Ամեն ժամ օրհնիր Տիրոջը` քո Աստծուն և խնդրիր նրանից, որ ուղիղ լինեն քո ճանապարհները
Ամեն ժամ կօրհնես քո Տեր Աստծուն, եւ կխնդրես նրանից, որ քո բոլոր ճանապարհներն ուղիղ լինեն, քո բոլոր մտադրություններն ու գործերը հաջողվեն, որովհետեւ մաարդու բոլոր մտադրությունները ոչինչ են:
Տերն ինքն է տալիս բարի խորհուրդներ, եւ ում կամենում է՝ խոնարհեցնում է, ինչպես հաճելի է իրեն: Եթե դու ծառայես Աստծուն, նա քեզ բարիքներով կհատուցի:
Որդյակ, քո բոլոր գործերում զգույշ կլինես, խելամիտ եղիր քո ողջ կյանքում: Ինչը դու ատում ես, ուրիշին չանես:
Տոբիթի գրքից