Տիտանիկ – Social Blog

Քանի՞ հայ կար Տիտանիկում և ինչպե՞ս նրանք փրկվեցին
Քանի՞ հայ կար Տիտանիկում և ինչպե՞ս նրանք փրկվեցին

Մեկ դար առաջ բոլորը հավատում էին, որ «Տիտանիկը» մարդու ստեղծած կատարելությունն է ու երբեք չի կործանվի:

Այն տեղավորում էր բոլորին` հարուստներին, աղքատներին, նոր մտավորականներին ու հին բուրժուաներին, պարունակում էր ֆրանսիացի իմպրեսիոնիստների կտավներ, գերմանական մեքենաներ ու իտալական գինիներ: Բայց մի բանով «Տիտանիկը» տարբերվում էր Նոյյան Տապանից` սոցիալական դասակարգումն էր:

«Տիտանիկում» 3 կարգի տոմս էին վաճառում: Ամենաէժանը նավամբարի երրորդ դասի տոմսն էր` 10 ֆունտ: Երկրորդ դասը մեջտեղում էր, երրորդ՝ վերին հարկը միլիոնատերերի համար էր:

«Տիտանիկում» կար 6 հայ: էրզրումցի միգրանտներն ուղևորվում էին Կանադա: Հայ պանդուխտների գումարը հազիվ էր բավարարել երրորդ դասի տոմս գնելու համար: Նրանցից մեկ` Նշանը Ջեյմս Լեոնարդո Դի Կապրիոյի հերոսի պես պատահաբար էր հայտնվել նավին:

«Տիտանիկի» նավապետ Սմիթը մեծ հեղինակություն էր վայելում, փորձառու ծովագնաց էր: Ուղիղ կեսօրին նա հրահանգ տվեց նավահանգստից շարժվել Նյու Յորքի ուղղությամբ: Նավի անձնակազմի անդամները շփվում էին ռադիոկապով, որը հետագայում պարզվեց մեծ սխալ էր: Այսբերգի վտանգի մասին բոլոր զգուշացումները մորզեի այբուբենի մասնագետները անտեսում էին: Շոգենավի շարժիչները աշխատում էին ամբողջ հզորությամբ:

1912-ի ապրիլի 15-ին, կեսգիշերից անմիջապես հետո 500 մետր հեռավորության վրա, երբ նավի դիտորդները նկատեցին այսբերգի ուրվագիծը, կամրջակի վրա առաջին սպան փորձեց շրջանցել սառցաբեկորը: Շոգենավը դղրդաց ու թեքվեց:

Առաջին եւ երկրորդ դասի առավել հետաքրքրասեր ուղեւրոները դուրս եկան տախտակամած: «Տիտանիկի» հայ ուղեւորները թղթախաղից հոգնում են ու գնում քնելու: Նշանի քունը չէր տանում եւ դուրս է գալիս նավախցից: Նա առաջիններից մեկն է տեսնում սառցաբեկորը: Ջուրն արդեն սկսել էր մեծ արագությամբ լցվել կաթսայատան ամբարը:

Տախտակամածի վրա մարդիկ դեռ հանգստություն էին պահպանում: Շատ ուղեւորներ չէին հավատում, որ նավը բախվել է այսբերգին: Շոգենավը սկսեց սուզվել, փրկարար մակույկները բավարար էին միայն ուղեւորների կեսին փրկելու համար: Ուղեւորները տեղափոխվեցին փրկանավակներ: Նախ կանայք, հետո երեխաները, վերջում տղամարդիկ: Անգամ այդ ժամանակ էր գործում դասկարգային հիերարխիան. առաջին, երկրորդ եւ երրորդ դասի ուղեւորները մակույկներ էին տեղափոխվում ըստ սոցիալական ծագման:

Նշանն արագ կողմնորոշվեց ու խորտակվող շոգենավից նետվեց կիսադատարկ 10-րդ համարի փրկարար մակույկի մեջ:

Այդ օրն ամենակրտսեր հայ ուղեւորի` Դավիթի ծննդյան օրն էր: Դավիթը 1912 թվականի ապրիլի 15-ին դառնում էր 22 տարեկան: Նրա ծննդավայրում թուրքերը խստացրել էին ճնշումները, հարսնացուն սպասում էր, թե Դավիթը երբ կհաստատվի Կանադայում եւ իրեն կփրկի թուրքական դժոխքից: Բայց Դավիթն ինքը հայտնվեց իսկական դժոխքում: Ընդհանուր խուճապից ու աղմուկից Դավիթն էլ էր արթնացել ու դուրս եկել նավախցից: Առանց երկար մտածելու նա նետվում է ջուրն ու լողալով հասնում ամենամոտ փրկարար մակույկին:

Այդ ընթացքում երրորդ կարգում արդեն լիակատար խուճապ էր: Վախեցած ուղեւորները փորձեցին բարձրանալ տախտակամած: Բայց նավի անձնակազմը փակում էր նրանց ճանապարհը:

Առավոտվա 2-ն անց 20 րոպեին քամին ամբողջովին ցրել էր այն, ինչ մնացել էր աշխարհի ամենամեծ շոգենավից: 1495 մարդ զոհվեց. մի մասը ցրտից, մյուս մասն էլ պարզապես խեղդվեց: Փրկարար նավակների շուրջ լողում էին դիակներ: Ուղիղ մեկ ու կես ժամ անց մոտեցավ փրկարար նավը: «Տիտանիկի» առաջին դասի ուղեւորներից ողջ մնաց 2/3-ը: Փրկվեց երկրորդ դասի ուղեւորների կեսը: Երրորդ դասի ուղևորների 1/4-ը միայն խուսափեց մահից:

6 հայ տղաներից 4-ի մասին ոչ մի տեղեկություն չկա:

Նշանը «Տիտանիկի» աղետից հետո թոքաբորբով է հիվանդացել եւ մի քանի տարի անց ապաքինվել է: Դավիթը փրկվելուց հետո հաստատվել է Կանադայում: Նրա ընտանիքը այդ ընթացքում որևէ տեղեկություն չի ունեցել նրա մասին: Կանցնի 6 տարի, և Դավիթը կգտնի իր հարսնացուին ու կկանչի Կանադա:

Թվում է, թե այս պատմության մեջ ամեն ինչ պարզ է` նավը դուրս եկավ ճամփորդության, հարվածեց այսբերգին, վնասեց նավակողը եւ խորտակվեց: Մինչդեռ «Տիտանիկի» բերած հարցերն ավելի շատ են, քան պատասխանները: Գիտնականները, ինժեներներն ու պատմաբանները մինչեւ հիմա չեն կարողանում համաձայնության գալ, թե իրականում ո՞րն էր խորտակման պատճառը:

Վարկածները սկսվում են սեփականատիրոջ կազմակերպած միտումնավոր խորտակումից և հասնում լուսնի եւ երկրի ուղեծիրների տեղաշարժին ու տիեզերական ձգողական ուժերի խախտմանը:

«Տիտանիկը» դարձավ պատմության մեջ ամենահայտնի նավն իր դրամատիկ վախճանով ու նոր սկզբով: Բայց նավի կորուստը հանգեցրեց նորագույն ու անխափան գործող տեխնիկայի նկատմամբ հավատի կործանման: Եթե այսօր, մեկն ասի՝ դա բացառվում է, նրան կարելի է կարճ պատասխանել` իսկ «Տիտանի՞կը»:

Մետաղաձույլ գերհսկաների նկատմամբ անվստահությունը հենց այն զգացումն է, որ սկսվեց Տիտանիկի խորտակումով ու շարունակվում է մինչև օրս:

The post Քանի՞ հայ կար Տիտանիկում և ինչպե՞ս նրանք փրկվեցին appeared first on Social Blog.