Այն, ինչ պիտի ձեզ ասեմ, մեծ վտանգներ է պարունակում թե Հայաստանի, թե Արցախի համար․ Շահրամանյան
Այս մասին քիչ առաջ դիմելով Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող արցախցիներին՝ ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Մեզ չհաջողվեց լրատվամիջոցներից զերծ մնալ։ Ժողովուրդ, այն, ինչ պիտի ձեզ ասեմ, մեծ վտանգներ է պարունակում թե Հայաստանի, թե Արցախի հետագա ճակատագրի հետ կապված։ Մենք բոլորս շատ վատ վիճակում ենք, ծայրահեղ ծանր վիճակում ենք։
Հիմա այն, ինչ այստեղ կատարվում է, ավելի է ծանրացնում մեր վիճակը։ Ես ուզում եմ բոլորիդ վստահեցնել՝ մենք ստեղ դուշման չունենք, մեր թշնամին մեկն է, ու բոլորս էլ դա հասկանում ենք»։
Տեսանյութը ստորև