղթապանակ, որում առկա է եղել 32-ամյա տղամարդու անվամբ թողնված ձեռագիր գրառում՝ կնոջ քրոջը սպանելու շարժառիթի վերաբերյալ:

Բացի այդ. վարույթն իրականացնող մարմնի կողմից զննվել են խանութ-սրահի անվտանգության տեսախցիկների տեսաձայնագրությունները, հարցաքննվել են մի շարք վկաներ, նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Իրականացված քննչական և վարութային անհետաձգելի ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2024թ. ապրիլի 3-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, 32-ամյա տղամարդը մտել է խանութ սրահ և, մոտենալով սպասարկման համար նախատեսված սեղանին, որի մյուս կողմում գտնվել են խանութ սրահի մենեջերը և հիշյալ աշխատակցուհին, լիցքավորել է իր մոտ առկա «Մակարով» տեսակի ատրճանակը և այն ուղղել դեպի կնոջ քույրը։ Ապա, ընտանեկան խնդիրների որոշ հանգամանքների մասին խոսելով, դիմահար կրակել է վերջինիս գլխին, որից անմիջապես հետո ատրճանակն ուղղել է իր գլխի աջ հատվածին և կրակելու եղանակով ինքնասպան եղել:

Նախաքննությունը շարունակվում է:

The post Քենուն սպանած 32-ամյա տղամարդը երկտող էր թողել խանութում appeared first on Social Blog.

Դուք ո՞վ եք, այ պագոնավորներ․ զինվորականների մասնակցությամբ դանակահարություն է եղել, սպա է սպանվել. մանրամասներ
Դուք ո՞վ եք, այ պագոնավորներ․ զինվորականների մասնակցությամբ դանակահարություն է եղել, սպա է սպանվել. մանրամասներ

«Հրապարակ»-ի բացառիկ տեղեկություններով, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտակայքում օրեր առաջ կենցաղային վեճի շուրջ դանակահարություն է տեղի ունեցել Պաշտպանության նախարարության սպաների եւ քաղաքացիական անձանց միջեւ։ Վեճի առարկան եղել է փողը՝ պարտք ու պահանջը։ «Ռազբորկայի» մասնակիցները եղել են 8 անձ, որոնցից 4-5 հոգի՝ զինվորական։

Խոսակցության ժամանակ պարտապանը վիրավորական արտահայություններ է հնչեցրել զինվորականների հասցեին, ապա իր հետ բերած դանակով մարմնական ծանր վնասվածքներ հասցրել պարտատերերին՝ ՊՆ զորացրված սպա Գեւորգ Մարգարյանին եւ սպա, ավագ լեյտենանտ Դավիթ Սայադյանին։

Նույն օրը շտապօգնությունը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել Գեւորգ Մարգարյանին եւ Դավիթ Սայադյանին։

Վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել՝ Դավիթը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց կարճ ժամանակ անց։

Դավիթ Սայադյանի հորեղբայրը՝ Մեխակ Սայադյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ Դավիթն անմեղ զոհ է եղել։ «Ընկերներից մեկին խնդրել է, որ միանա իրեն, գնան պարտապանից գումարները վերցնեն։ Մի քանի սպաներով են գնացել, որոնցից երեքը մեքենայից չեն իջել։ Մասիվի լակոտները դիմելով՝ զինվորներին ասել են․ դուք ո՞վ եք, այ պագոնավորներ, որ եկել եք։ Իմացել են, որ աֆիցեր են։

Դանակով պատրաստված եկել են, խփել են Դավիթի ոտքին եւ որովայնին, հարվածներ են հասցրել նաեւ նրա ընկերոջը։ Դավիթը եղբորս որդին է՝ ազնվագույն տղա, ֆիզիկապես շատ ուժեղ, ճարպիկ։ Զինվորականության համար կյանքն էլ կտար։ Բոլորիս ստիպեց, որ դառնա զինվորական։

Այստեղ քննությունները հանձնեց, գնաց Պետերբուրգ։ Սովորել է Միխայլովի անվան ռազմական ակադեմիայում, մասնակցել է Արցախյան պատերազմներին»,-այսպես բնութագրեց Դավիթին հորեղբայրը։

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը զինվորականների մասնակցությամբ դանակահարության դեպքի կապակցությամբ «Հրապարակ»-ին ասաց․ «Սպա Դավիթ Սայադյանը այդ պահին ծառայության մեջ չի գտնվել, դեպքի հանգամանքների կամ մանրամասների համար խնդրում ենք դիմել վարույթն իրականացնող մարմնին: Ցավակցում եւ զորակցություն ենք հայտնում սպայի ընտանիքի անդամներին եւ ծառայակից ընկերներին»։

Մյուս զինվորականների վերաբերյալ  Թորոսյանը մանրամասներ հայտնել չցանկացավ՝ նշելով, որ դա վարույթն իրականացնող մարմնի տիրույթում է։

Վարույթն իրականացնող մարմնից՝ ՀՀ քննչական կոմիտեից «Հրապարակ»-ին ասացին, որ երկու անձ, այդ թվում Դավիթ Սայադյանը, 2023թ․ դեկտեմբերի 10-ին ժամը 20։ 20-ի սահմաններում կտրած-ծակած վերքերով Երեւան քաղաքի Շոպրոնի փողոցի հասցեներից մեկի բակից տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ, կարճ ժամանակ անց, արձանագրվել է Դավիթ Սայադյանի կենսաբանական մահը։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախաձեռնված է քրեական վարույթ։ Կատարվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք բացահայտելու նպատակով։

«Քրեական վարույթով ձեռք բերված տվյալներով գումարային հարցերի շուրջ մի խումբ երիտասարդների միջև առաջացած վիճաբանությունը հանգեցրել է փոխադարձ հարվածներ հասցնելու, որի ընթացքում դրա մասնակիցներից մեկը մյուս խմբի անդամներից երկուսին՝ Դ․ Սայադյանին եւ Գ․ Մարգարյանին սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել, ինչի հետևանքով Դ․ Սայադյանը հիվանդանոցում մահացել է»,-լրատվամիջոցին ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Քննությամբ պարզվել է միջադեպի մասնակիցների շրջանակը։ Ձեռնարկվում են միջոցներ՝ դրանում ներգրավված անձանց, այդ թվում նաեւ հանցագործությունն առերեւույթ կատարած անձին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։

The post Դուք ո՞վ եք, այ պագոնավորներ․ զինվորականների մասնակցությամբ դանակահարություն է եղել, սպա է սպանվել. մանրամասներ appeared first on Social Blog.

Սպանություն` Երևանում. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 26-ամյա տղան գիտակցության չգալով մահացել է. կա վիրավոր
Սպանություն` Երևանում. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 26-ամյա տղան գիտակցության չգալով մահացել է. կա վիրավոր

Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Ժամը 20:05-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «աջ զստափոսում (որովայն) առկա երկու ծակած, կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Խաչատուրյանի և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոնյանի գլխավորությամբ:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Որոշ ժամանակ անց շտապօգնության բժիշկները «աջ նստատեղի կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ նշված բժշկական կենտրոն են տեղափոխում ևս մեկ քաղաքացու:

Բժիշկները դարձյալ ոստիկաններին հայտնում են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակ չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանն ու նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Շոպրոնի փողոցից:

Պարեկներ Արթուր Գրիգորյանն ու Սուրեն Հովակիմյանը սահմանազատել են տարածքը, և դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր:Ոստիկանները պարզել են նաև, որ վիրավորներն են Տավուշի մարզի բնակիչ, 26-ամյա Դավիթ Ս.-ն և Երևանի բնակիչ, 27-ամյա Գևորգ Մ.-ն:

Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Հիվանդանոցից որոշ ժամանակ անց ահազանգել են Ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ վիրավորներից Դավիթ Ս.-ն գիտակցության չգալով մահացել է: Դեպքի փաստով Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները, սպանությունը կատարող անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

The post Սպանություն` Երևանում. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 26-ամյա տղան գիտակցության չգալով մահացել է. կա վիրավոր appeared first on Social Blog.