Տիգրան Ավետիսյան – Social Blog

Տիգրանի և Ալիսայի համատեղ կյանքը երկու ամիս տևեց. Տիգրանի հերոսությունը՝ Քարագլխից մինչև Ջերմուկ
Տիգրանի և Ալիսայի համատեղ կյանքը երկու ամիս տևեց. Տիգրանի հերոսությունը՝ Քարագլխից մինչև Ջերմուկ

Forrights.am-ը գրում է․ Տիգրանի և Ալիսայի համատեղ կյանքը երկու ամիս տևեց։ Արցախցի նորապսակների երջանկությունն ընդհատեց սեպտեմբերի 19-ի պատերազմը։ Սեպտեմբերի 12-ից Տիգրանը դիրքերում էր։

«Ինքը, երբ դիրքերում էր լինում ինձ ամեն առավոտ զանգահարում էր, սեպտեմբերի 19-ին սովորականից ուշ զանգահարեց։ Ձայնը տխուր էր, մտահոգ էր, բայց ինձ չասաց, որ ինչ-որ բան է կատարվում, սովորականից երկար խոսեցինք։ Շատ հարցեր տվեց, թե ինչ եմ անում։ 5 րոպե խոսեցինք, միշտ մեկ րոպե էինք խոսում, բայց ռիսկ չարեցի հարցնել, թե ինչու է տխուր»,-Forrights.am-ի հետ զրույցում ամուսնու հետ վերջին խոսակցությունն է պատմում Ալիսան։

Ալիսան աշխատանքի վայրում է եղել, երբ պատերազմի առաջին կրակոցները հնչել են։ «Չէի մտածում, որ պատերազմ է, չէի սպասում, ինձ թվում էր, որ ականազերծման աշխատանքեր են իրականացվում։ Երբ տուն էի գնում, տեսա, որ բոլորը զենքերը ձեռքներին վազում են, համար մեկ էր տրված, բայց էլի չզանգեցի, սպասում էի, որ ինքը զանգի։ Ժամը մեկին արդեն կրակոցների ձայներն ուժեղացավ, զանգահարցի, բայց կապ չկար, ոչ զանգերիս պատասխանեց, ոչ հաղորդագրություններս կարդաց»,-պատմեց Ալիսան։

Հայրենիքը պաշտպանելուն զուգահեռ Տիգրանը նաև կնոջ անվտանգության մասին է մտածել․ զանգահարել է Ալիսայի հայրիկին և խնդրել է կնոջը միայնակ չթողնել։

«Նկուղում չէի կարողանում, անընդհատ դուրս էի գալիս, որ ինչ-որ տեղեկություն իմանամ։ Առավոտյան եկեղեցում նստած էի հարևաններից մեկն ասաց, որ Պետրոսյան Մարատը զոհվել է։ Նա Տիգրանենց խմբից էր, հեռախոսով, որ խոսում էր անունը լսել էի, գիտեի, որ իրար հետ են դիրքեր լինում, Տիգրանի հետ ինչ-որ բան է եղել, բայց չէի ուզում մտածել, որ Տիգրանին բան է պատահել»,- Ալիսան ցանկացել է այս տեղեկությունը փոխանցել հայրիկին։ «Պապայիս գտա ԱԱԾ-ի շենքի մոտ ու տեսա, որ պապաս, Տիգրանի պապան և ԱԱԾ-ի աշխատողը շենքի մոտ կանգնած են, տեսա, որ համ իմ պապան էր լացում, համ՝ Տիգրանի պապան, ինձ արդեն էլ բան պետք չէր ասել»։

Տիգրան Ավետիսյանն Ասկարեանից էր, 27 տարեկան։ Չնայած երիտասարդ տարիքին արցախցի երիտասարդը հասցրել է հերոսական ուղի անցնել։ Նա մարտի դաշտում է 2016 թվականի ապրիլյան պատերազմից։

2016թ ապրիլյան պատերազմի ժամանակ Տիգրանը եղել է գնդի հրետանու պետի հրամանատարական դասակի հրամանատար, որը ըստ կանոնի զբաղեցնում է ոչ թե զինվորը, այլ սպան, իսկ Տիգրանն այդ ժամանակ  եղել է սերժանտ։ Ծառայությունը ավարտել է ավագ սերժանտի կոչումով ու ստացել է գերազանցիկ զինվորի շքանշան։

2020թ սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսելուն պես առաջին 13 հոգին Ասկերան քաղաքից կամավոր մեկնեցին մարտակն դիրքեր. Տիգրանը նրանց թվում էր։ Նա մինչև պատերազմի ավարտը կատարել է հրամանատարության կողմից տրված բոլոր հրամանները՝ չլքելով իր մարտական դիրքը։ 2022թ մարտի 24-ին սկսվել է Քարագլու բարձունքի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիան։ Տիգրանը կամավոր մասնակցել է Խանապատ գյուղի պաշտպանությանը և 1 ամիս շարունակ իրականացրել է մարտական հերթապահություն՝ պարգևատրվելով «Տիգրան Մեծ» մեդալով։ 2022թ հունիսի 17-ին համալրել է ԱՀ ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանման շարքերը՝ ստանալով լեյտենանտի կոչում։

Տիգրանը մասնակցել է նաև Հայաստանում ընթացող մարտական գործողություններին։ 2022 թվականին սեպտեմբերին կամավոր մասնակցել է Ջերմուկի մարտերին։ 2023թվականի սեպտեմբերի 19-ին լինելով ПК գնդացրորդ մինչև վերջ պայքարել է թշնամու դեմ ՝ գնալով գիտակցված մահվան, վայր չդնելով իր զենքը։ Տիգրանի և իր ընկերների կատարած սխրանքների մասին գիտեն իր հրամանատարները և ծառայակից ընկերները։

Ընտանիքի անդամների փոխանցմամբ՝ եթե հայ ազգի մեջ շատ լինեին Տիգրանի նման անձնազոհ և հայրենասեր տղաներ, կարող է Արցախի ճակատագիրը այսպես չավարտվեր։

The post Տիգրանի և Ալիսայի համատեղ կյանքը երկու ամիս տևեց. Տիգրանի հերոսությունը՝ Քարագլխից մինչև Ջերմուկ appeared first on Social Blog.

Միայնակ իրականացրել է դիրքի պաշտպանությունը․ սեպտեմբերի 19-ի զոհերի թվում էր Տիգրան Ավետիսյանը
Արցախյան վերջին պատերազմում արիաբար կռված ու նահատակված տղաներից մեկն էլ Տիգրան Ավետիսյանն է։

Մարտակերտի Վանք գյուղի հարակից դիրքերից մեկում, որտեղ պատերազմից երկու օր հանգամանքների բերումով հայտնվել էր Տիգրանը, պատերազմական գործողությունների դադարից հետո գտնված մեծ քանակությամբ կրակված փամփուշտները Տիգրանի մղած կռվի մասին շատ բան էին պատմում․․․

«Տիգրանիս մարմինը որ գտել են, ПК-ն էր մոտը ու էնքա՜ն պարկուճ․․․ Երեխես մինչև վերջին փամփուշտը կռվել ա․․․ Դեմքի վրա էլ մի գիծ անգամ չկար․ մեջքից ու գլխի հետևի մասից էին խփել․․․ Անցել են թիկունք, շրջափակել, որ կարողացել են դիրքը վերցնել ադրբեջանցիները։ Տիգրանը մեն-մենակ պաշտպանություն ա իրականացրել»,- «Փաստինֆո»-ին պատմում է մայրը՝ Ադելինա Ավետիսյանը։

Մոր համոզմամբ՝ Տիգրանը դիրքում մենակ էր մնացել․ երբ կռիվը թեժացել է, մյուսները թողել՝ դուրս էին եկել։ 21-ամյա Տիգրանը նաև իր մշտական անձնակազմի հետ չէր այդ օրը․ պատերազմից երեք օր առաջ կողքի դիրք էր բարձրացել, քանի որ այդ դիրքի դիրքապահներից մեկը վատառողջ էր, նրան էր փոխարինում։

«Իրեն ընդհանրապես արգելված էր առաջին գիծ գնալը, քանի որ չորրորդ աստիճանի վարիկոզ ուներ, բայց այդ օրը երևի, ցանկանալով օգնել, աջակցել զինակցին՝ ինքն էր բարձրացել նրա փոխարեն․․․

Նման բաներ լինում էին, քանի որ 44-օրյայից հետո, երբ Հայաստանի ԶՈՒ-ից զինծառայող չկար արդեն, շատ էին քչացել տղերքը․․․ Այնքան քիչ էին, որ հերթափոխ էլ երբեմն չէին անում։ Նրա հիմնական կազմի տղաներից մեկը Տիգրանի հուղարկավորությունից մի քանի օր անց ասաց, որ որդիս վիրավոր էր, փամփուշտ էր ուզել նաև, բայց չեն կարողացել օգնության հասնել նրան, քանի որ, իբր, մառախուղ էր, տեղը չէին գտնում․․․ Դե, արդեն հասկանալի է, թե ինչն ինչոց էր իրականում»,-ասում է տիկին Ադելինան։

Տիգրանը պաշտում էր Արցախը։ 44-օրյա պատերազմի 13-րդ օրը ծանր վիրավորվել էր, տեղափոխվել Գորիս՝ այնտեղից էլ Երևան։ Ապաքինվելուց հետո, առանց հարազատներին տեղյակ պահելու, երեք տարվա պայմանագիր է կապել ՊԲ-ի հետ ու նորից անցել ծառայության։

«Ինքը երբեք չհամակերպվեց ընկերոջ՝ Լևոնի կորստի հետ, ով զոհվեց 44-օրյայում։ Պատերազմի ավարտից հետո Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում անգամ շեշտեց՝ Լևոնի գաղափարը պետք է շարունակենք ու ավարտին հասցնենք նրա սկսածը։ Չհամակերպվեց, վրեժի ծարավ ուներ․․․»,-նկատում է մայրը։

Սեպտեմբերի 17-ին 21-ամյա Տիգրանը ծնողների հետ խոսելիս ասել էր, որ ահագին կուտակումներ կան, 100-ավորների մասին է խոսքը և դա իրենք տեսնում են։ Հաջորդ օրը մորը նորից ասել է, որ հաստատ մի բան լինելու է․ ճշտող հարցին՝ պատերա՞զմ, պատասխանել է՝ այո, բայց չվախենաս։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

The post Միայնակ իրականացրել է դիրքի պաշտպանությունը․ սեպտեմբերի 19-ի զոհերի թվում էր Տիգրան Ավետիսյանը appeared first on Social Blog.