Առաջին ավտովթարը մերկասառույցի պատճառով․ Opel-ը 4 մետր սահել է ձորը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 19։35-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայրավանք գյուղի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ի. Զ., ծնված 1981 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 4 մ սահել ձորը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորներ Ա. Զ.-ն (ծնված 1987 թ.), Ս. Ս.-ն (ծնված 1998 թ.), Գ. Ա.-ն (ծնված 1975 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, որտեղ նրանց առողջական վիճակները բժիշկները գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: