Արթուր Չախոյանի վրա դանակով հարձակված 3 հոգուց մեկին ոստիկանները բռնել են. Էդուարդ Հայրումյան
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել.
Արթուր Չախոյանի վրա դանակով հարձակված 3 հոգուց մեկին ոստիկանները բռնել են։
Արթուրին դանակով չեն կարողացել խփեն, Արթուրի հետ ամեն ինչ լավա ու Արթուրի ուժն էլ թերագնահատել էին։
Մանրամասները հետո։
Հ.Գ. Տեսնելով, որ Արթուրի վրա չեն կարողանում կեղտ բռնել ու կալանավորել, որոշեցին ռսի շպիոնի շառ անել, տենալով, որ էդ էլ չի ստացվում որոշեցին ուղղակի սպանել։
Միանշանակ սա կոնկրետ մարդկանց պատվեր է և ՀՀ ոստիկանությունը պարտավոր է պարզել պատվիրատուին։