Porsche ավտովթար – Social Blog

Երևանում «Porsche Cayenne»-ը բախվել է էլեկտրասյանը և կայանված տրակտորին․ կա 7 վիրավոր
Երևանում «Porsche Cayenne»-ը բախվել է էլեկտրասյանը և կայանված տրակտորին․ կա 7 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաներում Ֆուչիկի փողոցում, «Արմենիա» բժշկական կենտրոնի հարևանությամբ Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Արամայիս Ազատյանը իր վարած «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե էլեկտրասյանը, ապա կայանված տրակտորին և մասամբ հայտնվել մայթին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան  քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդի տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վթարի մեղավորը եղել է Երևանի բնակիչ 24-ամյա Միքայել Մանասյանի կողմից վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով վթարային իրավիճակ ստեղծելը, իսկ բախման հետևանքով էլեկտրասյան վրա տեղադրված լուսատուն պոկվել և ընկել կայանված «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վրա։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են նաև տրակտորի և «Hyundai»-ի սեփականատերերի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ «Porsche Cayenne»-ի և «Nissan»-ի վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «Porsche Cayenne»-ի վարորդը եղել է ոչ սթափ։

The post Երևանում «Porsche Cayenne»-ը բախվել է էլեկտրասյանը և կայանված տրակտորին․ կա 7 վիրավոր appeared first on Social Blog.