Սուրենավան գյուղում այսօր վաղ առավոտյան շների հարձակման հետևանքով մահացած 7-ամյա Ալիկ Գրիգորյանը սովորում էր Սուրենավանի դպրոցում, 2-րդ դասարանում։
Նա ունի մեկ քույր և մեկ եղբայր, ինքը երեխաներից միջնեկն էր։
Դեպքին ականատես աշակերտներից մեկն Oragir.News-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել․ «Ինքը իր քրոջ ու 2 ընկերների հետ էր։ Իրենք գալիս էին ու շները հասան էդ էրեխու վրա։ Կանգնեց, ստեղից բռնեց (ցույց է տալիս սիրտը), ասեց՝ ախ, մամ ու ընկավ գետնին։ Հետո իր պապան գրկեց ու տարավ մեքենայի մեջ»։
Oragir.News-ը զրուցել է նաև 7-ամյա տղայի դասվար Արևիկ Զոհրաբյանի հետ։ Վերջինս ասաց, որ դասապրոցեսը ժամը 9-ին է սկսվում, սակայն նա ուշացել է, ինքը զանգահարել է ծնողին ու իմացել դեպքի մասին։
Ուսուցիչը նշեց, որ այսօր ամանորյա միջոցառում ունեին, տոնածառը պիտի զարդարեին, ավաղ, այդպես էլ մնաց։ Նրա խոսքով Ալիկը երեկ դասին ներկա է եղել, շատ լավ երեխա էր, լավ ընտանիքից։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում