Այս բույսն ունի այնպիսի բուժիչ հատկություններ, որոնց մասին քչերը գիտեն
Վաղենակը ընդգրկված է բազմաթիվ երկրների դեղաբանական ցանկի մեջ, լայնորեն կիրառվում է ժողովրդական բժշկությունում։
Բուժիչ նպատակներով օգտագործվում են ծաղկազամբյուղները, որոնք պետք է հավաքել այն բույսերից, որոնց լեզվակավոր ծաղիկները գտնվում են հորիզոնական դիրքով։ Զամբյուղիկը պետք է կտրել ծաղկակալի հիմքից։ Չորացման ժամկետը ոչ լուսավոր, լավ օդափոխվող չորանոցում 4 ժամ է. զամբյուղները պետք է փռել բարակ շերտով։
Ծաղիկները պարունակում են զգալի քանակությամբ պարաֆինային շարքի ածխաջրեր, եռտերպենային գլիկոզիդներ, ֆլավոններ` նարցիսին, իզոկվերցիտրին, ռամնետին, նաև եթերային յուղ, ինուլին, դառնահամ և լորձանման նյութեր, խնձորաթթու, սալիցիլաթթու, ասկորբինաթթու, մոխիր, մակրո և միկրո տարրեր։
Բույսի վերգետնյա մասում հայտնաբերվել է զգալի քանակությամբ բույսին բնորոշ դառը նյութ` կալենդեն, սերմերում պարունակվում են ճարպային գլիցերիդներ։ Ծաղիկներն ունեն մանրէասպան, հակաբորբոքային, վերքամոքիչ, հանգստացնող, հիպոտենզիվ հատկություն։ Նաև նպաստում են սրտի աշխատանքին և ակտիվացնում փոխանակման գործընթացները լյարդում։
Չիբան. 10 գ փոշիացրած ծաղիկները խառնեք 50 գ վազելինի հետ։ Քսուքը պահեք սառնարանում։
Տրոֆիկ խոց. Մանրացրեք, խառնեք մեկական մաս սրոհունդի, ձիաձետի, հազարտերևուկի, մանուշակ եռագույնի խոտերը, կաղնու կեղևը, 2-ական մաս վաղենակի և երիցուկի ծաղիկները։ 2 ճ/գ հումքին ավելացրեք 400 մլ եռջուր, 2 ժամ թրմեք ջերմապահում, քամեք։ Դրեք թրջոցներ։ Միաժամանակ ընդունեք մեկական թ/գ ծաղկափոշի` օրը 3 անգամ, սակայն ոչ ուշ 16:00-ից։
Կրծքագեղձի ուռուցք. Ճյուղից կտրված` վաղենակի թարմ ծաղիկը և տերևը տրորեք հավանգով, ավելացրեք մեղր (1։3), խառնեք։ Կերեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց 30 րոպե առաջ. շարունակեք 1 ամիս։
Ճարպակալում. Մանրացրեք, խառնեք մեկական մաս սրոհունդի խոտ, մասուրի պտուղ (սերմերից մաքրած), վաղենակի ծաղիկ, եգիպտացորենի մազմզուկ, 2-ական մաս անմեռուկի ծաղիկ, կեսական մաս հազարտերևուկի խոտ, վուշի սերմ, երիցուկի ծաղիկ, դաղձի տերև։ 2 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք 500 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3-4 անգամ` սնվելուց առաջ։
Աչքի ոսպնյակի մաքրում. 2թ/գ վաղենակի ծաղիկը 30 րոպե թրմեք 400 մլ ջրի մեջ, քամեք թանզիֆով։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ։ Նույն թուրմով դրեք թրջոց աչքերին։
Կատարակտ. 3թ/գ վաղենակի մանրացրած ծաղկին ավելացրեք 500 մլ եռջուր, 2 ժամ թրմեք ջերմապահում։
Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ։ Նույն թուրմով լվացեք աչքերը։ Կիրառելի է նաև թրջոցի ձևով` տիկնակլունձի դեպքում, կատարեք օրը 2-3 անգամ։
Կլիմաքս, նևրոզ. Խառնեք մեկական մաս ալոճի և մասուրի պտուղներ, վաղենակի ծաղիկ, առյուծագի տերև։ 4 ճ/գ հումքին ավելացրեք 500 մլ ջուր։ 30 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, թրմեք 1 ժամ, քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց 30 րոպե հետո։
Դաշտանի խանգարում, միգրեն. Խառնեք 3-ական մաս երիցուկի ծաղիկ, առյուծագի, 2-ական մաս մասուրի պտուղ, եղեսպակի, չորածաղկի, սրոհունդի, հազարտերևուկի խոտերը, ալոճի և վաղենակի ծաղիկները։ Հումքի 2 ճ/գ-ին ավելացեք 500 մլ եռջուր, 5 րոպե եփեք թույլ կրակի վրա։ Թրմեք 1 ժամ, քամեք։ Խմեք 100-ական մլ` գոլ վիճակում, 1 թ/գ մեղրի հետ, օրը 3-4 անգամ։
Օգտագործեք նախադաշտանային սինդրոմի դեպքում` դեպրեսիա, անքնություն, ցավեր սրտի շրջանում, դյուրագրգռություն։
Գլխացավ, միգրեն. Մանրացրեք, խառնեք 1-ական մաս սրոհունդի խոտ, կատվախոտի կոճղարմատ, դաղձի և գետնամորի անտառայինի տերևներ, երիցուկի և վաղենակի ծաղիկներ։ Ավելացրեք 1 լ եռջուր, 10 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա։ Թրմեք 30 րոպե, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ։