Արա Մարտիրոսյանը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում. «Նաիրի» ԲԿ-ի խոսնակ
Արա Մարտիրոսյանը «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Նաիրի ԲԿ-ի խոսնակ Աննա Ղազարյանը:
«Ի պատասխան լրատվամիջոցների զանգերիհարգելի գործընկերներ, ցանկանում ենք տեղեկանցնել, որ երեկդեկտեմբերի 16-ի, ժամը 16:20-ին սուր, սիրտ-անոթային և շնչառական անբավարարությամբ, ծայրահեղ ծանր վիճակում «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել երգիչ Արա Մարտիրոսյանը:
Ցուցաբերվել է համապատասխան օգնություն, ժամեր շարունակ բժիշկները պայքարել են արտիստի կյանքը փրկելու համար, սակայն, ցավոք, գրանցվել է սրտի կանգ:
Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ Արա Մարտիրոսյանն ունեցել է ուղեկցվող հիվանդություններ, որոնք ենթակա չեն հրապարակման:
«Նաիրի» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում արտիստի հարազատներին, ընկերներին և երկրպագուներին», – գրել է նա:
Հիշեցնենք, որ երգչը մահացել է երեկ՝ դեկտեմբերի 15-ին: Նա 46 տարեկան էր։