Արայիկ Հարությունյանին ցմահ ազատազրկում է սպասվում
ArmLur.am-ը գրում է․ Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին սպառնում է ցմահ ազատազրկում, հայտնում են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից և պետական անվտանգության ծառայությունից։ Հարությունյանը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի տասից ավելի հոդվածներով, առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է։
Եվրամիությունը (ԵՄ) դժվար թե Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառի Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման պատճառով, քանի որ դա կախված է Ադրբեջանից բնական գազի մատակարարումներից։
Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայից Եվրախորհրդարանի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուիզոն։
Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի ճակատագրի մասին հարցին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է ԵԱՀԿ Մինսկի խմբին «կանաչ լույս» է տրվել Լեռնային Ղարաբաղի հարցով՝ լրացուցիչ հանդիպման վերջնական փաստաթղթերով։
Մանրամասները ՝ ArmLur.am-ի տեսանյութում