Այս աղցանը կօգնի մաքրել լյարդը, հաստ աղիքը

Այս աղցանը կօգնի մաքրել լյարդը, հաստ աղիքը

Առողջություն պահպանելը հեշտ գործ չէ։ Ժամանակի ընթացքում մեր օրգանները և մարմնի գործառույթները վատանում են, ինչը հանգեցնում է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են տեսողության կորուստը կամ հաստ աղիքի խցանումը:

Երբեմն շատ ճարպ կարող է կուտակվել լյարդում, ինչը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում, որոնք, անշուշտ, ազդում են ձեր ընդհանուր առողջության վրա: Բարեբախտաբար, կա մի բնական բաղադրիչ, որը կարող է օգնել ձեզ:

Խոսքը ճակնդեղի մասին է: Բազուկով այս աղցանը կարող եք պատրաստել ամեն օր և ուտել, դրանով իսկ մեծ օգուտ տալով ձեր օրգանիզմին:

Աղցանը պատրաստելու համար անհրաժեշտ կլինեն հետևյալ բաղադրիչները.

2-3 ճակնդեղ, 2 սոխ, ձիթապտղի յուղ, քացախ, աղ՝ ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը.

Ճակնդեղը մաքրել և եռացնել ջրի մեջ՝ մի պտղունց աղով, ապա մանր կտրատել ու դնել ամանի մեջ։ Այնուհետև սոխը մանր կտրատել և խառնել ճակնդեղի հետ, ապա ավելացնել ձիթապտղի յուղն ու քացախը և աղը՝ ըստ ճաշակի։

Թողեք մեկ ժամ և դրանից հետո կարող եք վայելել նրա համը։ Այս հիանալի աղցանը կմաքրի հաստ աղիքն ու լյարդը և կլավացնի տեսողությունը։

Ճակնդեղը շատ սննդարար և առողջարար է և պետք է լինի ձեր ամենօրյա սննդակարգում: