Ծիրանի հայկական ամենահամեղ մրգերից մեկն է: Ծիրանով հնարավոր է պատրաստեք շատ համեղ և իդեալակն չիր։
Պատրաստման տարբեր եղանակներ կան, սակայն մենք առաջարկում ենք ամենահամեղ ստացվող և ճիշտ բաղադրատոմսը։
Ծիրանի չիր պատրաստելու համար անհրաժեշտ է ՝
Բաղադրամասեր 4 կգ առողջ, հասունացած ծիրան, 1 լիտր ջուր, 8 թեյի գդալ կիտրոնի հյութ,
Պատրաստման եղանակը
Ծիրանները լավ լվանալուց հետո պետք է բաժանել երկու մասի, հանել կորիզն ու 10 րոպեով մտցնել եփած կիտրոնաջրի մեջ: Այնուհետև պետք է ծիրանները տեղավորել որևէ ճաղավանդակի վրա ՝ միջի մասով դեպի վեր, և այնպես, որ մի ծիրանը չկպչի մյուսին:
Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալի է չորացնել ծիրանը 3-4 օր արևի տակ, որից հետո կարելի է ավելի խիտ դասավորել ծիրաններն ու տեղափոխել ստվերոտ, բայց քամոտ վայր ու թողնել, որ դրանք վերջնական չորանան: Կարող եք նաև ծիրանաչիրը ջեռոցում պատրաստելը:

Նման չորացման համար ևս պետք է նախապես կիսել ծիրաններն ու 10 րոպեով թողնել դրանք կիտրոնաջրի մեջ:
Ծիրանաչիր պատրաստելու այս եղանակը տևում է մոտ 1-2 ժամ: Ընթացքում կարևոր է թույլ չտալ, որ ջերմաստիճանն անցնի 120 աստիճանից, քանի որ մրգերը կարող են վառվել:
Ընթացքում նաև պետք է պարբերաբար թափահարել այն ցանցը, որի վրա ծիրաններն են դրված: Բնական է, որ ջեռոցի դուռը փակել չի կարելի: